ԵՄ-ն փորձում է ապացուցել Թրամփին, որ կազմակերպությունը դեռ կենսունակ է. Bloomberg
ՄիջազգայինԵվրամիությունը մտնում է վճռորոշ շաբաթ՝ ձգտելով ապացուցել իր աշխարհաքաղաքական կենսունակությունը, կարծում է Bloomberg-ը։
Հիմնական նպատակներն են՝ անկախ կերպով ֆինանսավորել Ուկրաինային օգնությունը և ստորագրել լայնածավալ առևտրային համաձայնագիր Հարավային Ամերիկայի հետ։
Երկու ճակատներում էլ ձախողումը կվնասի դաշինքի հեղինակությանը և կհաստատի Դոնալդ Թրամփի պնդումները Եվրոպայի «թուլության» մասին։ ԵՄ առաջնորդները կփորձեն բանակցել Կիևի համար 90 միլիարդ եվրոյի վարկի շուրջ՝ օգտագործելով սառեցված ռուսական ակտիվները։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

