Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումը Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովին «Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ Ալիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Փոխարժեքն այսօր Տեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրում

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ՁՅՈՒՆ Է ՏԵՂԱՑԵԼ, ԱՅԺՄ ՄԱՌԱԽՈՒՂ Է

Եղանակ

Երեկ, դեկտեմբերի 12-ին Շիրակի մարզում ձյուն տեղաց, այժմ էլ մառախուղ է։ Մարզի գյուղերի բնակիչները Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ բավականին տաք աշուն եղավ ու արդեն ձմեռ է եկել, բնական է ձյուն պիտի գա, կարևորը օդը մաքրվեց և դաշտերի բերքի համար էլ սա շատ դրական ազդեցություն կունենա։ Բնակիչներից մեկն էլ դժգոհեց շատ տեղին. «Դոնբասի անթրացիտ ածուխն բավականին թանկացրել են, անցած տարի 1 տոննան 120.000 դրամով էինք գնում, այս տարի շատ են թանկացրել 160.000 դրամ են դարձրել, խեղճ գյուղացին ինչպես գնի էսքան թանկ, թոշակները 30֊40 հազար դրամ են, էդքան թոշակով էս թանկության պայմաններում ով կարող է ապրել, նույնիսկ կոմունալ վճարները չենք կարող մուծել էդքան թոշակով, դա ոչ թե թոշակ է այլ աղքատավարձ, դե թող էդ պաշտոնավորները մի օր ապրեն էդ թոշակով, մեր դրության մեջ հեչ չեն մտնի, այ քեզ բան, շատ լավ գիտեն թե Շիրակում ինչ խստաշունչ ձմեռներ են լինում, դեմը Նոր տարի է ու ահա ամեն բան թանկացել է։ Կամ ասում են քարտով առևտուր արեք, որ փող ավել գա, ինչպես անեմ, եթե փողը պարտք պիտի տանեմ տամ, ավելացնում եք թոշակը միանգամից ավելացրեք, ոչ թե էդպես կապիկություն արեք։ Ահա ձյունն եկավ, հաջորդ օրը լավ կցրտի ու վառելիքի խնդիրը կլինի, մեր ավանդական վառելիք աթարն էլ քիչ է մնացել»։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետՉինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումըԱրմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովինԴեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանըՀայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԲոլորին փողով էր չափում. Ով է իրականում Վեհափառի դեմ դուրս եկած Վազգեն ՄիրզախանյանըԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ ՂազարյանՄեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված