Առաջիկայում նախատեսում ենք քննարկումներ և կլոր սեղաններ՝ օդի աղտոտվածության խնդրի վերաբերյալ. Դանիելյան Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա. Միքայել սրբազանի նամակը հիվանդանոցից Կճոյանի հետապնդող ստվերը. Ալիսա Գեւորգյան Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հաշվեհարդար է. ՀՀԿ ԵԿ Մասիսի երիտասարդների ակցիան Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիա Անխափան աշխատանք եւ անձնական երջանկություն հարգելի գործընկեր Ռուսական ուժերը նոր ճակա՞տ են բացում Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել է նոր անցակետի կառուցման հարցը Ուկրաինան կրիտիկական կախվածություն ունի ԱՄՆ-ից.Կիրիլ Բուդանով Կիրկորովը արձագանքել է Պուգաչովայի խոսքերին

«Մանկական Եվրատեսիլ»-ում հայը հային «գցեց», իսկ ադրբեջանցուն՝ քծնեց

Մշակութային

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչը` ԼՈՒԻ ԴԵԼՈՒԶԵՆ` ՝ «Ce Monde» («Այս աշխարհը») երգով: Իսկ Հայաստանի պատվիրակ ԱԼԲԵՐՏՆ իր «Brave Heart» («Քաջ սիրտ») երգով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Նկատենք, որ, կարծես, օրինաչափություն է դարձել` «Մանկական Եվրատեսիլ»-ում եթե Հայաստանը չի էլ հաղթում, գոնե առաջատարների շարքում է լինում՝ ի տարբերությունը մեծերի ապականված «Եվրատեսիլի»:

Այս տարի մրցույթը հատկանշական էր նրանով, որ երկրորդ եւ երրորդ հորիզոնականները զբաղեցրած երկրների ներկայացուցիչները եւս ազգությամբ հայ էին: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ուկրաինայի ներկայացուցիչ ՍՈՖԻԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ, երրորդը՝ Վրաստանի ներկայացուցիչ ԱՆԻՏԱ ԱԲԳԱՐՅԱՆԸ: Իհարկե, տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանն իր ամենաբարձր միավորը պետք է տար հենց այն երկներին, որոնք ներկայացնում էին հայուհիներ, բայց՝ ոչ: Հայաստանն իր ամենաբարձր միավորը տվեց Մալթային՝ ի տարբերություն հարեւան Վրաստանի, որն իր ամենաբարձր միավորը տվեց հենց Հայաստանին: Հավելենք, որ ինչպես մենք վարվեցինք մեր հարեւանի հետ, այնպես էլ Լեհաստանը՝ հարեւան Ուկրաինայի: Ուկրաինական մամուլը ցնցված է, թե ինչպես կարող էր հարեւան Լեհաստանն իրենց մասնակցին՝ Սոֆիա Ներսիսյանին, ընդհանրապես ձայն չտալ:

Հայաստանը ամենաբարձր 12 միավորներ ստացավ ոչ միայն Վրաստանից, այլեւ Ուկրաինայից ու Մալթայից, 10-ական միավորներ՝ Կիպրոսից ու Ֆրանսիայից, 8-ական միավորներ՝ Ալբանիայից, Լեհաստանից եւ Իռլանդիայից, իսկ Նիդերլանդներից, Մակեդոնիայից, Մոնտենեգրոյից, Պորտուգալիայից, Իսպանիայից, Խորվաթիայից, Սան Մարինոյից ստացավ շատ ավելի ցածր միավորներ: Ի դեպ, Ադրբեջանն էլ խորամանկորեն 3 միավոր տվեց Հայաստանին՝ եվրոպացիների աչքին թոզ փչելով, թե իբրեւ իր հայատյաց երկրում կարող են գնահատել հայկական երգը:

«Մեզ ձեր տված միավորների տեղը՝ մեր գերիներին վերադարձրեքԱշխարհի վրա իրենց կեղծ խաղաղասիրությունը տարածողների աջակիցներին՝ հազար ամո՛թ, դուք ձեր աթոռի համար Հայաստանի անունն էլ կփոխեք…», - արձանագրում է ՀՀԿ խորհրդի անդամ, մեդիափորձագետ Հայկ Դերզյանը:

Իսկ ահա, քանի որ Ադրբեջանը Հայաստանից ոչ մի միավոր չստացավ, այն «կոմպեսացրեց» ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հայտնվելով եվրատեսիլյան կուլիսներում եւ շտապելով ելույթից առաջ այդքան մասնակիցներից հենց Ադրբեջանի պատվիրակին հաջողություն մաղթել:  

«Հետաքրքիր է, նախ` Ադրբեջանից որեւէ մեկը մեր պատվիրակին հաջողություն մաղթե՞լ է... Համոզված եմ` ոչ... Ադրբեջանում չեն թաքցնում իրենց զզվանքը հայերի նկատմամբ... Ալենի մոտ թուրքերին քծնելն արդեն դարձել է բնավորություն... Երկրորդ` դա այն երեխան է, որի ընկերները (չի բացառվում, որ հենց ինքն էլ) «հային» ստորացնող բեմադրություններ են կազմակերպում ադրբեջանական մանկապարտեզներում եւ դպրոցներում` ատելություն եւ զզվանք սերմանելով հայերի նկատմամբ...», - ընդգծել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Իսպանիան, Իռլանդիան, Նիդեռլանդները եւ Սլովենիան բոյկոտում են մեծերի «Եվրատեսիլը»՝ կապված Իսրայելի կողմից Գազայում իրականացվող զանգվածային մարդասպանությունների հետ: Այս երկրները ոչ միայն չեն մասնակցի, այլեւ չեն հեռարձակի «Եվրատեսիլ 2026» մրցույթը՝ այն բանից հետո, երբ միջոցառման կազմակերպիչները հրաժարվել են քվեարկել՝ Իսրայելին մրցույթից բացառելու օգտին: Այո՛, եվրատեսիլյան կուլիսներում միշտ գործում են երկակի ստանդարտներ. Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են կիրառում, արգելում մասնակցել մրցույթին, բայց Իսրայելին մերժել չեն համարձակվում: Ինչեւէ, նշենք, որ «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի հաղթող շվեյցարացի Նեմոն հրաժարվել է մրցանակից՝ Իսրայելի՝ «Եվրատեսիլ 2026»-ի մասնակցության պատճառով։ Իսկ ի՞նչ է անում Հայաստանը. Արցախում 2023 թվականին եղբայրներ` 10-ամյա Միքայելին եւ 8-ամյա Նվերին սպանած երկրի՝ Ադրբեջանի ներկայացուցչին հաջողություն է մաղթում եվրատեսիլյան բեմում՝ պետական բարձր մակարդակով: Քայլ, որն անգամ մեզ հանդուրժողականություն քարոզող եվրոպացիները չեն հասկանա:

Հիշեցնենք, որ մրցույթի քվեարկության կանոնների համաձայն, մասնակից երկիրն առցանց քվեարկությամբ կարող էր համապատասխան կայքի միջոցով ձայն տալ նաեւ իր պատվիրակին: Քվեարկությունը մեկնարկել էր դեկտեմբերի 12-ին՝ ժամը 23:59-ից եւ ավարտվել դեկտեմբերի 13-ին՝ մրցույթից անմիջապես առաջ: Եվ, իհարկե, վերաբացվել 15 րոպեով հենց մրցույթի ժամանակ, երբ բոլոր կատարումներն արդեն ավարտված էին: Հեռուստադիտողի քվեներին էլ, ինչպես միշտ, գումարվեց ազգային ժյուրիների գնահատականները եւ փաստացի երկու քվեարկությունների արդյունքում «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը տեղի կունենա հաղթող երկրում՝ Ֆրանսիայում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Առաջիկայում նախատեսում ենք քննարկումներ և կլոր սեղաններ՝ օդի աղտոտվածության խնդրի վերաբերյալ. Դանիելյան Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա. Միքայել սրբազանի նամակը հիվանդանոցիցԿճոյանի հետապնդող ստվերը. Ալիսա ԳեւորգյանԴավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հաշվեհարդար է. ՀՀԿ ԵԿ Մասիսի երիտասարդների ակցիանՁանձրալի երեսառած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեինԳյումրու Սուրբ Յոթ Վերք Եկեղեցում պատարագ մատուցվեց, աղոթք բարձրացվեցՀամբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիաՔՊ֊ն հարգող, կարգալույծ եղած սարկավագը նիկոլականներին քլնգող գրառում է կատարելԱնխափան աշխատանք եւ անձնական երջանկություն հարգելի գործընկերՌուսական ուժերը նոր ճակա՞տ են բացումՈւկրաինան 90 միլիարդ եվրոն կվերադարձնի ԵՄ-ին միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի փոխհատուցումՖրանսիան հրաժարվել է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ»-ը՝ ֆինանսական պատճառներովՎրաստանն ու Ադրբեջանը քննարկել է նոր անցակետի կառուցման հարցըԱրագածոտնի թեմի եկեղեցիներում կիրակնօրյա պատարագներ կմատուցվեն․ ժամանակացույցՈւկրաինան կրիտիկական կախվածություն ունի ԱՄՆ-ից.Կիրիլ ԲուդանովԿիրկորովը արձագանքել է Պուգաչովայի խոսքերինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր ազդանշան է հղել ԱրևմուտքինԻնչպես է կեղծվել Եզրաս Սրբազանի մասին КГБ-ի տեղեկանքը. Գեղամ Մանուկյան Եգիպտոսի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական ճգնաժամի լուծման ջանքերին ՆԱՏՕ-ում հույս ունեն հաջորդ տարի համաձայնեցնել ՀՀ-ի հետ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված