Վարչապետն անձամբ ասել է՝ այսօր էլ պատրաստ է Հայրապետին ընդունել, քննել նրա հանգստի կոչվելու հարցերը. Վազգեն սրբազան
Մեր գործողությունները հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի են եւ հանուն ամենայն հայոց կաթողիկոսության: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Մրգաշատ եկեղեցու բակումլրագրողների հետ զրույցում ասաց Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը:
«Բացեք մեր եկեղեցու էջերը, ձեզ դուր գալի՞ս էր, որ մեր եկեղեցուն միջամտում էին ցարական կայսրությունը, պարսկական շահերը, արաբական խալիֆաթները. չէ, չէ՞: Ի՞նչ է եղել, մենք ենք, մեր պետությունը, մեր կառավարությունը, մենք ենք ընտրել: Վաղը կընտրենք ուրիշ կառավարություն, ուրիշ կառավարություն, էդ կառավարությունը թող գա, եկեղեցու հետ միասին բոլոր խնդիրները լուծեն: Ես անձամբ կողմ եմ, որպեսզի մենք միասնաբար մենք հարցերը լուծենք»,-ասաց նա:
Վազգեն սրբազանն ասաց, որ ինքը տասնյակ անդամներ փորձել է երկխոսություն նախաձեռնել, սակայն, ըստ նրա, եկեղեցում պատրաստ չէին:
«Վարչապետն անձամբ ասել է՝ այսօր էլ պատրաստ է Վեհափառ Հայրապետին ընդունել, խոսել եւ նրա հետ քննել իր հանհգստի կոչվելու եւ Մայր Աթոռին վերաբերող հետագա բացզում հարցեր, որովհետեւ միայն կաթողիկոսի հեռանալով հարցը չի լուծվում, բազմաթիվ խնդիրներ կան, որոնք կարող են լուծել միայն վարչապետն ու Վեհափառը»,-ասաց նա՝ նշելով, որ տեղյակ չէ՝ արդյոք կաթողիկոսն ընդունել է Փաշինյանի առաջարկը:
