«Առաջարկում է ճիպոտահարել իրենց քաղաքական հայացքները բարձրաձայնողին»․ Լիլիթ Բլեյան
ՀասարակությունԵրգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Հանրային Խորհրդի անդամը Հանրային հեռուստատեսության եթերում առաջարկել է ճիպոտահարել ՀՀ այն քաղաքացիներին, որոնք իրենց քաղաքական հայացքներն են բարձրաձայն արտահայտում։ Մասնավորապես, խոսքը հայ ամենահարգված և արժանապատիվ արքեպիսկոպոսներից մեկին` Միքայել Սրբազանին «ճիպոտահարելու» մասին է (և նրա օրինակով` մյուսներին)։

Կես ժամ կլինի` գրում-ջնջում եմ էս տեքստը, նորից բացում լսում եմ էդ հարցազրույցը, մտածում եմ` ականջս է խաբում, հետո մտածում եմ` ի՞նչ հումոր կարելի է անել էս թեմայով։ Հետո հասկանում եմ` ի՞նչ հումոր, ախր, անդունդի եզրին ի՞նչ հումոր։
Իշխանություններն ու նրանց քարոզիչները վերջնականապես կորցրել են իրականության զգացումը. սա շատ վտանգավոր վիճակ է բոլորիս համար։ Էս պուճուր երկիրն ու հասարակությունը սպառել են ռացիոնալության վերջին պաշարները։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝