Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով ՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել «Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ «Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը Ալիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանը

«Փաստ». Ո՞րն է ԵՄ-ի «բարեկամության» գինը

Միջազգային

«Փաստ» թերթը գրում է. «Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները վերջին շրջանում մտնում են նոր, ավելի բարդ փուլ: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը բաց տեքստով հայտարարել է, որ ԵՄ-ի հետ մերձեցման պարտադիր պայմաններից մեկը հակառուսական պատժամիջոցներին միանալն է: Այս ուղերձը հնչել է ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստից հետո, երբ ընդունվել է հարաբերությունների նոր ռազմավարական օրակարգ:

Կալլասը խոստացել է 15 միլիոն եվրո աջակցություն՝ ուղղված ականազերծմանը, տարածաշրջանային վստահությանը և օտարերկրյա միջամտության դեմ պայքարին: Միաժամանակ նա նշել է Հայաստանի արտաքին քաղաքականության համապատասխանության ցածր մակարդակը ԵՄ դիրքորոշումներին՝ 37 տոկոս, և ընդգծել Ռուսաստանի ապատեղեկատվության արշավները:

Սակայն այս առաջարկների հետևում շատերը տեսնում են ակնհայտ պայմանականություն: Վերջին տարիներին Հայաստանի տնտեսական աննախադեպ աճը մեծ մասամբ պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Ռուսաստանի հետ կապերով՝ արտահանման ծավալներով, ներդրումներով և գործարար ակտիվությամբ: Պատժամիջոցներին միանալը կարող է հանգեցնել արտահանման անկման, ներդրումների սառեցման և բիզնեսի անորոշության՝ անմիջականորեն ազդելով սովորական քաղաքացիների վրա:

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը նշում է, որ Բրյուսելի բյուրոկրատիան առաջնորդվում է հակառուսական մոտիվներով և կոշտ ընտրություն է դնում գործընկերների առջև: «Նրանք շատ կոշտ դնում են՝ կա՛մ Ռուսաստանի դեմ ես ու մեզ հետ ես, կա՛մ էլ մեզ հետ չես: Ես հույս ունեմ, որ ՀՀ իշխանությունը ԵՄ անդամակցության դիմում ներկայացնելու արկածախնդրությանը չի գնա»,- ասում է նա:

«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը համարում է, որ ԵՄ-ն ձգտում է Ռուսաստանին բարեկամ երկրները դարձնել գործիք իր գլոբալ պայքարում: Նրա կարծիքով, Նիկոլ Փաշինյանը հայտնվել է դժվար կացության մեջ՝ փորձելով պահպանել իշխանությունը արտաքին ճնշումների և տնտեսական շահերի միջև:

Այսպիսով, Հայաստանը կանգնած է վճռորոշ ընտրության առջև: Մերձեցումը Եվրոպային կարող է բացել նոր հեռանկարներ, սակայն դրա գինը կարող է լինել տնտեսական ինքնիշխանության կորուստը: Իշխանությունները պետք է կշռադատեն բոլոր ռիսկերը՝ առաջնորդվելով բացառապես ազգային շահերով:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպինԿառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր Աթոռին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված