Ինչ են նախապատրաստում ռուսական ուժերն Օդեսայից մինչեւ Խերսոն հատվածում Գլխացավն ու գլխապույտը կուղեկցեն մարդկանց մինչև Նոր տարի․ Երկրի վրա կրկին մագնիսական փոթորիկ է սպասվում 1991 թվականի այս օրը Ալմա Աթայում հիմնադրվեց ԱՊՀ-ն 18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տանից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք և թմրամիջոց Երևանի Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ դեկտեմբերի 21-ից 25-ին Եվս մեկ ակնարկ, որ ՌԴ-ԱՄՆ բանակցություններում Ուկրաինան ընդամենը մանրադրամ է Արշակին պաշտպանողներն են ինձ քննադատում ուրիշ ոչ մեկ. Ուրացած Սրբազանը մի այլ կարգի հպարտ է Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը վերջին հարցազրույցներից մեկում շնությունը (պոռնկությունն) անվանել է բնական մեղք

Թոքմաջյանի նվերը կրքեր է բորբոքել սոցցանցերում

Մշակութային

Պարույր Սեւակի արձանի տեսքը շատերի մոտ վրդովմունք է առաջացրել, որը լիովին հասկանալի է. Սեւակ Ղազարյան

Օրերս Զանգակատուն համայնքի դպրոցի բակում տեղադրվել է Պարույր Սեւակի արձանը, որի հեղինակն 88-ամյա քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն է։ Արձանը բավականին բուռն եւ բացասական արձագանք է ստացել հասարակության կողմից, անգամ կան առաջարկներ այն հեռացնելու՝ համարելով Պարույր Սեւակին ոչ հարիր: Թե ինչ է մտածում այս մասին Պարույր Սեւակի տուն-թանգարանի տնօրենը` գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու ՍԵՎԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ, որը անվանի բանաստեղծի թոռն է, «Իրավունք»-ը պարզեց անձամբ նրանից:

«ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՈՒ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է»

Պարոն Ղազարյան, սոցցանցերում շարունակում են ակտիվորեն քննադատել Պարույր Սեւակի նոր արձանը: Ի՞նչ կասեք այս մասին:

Համացանցում շատ տարբեր կարծիքների եմ հանդիպել եւ ցանկանում եմ շեշտել, որ արձանը որեւէ պետական պատվեր չէ, որեւէ տեսակի համայնքային կամ պետական ֆինանսավորում չունի: Դա հեղինակի՝ Լեւոն Թոքմաջյանի նվերն է Զանգակատուն համայնքին: Հեղինակի խոսքերով, նա երկու տարի աշխատել է արձանի վրա եւ նրա սրտաբուխ ցանկությունն է եղել արձանը նվիրել համայնքին:

Ինչ վերաբերում է արձանի տեսքին, որ շատերի մոտ վրդովմունք է առաջացրել, լիովին կարող եմ ընդունել, հասկանալ, քանի որ արվեստն ընդհանրապես այնպիսի բան է, որ միշտ էլ միանշանակ չի ընկալվում եւ, բնականաբար, կարող են կարծիքները տարբեր լինել: Սակայն այս ամենի ֆոնին ցանկանում եմ շեշտել, որ անընդունելի եմ համարում համայնքի բնակիչների, մասնավորապես՝ երեխաների թիրախավորումը սոցիալական հարթակներում։

Ֆեյսբուքում բազմաթիվ գրառումների եմ հանդիպել, որտեղ վիրավորում են գյուղի բնակիչներին ու դպրոցի աշակերտներին։ Երեխաները բոլորովին կապ չունեն, եւ այդ ծաղրանկարները, որոնք պատրաստել են երեխաների դեմքերով, համարում եմ անտեղի եւ անընդունելի:

«ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՂԻՆԱԿԻ, ՍՏԱՑՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԵՏ ՉՀԱՄԱՁԱՅՆԵԼ, ԲԱՅՑ…»

Կան բազմաթիվ հորդորներ, որ արձանն, այդուհանդերձ, պետք է հեռացնել: Ըստ Ձեզ, այն պե՞տք է մնա:

—Գիտեք, դա համայնքի որոշելիքն է: Ես եւս մեկ անգամ կհանդիպեմ բնակիչների հետ, կլսեմ նրանց կարծիքը, որից հետո միասին կորոշենք: Պետք է ասեմ, որ արձանի բացման արարողության ընթացքում կարծիքները դրական են եղել, սակայն, այնուհանդերձ, այն ժամանակ գուցե մարդիկ չեն արտահայտվել, իսկ հիմա կարծիք է փոխվել: Ես տեղում դա կլսեմ եւ կհասկանանք, թե ինչպես վարվենք հետագայում: Բայց, նաեւ ցանկանում եմ ասել, որ կարծիքներ հայտնել՝ ընդամենը մեկ ռակուրսից արված անհաջող լուսանկարից, առավել եւս այդ կարծիքները հայտնելիս վիրավորել գյուղացիներին, ինչպես նաեւ աշակերտներին, էլի եմ շեշտում՝ միանշանակ անընդունելի եմ համարում:

Նկարների տակի մեկնաբանությունների մասին անգամ չեմ խոսում, դա սարսափելի է: Նույնը կասեմ հեղինակի մասով. Թոքմաջյանը 88 տարեկան է, եւ այդ մարդուն այն աստիճան անձնական վիրավորանքներ են հղում, կարծես, այդ վիրավորողների անձնական թշնամին է: Կարծում եմ՝ ճիշտ չէ:

Ընդհանրապես, արձանների թեման վերջին շրջանում շատ է քննարկվում եւ դրա հիմնական արձագանքները լինում են այն դեպքում, երբ պետբյուջեից միջոցներ են ծախսվում եւ այլն, դա էլ է հասկանալի: Բայց այս դեպքում, սա հենց հեղինակի նվերն է եղել գյուղին: Իհարկե, կարող են հեղինակի, ստացված արդյունքի հետ չհամաձայնել, բայց քաղաքավարության եւ կոռեկտության սահմաններում է պետք դա անել, ոչ թե անձնական վիրավորանք հասցնելով:

«ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍՆ ԻՆՁ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ»

Ի վերջո, Դուք անձամբ համերա՞շխ եք արձանի արտաքին տեսքի հետ:

— Ո՛չ: Անկեղծ ասած, արձանի արտաքին տեսքը, ինչպես եւ Պարույր Սեւակի արձանների մեծ մասն ինձ դուր չեն գալիս, բայց կրկնում եմ՝ դա ինձ երբեք թույլ չի տալիս, որ ես այդ հիմքով մարդկանց վիրավորեմ: Ցավոք, կարծիք հայտնելը դարձավ մարդկանց վիրավորելու առիթ, ինչն անընդունելի է:

Իսկ ի՞նչ կասեք մասնագիտական արձագանքների մասին, նկատի ունեմ՝ նկարիչների եւ քանդակագործների կողմից:

— Ճիշտն ասած, դեռ ինձ որեւէ նկարիչ կամ քանդակագործ չի դիմել, չի զանգել եւ չենք խոսել այդ մասին: Դեռեւս Ֆեյսբուքի մեկնաբանություններն եմ տեսել՝ կենցաղային մակարդակի, իսկ պրոֆեսիոնալ նկարչի կամ քանդակագործի արձագանք չեմ տեսել: Բայց պնդում եմ՝ ինչ կատարվում է Ֆեյսբուքում, ինձ համար անընդունելի է:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ինչ են նախապատրաստում ռուսական ուժերն Օդեսայից մինչեւ Խերսոն հատվածումԳլխացավն ու գլխապույտը կուղեկցեն մարդկանց մինչև Նոր տարի․ Երկրի վրա կրկին մագնիսական փոթորիկ է սպասվում1991 թվականի այս օրը Ալմա Աթայում հիմնադրվեց ԱՊՀ-ն18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոնՄալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տանից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք և թմրամիջոցՆոր մանրամասներ՝ Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տան ոստիկանական հատուկ օպերացիայիցԵրևանի Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ դեկտեմբերի 21-ից 25-ինԵվս մեկ ակնարկ, որ ՌԴ-ԱՄՆ բանակցություններում Ուկրաինան ընդամենը մանրադրամ էԱրշակին պաշտպանողներն են ինձ քննադատում ուրիշ ոչ մեկ. Ուրացած Սրբազանը մի այլ կարգի հպարտ էՎազգեն եպիսկոպոս Միրզախանյանը վերջին հարցազրույցներից մեկում շնությունը (պոռնկությունն) անվանել է բնական մեղքՄակրոնի նստավայրից գողացել են ավելի քան 100 ափսե և բաժակԿամ պետք է կալանավորի Վեհափառին, կամ տասին վերցնի նոր եկեղեցի ստեղծի, որը ծիծաղելի կլինի. Աղազարյանը հնարավոր սցենարների մասինՀերթական ռեկորդը. Իլոն Մասկի կարողությունը հասավ 749 միլիարդ դոլարիՀայրս ողջ կյանքիս հպարտությունն է. Այսօր երջանկահիշատակ պրոֆեսորի երկնային տարեդարձն էՊուտինը անձամբ է ընտրել Ուիտկոֆին, որպես ԱՄՆ-ի գլխավոր բանակցող. The Wall Street JournalՍաուդյան Արաբիայում հազվագյուտ երեւույթ է` ձյուն է տեղում (Տեսանյութ)Աստղագուշակ դեկտեմբերի 21-ի համարԵս շատ գեղագիտական ​​մարդ եմ, հավատացեք ինձ, բացառությամբ կանանց գնահատելուց. ԹրամփՍանկտ Պետերբուրգում կկայանա ԵԱՏՄ եւ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված