Զելենսկի. Ռուսաստանը ձմռանից առաջ Ուկրաինայի դեմ օդային հարվածների նոր մարտավարություն է պատրաստում Կառավարությունը տառապում է լիբերալ ցինիզմով, ինչն էլ բերում է տարբեր ուղղություններով ձախողումների. Հայկ Խանումյան Ֆրանսիայում այդպես էլ չի հանդարտվում դպրոցականների բողոքի ցույցերի քաոսը Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանի՝ «նոր Ուկրաինա» դառնալու վտագի մասին Էլոն Մասկի մայրը՝ չորս երեխաների մայրը հայտարարեց նրանից իր բաժանման մասին Bloomberg. Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի նոր հարվածներին, որոնք կարող են նախորդներից լայնածավալ լինել ԱՄՆ անվտանգության հարցով բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի հավաք են ունեցել Քեմփ Դեյվիդ ռազմաբազայում Իսրայելը զգուշացնում է Եվրոպայում ԱՄՆ ռազմաբազաների վրա հնարավոր հարձակումների մասին Ռուսաստանը 1000 հրթիռ է պատրաստել Ուկրաինայի էներգետիկ ոլորտը ոչնչացնելու համար Պայթյուններ և հրդեհներ Բելգորոդում ուկրաինական հարձակումից հետո

Եկեղեցու նկատմամբ ճնշումների խորացող դրսեւորումները. նոր զարգացումներ Արմավիրի թեմում

Թեմա

Օրվա իշխանությունը վերջին շրջանում հետեւողականորեն ճնշումներ է գործադրում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ՝ թիրախավորելով ոչ միայն առանձին հոգեւորականների, այլեւ եկեղեցական ամբողջ ինստիտուտը։ Նիկոլ Փաշինյանը տարբեր հրապարակային հայտարարություններով եւ գործողություններով բազմիցս հայտարարել է, որ նպատակ ունի հասնել Կաթողիկոսի գահընկեցությանը՝ գործի դնելով պետական կառավարման ողջ հնարավոր լծակներն ու ռեսուրսները։ Չնայած այս ճնշումներին՝ Հայ Առաքելական Եկեղեցին ցուցաբերում է արժանապատիվ եւ կանոնական դիմադրություն։

Այդուհանդերձ, արձանագրվել են նաեւ դեպքեր, երբ իշխանությունների ազդեցության եւ ճնշման պայմաններում որոշ հոգեւորականներ, Փաշինյան Նիկոլի ներկայությամբ, խախտել են եկեղեցական կանոնները։ Խոսքը վերաբերում է Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվան չհիշատակմանը, ինչը հակականոնական է։ Նման դեպքեր արդեն արձանագրվել են Մասյացոտնի, Արագածոտնի, Վայոց Ձորի եւ Շիրակի թեմերում։ Այսօր Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Պատարագի Արմավիրի թեմի Մեծամոր խոշորացված համայնքի Այգեշատ գյուղի եկեղեցում։

Պատարագը մատուցում է թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոսը։ «Իրավունք»-ին հասած տեղեկությունների համաձայն, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն սրբազանը մի ամբողջ շաբաթ փորձել է թեմի քահանաներից որեւէ մեկին համոզել, որպեսզի Փաշինյանի ներկայությամբ մատուցեն Պատարագ՝ առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվան հիշատակման։ Սակայն թեմի քահանաները, Շիրակի թեմի իրենց հոգեւոր եղբայրների օրինակով, սկզբունքային դիրքորոշում են ցուցաբերել եւ հրաժարվել են հակականոնական պատարագ մատուցելուց։ Արդյունքում, ստիպված Պատարագը մատուցվում է անձամբ թեմի առաջնորդի կողմից։

Ընդ որում, եկեղեցական ընդունված կարգի համաձայն՝ եպիսկոպոսական Պատարագի ժամանակ սովորաբար սպասավորում է որեւէ քահանա, ինչից եւս հրաժարվել են թեմի քահանաները։ Ստեղծված իրավիճակում, ինչպես նախորդ դեպքերում, օգնության է շտապել արդեն հակականոնական պատարագ մատուցած միակ քահանան` Տեր Մկրտիչը։

Այս զարգացումների ֆոնին հարկ է առանձնակի ընդգծել Արմավիրի թեմի քահանաների ցուցաբերած արժանապատիվ եւ կանոնական դիրքորոշումը, որով արդեն երկրորդ անգամ թեմական քահանաներն իրենց բողոքն ու ընդվզումն են հայտնում տասը եպիսկոպոսների որդեգրած հակականոնական ու պառակտիչ ընթացքի դեմ։ Այո՛, Արմավիրի թեմի արժանապատիվ քահանաներն իրենց հավատարմությամբ, խիզախությամբ եւ եկեղեցական կանոններին անսակարկ նվիրվածությամբ՝ եւս մեկ շառաչյուն ապտակ հասցրեցին մի քանի տիրադավ բարձրաստիճան եկեղեցականների։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Զելենսկի. Ռուսաստանը ձմռանից առաջ Ուկրաինայի դեմ օդային հարվածների նոր մարտավարություն է պատրաստումԿառավարությունը տառապում է լիբերալ ցինիզմով, ինչն էլ բերում է տարբեր ուղղություններով ձախողումների. Հայկ ԽանումյանՖրանսիայում այդպես էլ չի հանդարտվում դպրոցականների բողոքի ցույցերի քաոսըՄեդվեդևը զգուշացրել է Հայաստանի՝ «նոր Ուկրաինա» դառնալու վտագի մասինՎազում են իրենց համար մայր դարձած Տիգրանուհու գիրկը՝ ապահովություն ու մայրական փաղաքշանք գտնելու. Ծնողական բնօրրան դարձած «Մեր տունը»Էլոն Մասկի մայրը՝ չորս երեխաների մայրը հայտարարեց նրանից իր բաժանման մասինBloomberg. Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի նոր հարվածներին, որոնք կարող են նախորդներից լայնածավալ լինելԱՄՆ անվտանգության հարցով բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի հավաք են ունեցել Քեմփ Դեյվիդ ռազմաբազայումԻսրայելը զգուշացնում է Եվրոպայում ԱՄՆ ռազմաբազաների վրա հնարավոր հարձակումների մասինՌուսաստանը 1000 հրթիռ է պատրաստել Ուկրաինայի էներգետիկ ոլորտը ոչնչացնելու համարՊայթյուններ և հրդեհներ Բելգորոդում ուկրաինական հարձակումից հետոՊաշտոնապես հայտնի է դարձել Ուկրաինայում առաջին գործող բրիտանացի դեսանտայինի մահվան լուրըՄիջազգային թատրոնի մասնագետները Երևանում են․ մեկնարկել է HFPAM-ըՀիմա էլ հրապարակ են «նետվում» տագրներըՀանդիսատեսը Պարոնյան թատրոնի վերափոխման եւ վերածննդի ականատեսն է լինելու․ Լիլիթ ՊետրոսյանՀայտնի են Արտյոմ Բանդիկյանի բուժզննման արդյունքները Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից.«Ինտերի» արձագանքը Մխիթարյանի գոլին(տեսանյութ)Թրամփը նորից հրապարակավ կաշառում է ամերիկյան ընտրազանգվածինՆոյի տապանն ուսումնասիրող գիտնականները վստահ են, որ «Արարատայան անոմալիան» պարունակում է հին կենդանիների ԴՆԹ-ներHaaretz. Թրամփի վարչակազմը քննարկում է Իսրայելի դեմ պատժամիջոցներ ձեռնարկելու հարցը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված