Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ԵՐԵՔ ԳՈՏԵՄԱՐՏԵՐՆ ԷԼ ԴԺՎԱՐ ԱՆՑԱՆ, ՇԱՏ ՈՒԺԵՂ ԷԻՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐՍ». ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Սպորտ

 Վերջերս Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեքում կայացել է Սամբոյի մեծահասակների Աշխարհի առաջնությունը։

Iravunk.com-ի մարզական լրագրողը կապ է հաստատել ու զրուցել բրոնզե մեդալ նվաճած, արցախցի անվանի սամբիստ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի արդեն եռակի բրոնզե մեդալակիր, Համաշխարհային խաղերի հաղթող, Աշխարհի գավաթի փոխչեմպիոն ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը.

- 98 կգ քաշային կարգում եմ հանդես եկել, մարտական սամբոյի կազմում։ Ընդհանուր երեք գոտեմարտ եմ անցկացրել։ Մեկնարկում 5։0 հաշվով հաղթեցի Ղազախստանի ներկայացուցչին, հետո 7։1 հաշվով պարտության մատնեցի Մոնղոլիայի ներկայացուցչին։ Կիսաեզրափակչում 4։0 հաշվով հաղթում էի Կամերունի ներկայացուցչին, ափսոս, աչքի վնասվածք ստացա, ցանցաթաղանթի պատռվածք, նույնիսկ չէի կարողանում շնչել, ու 5։4 հաշվով այդպես զիջեցի մրցակցիս։ Երեք գոտեմարտերն էլ դժվար անցան, շատ ուժեղ էին հակառակորդներս։ Աչքս վիրահատել եմ, հիմա վերականգնողական փուլում եմ գտնվում, շուրջ 2 ամիս չեմ կարողանա մասնակցել որևէ պարապմունքի։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ