Կոչ հանրությանը՝ ուշադրության տակ պահել քաղբանտարկյալ Չախալյանի իրավունքների հարցը. Մելիքյան
Ներքաղաքական«Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին ճանաչում եմ շուրջ 5-6 տարի՝ որպես հակահայ ռեժիմի դեմ անդուլ ու անհոգնել պայքար վարող գործիչ։ «18 արդարների» գործով նա կալանավորվել է հուլիսի սկզբներին և շուրջ 5 ամիս է՝ ինչ կալանքի անվան տակ փաստացի պատիժ է կրում «Նուբարաշենի» բանտում։
Եվ ահա այսօր Վահագնի փաստաբանը ահազանգեց, որ նրան անհիմն ձևով տեղափոխել են բանտի պատժախուց (կարցեր): Այդ առթիվ ցանկանում եմ, նախ, արտահայտել Վահագնի հանդեպ հարգանքս, ապա՝ տարածել նրա խոսքը բանտից, ինչպես նաև կոչ ուղղել հանրությանը՝ ուշադրության տակ պահելու քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի իրավունքների հարցը։
Վահագնի խոսքը՝ այստեղ:
Հ.Գ. - Ազատութիւն եղբարց մերոց գերելոց։ Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին», - գրել է իրավապաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
