Գերագուսյանի սուպեր գոլը (տեսանյութ)
ՍպորտԱնգլիայի գավաթի խաղարկության երիտասարդական մրցաշարի երրորդ փուլում «Սանդեռլենդի» Մ18 թիմը սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Նոթինգհեմ Ֆորեսթի» հասակակիցների թիմին։
Տանտերերից 30-րդ րոպեին հեռահար անզուգական հարվածով հաշիվը բացել է Հայաստանի Մ21 հավաքականի հարձակվող Ֆին Գերագուսյանը։
18-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 13 խաղում խփել է 6 գոլ, կատարել 1 ասիստ։ Նա հանդես է գալիս նաև «Սանդեռլենդի» Մ21 թիմում։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
