Լևոն Արոնյանը վաստակել է 493 հազար դոլար, Կարլսենը` 805 հազար դոլար
ՍպորտՇախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) Grand Slam-ի մրցաշրջանում վաստակել է 493 հազար դոլար։ Աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենի ընդհանուր մրցանակային գումարը բոլոր մրցաշարերում կազմել է 805 հազար դոլար։
Երրորդ տեղում է ամերիկացի Ֆաբիանո Կարունանան՝ 450 հազար դոլար։
Freestyle Chess Grand Slam Final-ի եզրափակիչում Լեւոն Արոնյանը 1,5:0,5 հաշվով պարտության էր մատնել Մագնուս Կարլսենին։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
