«Ժողովուրդ». Հայկ Կոնջորյանի` շքեղ առանձնատան աղմկահարույց պատմությունը նոր զարգացում ունի «Իրավունք». «Ազգային առաջընթաց»-ի բացահայտ հետընթացը Այն, որ Եվրոպան կարող է ուղղակի պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ, ավելի ու ավելի է մոտ է թվում.Օրբան Մոսկվայում պայթեցրել են ոստիկանների ավտոմեքենան. կա երկու զոհ (Տեսանյութ) Էրդողանը պատրաստվում է հեռացնել Ֆիդանին, ում կասկածում է դավաճանության մեջ Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին կտեղափոխեն «Վարդաշեն» ՔԿՀ Անկարայի մոտ կործանվել է Լիբիայի գլխավոր շտաբի պետի ինքնաթիռը (Տեսանյութ) Կազինոն շառ ա, շառ. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կոֆե դնողների իշխանությունը ԵՎՐԱԼԻԴԵՐՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՍԿՍԵԼ ԵՆ ԻՐԱՐ «ԴԱՎԱՃԱՆԵԼ»

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում նշեցին Մոսկվայի ճակատամարտի 84-րդ տարելիցը

Մշակութային

Մոսկվայի ճակատամարտի 84-ամյակի առիթով Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում տեղի ունեցավ թեմատիկ երեկո, որի ընթացքում ներկայացվեցին «Նրանք մոտեցրին հաղթանակը» վավերագրական ֆիլմը և «Հիշի՛ր պատերազմի մասին» գրական-երաժշտական ներկայացումը։

«Նրանք մոտեցրին հաղթանակը» ֆիլմի հերոսներն էին իսկական հերոսները՝ Հայրենական Մեծ պատերազմի հայ վետերանները, որոնք պատմում էին, թե ինչպես է իրենց համար սկսվել պատերազմը, ինչ քաջարի ուղի են անցել Խորհրդային բանակի շարքերում և որտեղ ու ինչպես են դիմավորել բաղձալի Հաղթանակը։ Նրանցից մի քանիսը ներկա էին դահլիճում և ֆիլմից հետո արժանացան ծափահարությունների և երախտիքի խոսքերի` պատերազմում ցուցաբերած իրենց սխրանքի համար։ «Անչափ շնորհակալ ենք, որ մեզ չեք մոռանում։ Հատուկ շնորհակալություն Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնին և ֆիլմը ստեղծողներին, որ կրկին անդրադարձան մեզ և որոշեցին պահպանել մեր հիշողությունները պատմության և գալիք սերունդների համար, քանի որ, ցավոք, մեր շարքերը տարեցտարի նոսրանում են», – մեզ հետ զրույցում ասաց Հայրենական Մեծ պատերազմի վետերան Հրանտ Կարապետյանը։

Երեկոյի երկրորդ մասում Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանները ներկայացրին «Հիշի՛ր պատերազմի մասին» գրական-երաժշտական բեմադրությունը, որում հնչեցին սիրված բանաստեղծություններ և երգեր Հայրենական Մեծ պատերազմի մասին։ Ներկայացման ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստուհի Վերոնիկա Սարոյանի խոսքով՝ ստեղծագործական կազմը այս ներկայացումով ցանկացել է իր հիացմունքն արտահայտել պատերազմի մասնակիցներին` նրանց սխրանքի համար, ինչպես նաև իրենց հարգանքի տուրքը մատուցել նրանց, ովքեր զոհվեցին հանուն Հաղթանակի և ապագա սերունդների խաղաղ կյանքի։ «Պատերազմի թեման շատ մոտ է ինձ, հավանաբար շնորհիվ այն պատմությունների, որ լսել եմ Բեռլին հասած պապիցս։ Անշուշտ, իրենց դերն են խաղացել նաև մանկուց տեսած և լսած ֆիլմերն ու երգերը` պատերազմի մասին։ Ըստ այդմ, ես մեծ ոգևորությամբ ստանձնեցի այս բեմադրության իրականացումը, ոգեշնչելով նաև իմ գործընկեր դերասաններին։ Ի դեպ, խորհրդանշական է, որ մեր ներկայացման մեջ ներառված են նաև պատանի դերակատարներ, ինչը շատ կարևոր է մեր հայրերի ու պապերի սխրանքի մասին հիշողությունը պահպանելու համար», – ասաց մեզ Վերոնիկա Սարոյանը։

Երեկոն անտարբեր չթողեց ոչ մեկին։ «Չեմ թաքցնի, որ խորապես հուզվել էի. ամբողջ երեկոյի ընթացքում աչքերս թաց էին։ Կեցցեք, որ ստեղծում եք այդքան հուզիչ ֆիլմեր և օգնում եք պահպանել Մեծ հաղթանակում հայ ժողովրդի ավանդի մասին հիշողությունը։ Բրավո նաև արտիստներին, ովքեր հուզեցին մեզ», – երեկոյից իր տպավորություններով կիսվեց Ռուզաննա Խաչիկյանը։

Միջոցառման ավարտին, Մարշալ Բաղրամյանի անվան Հայ վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանը, շնորհավորելով բոլորին Մոսկվայի ճակատամարտի տարելիցի կապակցությամբ, նշեց. «Հայրենական մեծ պատերազմը նաև մեր պատերազմն էր, քանի որ մենք խորհրդային ազգերի մեծ ընտանիքի անդամ էինք։ Եվ հայերը հսկայական ներդրում ունեցան Մոսկվայի պաշտպանության և ընդհանրապես Հաղթանակի հասնելու գործում»։

Միջոցառումը կազմակերպել էին Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչությունը, Մոսկվայի հայրենակիցների տունը և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
«Ժողովուրդ». Հայկ Կոնջորյանի` շքեղ առանձնատան աղմկահարույց պատմությունը նոր զարգացում ունի«Իրավունք». «Ազգային առաջընթաց»-ի բացահայտ հետընթացըԱյն, որ Եվրոպան կարող է ուղղակի պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ, ավելի ու ավելի է մոտ է թվում.ՕրբանՄոսկվայում պայթեցրել են ոստիկանների ավտոմեքենան. կա երկու զոհ (Տեսանյութ)Էրդողանը պատրաստվում է հեռացնել Ֆիդանին, ում կասկածում է դավաճանության մեջՍիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին կտեղափոխեն «Վարդաշեն» ՔԿՀԱնկարայի մոտ կործանվել է Լիբիայի գլխավոր շտաբի պետի ինքնաթիռը (Տեսանյութ)Կազինոն շառ ա, շառ. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ ՎԻԳԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԿոֆե դնողների իշխանությունըԵՎՐԱԼԻԴԵՐՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՍԿՍԵԼ ԵՆ ԻՐԱՐ «ԴԱՎԱՃԱՆԵԼ»ԻՆՉՈ՞Ւ ՀԱՆԿԱՐԾ ՆԻԿՈԼԸ ՈՐՈՇԵՑ «ՇՏԱՊ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ» ԵՐԿԱԹՈՒՂԻՆԿճոյանի առանձնատունը եւ 8000 քմ տարածքով հողամասը Արաբկիրում. ՏեսանյութՄինչև 2026 թվականի ապրիլի 1-ը Ադրբեջանը երկարաձգել է կարանտինը Վրաստանի հետ ցամաքային սահմաններում. Новости-ГрузияԹուրքիան և Ադրբեջանը խորհրդակցություններ են անցկացնում ազատ առևտրի համաձայնագրի շուրջ«ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎՆ ՈՒ ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ ԿԱՐՈՂ ԷԻՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ՌՈՒԴԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԹրամփի վարչակազմը սկսել է համազգային արշավ՝ չեղյալ համարելու հազարավոր մարդկանց ապաստանի հայցերըԱՄՆ-ից աճող կախվածության պատճառով Էրդողանը կարող է ՌԴ-ին վերադարձնել S-400 համակարգերը․ քաղաքագետՏիկնիզյանը նշել է թե որքան էր վաստակում առաջ և հիմաԴու շատ արագ ես և հիանալի ես խաղում ձախ ոտքով. Մարկո Արնաուտովիչը՝ Տիկնիզյանին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված