Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա. Միքայել սրբազանի նամակը հիվանդանոցից Կճոյանի հետապնդող ստվերը. Ալիսա Գեւորգյան Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հաշվեհարդար է. ՀՀԿ ԵԿ Մասիսի երիտասարդների ակցիան Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիա Անխափան աշխատանք եւ անձնական երջանկություն հարգելի գործընկեր Ռուսական ուժերը նոր ճակա՞տ են բացում Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել է նոր անցակետի կառուցման հարցը Ուկրաինան կրիտիկական կախվածություն ունի ԱՄՆ-ից.Կիրիլ Բուդանով Կիրկորովը արձագանքել է Պուգաչովայի խոսքերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր ազդանշան է հղել Արևմուտքին

«Ժողովուրդ». Կարգալույծարված նախկին քահանան` Տեր Թադեն «պատարագ»-ներ է մատուցում

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Արամայիս Թախմազյանը՝ նախկին Տեր Թադե քահանան, շարունակում է Ներքին Բազմաբերդի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում պատարագներ մատուցել եւ եկեղեցական այլ ծիսակատարություններ իրականացնել։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց հենց ինքը՝ Թախմազյանը։

«Այս կիրակի Բազմաբերդի եկեղեցում, որտեղ ես մինչ այս էլ հոգեւոր ծառայություն էի իրականացնում, պատրաստվում եմ կիրակնօրյա պատարագ մատուցել։ Անցած կիրակի էլ եմ ես մատուցել եւ ասեմ, որ հիմա մարդիկ ավելի շատ են գալիս իմ պատարագներին»,- ասաց Թախմազյանը։
Նրա՝ կարգալույծ հռչակվելուց անմիջապես հետո ArmLur.am-ը զրուցել էր Թախմազյանի հետ։ Վերջինս նշել էր, որ իր համար անսպասելի էր Մայր Աթոռի որոշումը։ Մեր այն հարցին՝ պատրաստվո՞ւմ է կարգալույծի կարգավիճակով խորան բարձրանալ, ինչպես արեց Հովհաննավանքի նախկին քահանա Ստեփան Ասատրյանը, Թախմազյանը խուսափեց պատասխանելուց` ասելով, որ առայժմ չգիտի՝ ինչ է անելու։

Թե ում կողմից է աջակցություն կամ խորհուրդ ստացել շարունակելու «պատարագ» մատուցել, ինչպես Ստեփան Ասատրյանը, առայժմ չենք կարող ասել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Թալինի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանը։

Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի զեկուցագիրը եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգեւների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը ստորեւ ներկայացված հիմնավորումներով՝ առ այն, որ Թադե քահանան՝

ա/ վարկաբեկել է Հայ Եկեղեցին եւ եկեղեցականներին, այդ թվում՝ հրապարակային զրպարտիչ հայտարարություն տարածելով,

բ/ իրականացրել է հակաեկեղեցական գործողություններ՝ մասնակցելով կարգալույծ հռչակված անձի մեղքին,

գ/ պատարագներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը կամայականորեն զեղչել է՝ փաստացի

ժխտելով նվիրապետական կարգը, իրեն դուրս դնելով Եկեղեցուց եւ, ըստ էության, հարելով հերձվածողական շարժմանը,

դ/ եկեղեցական իշխանության նկատմամբ դրսեւորել է անհնազանդություն։

Կարգալույծ եկեղեցականն այժմ դասվում է աշխարհականների շարքին՝ Արամայիս Թախմազյան ավազանի անունով»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա. Միքայել սրբազանի նամակը հիվանդանոցիցԿճոյանի հետապնդող ստվերը. Ալիսա ԳեւորգյանԴավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հաշվեհարդար է. ՀՀԿ ԵԿ Մասիսի երիտասարդների ակցիանՁանձրալի երեսառած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեինԳյումրու Սուրբ Յոթ Վերք Եկեղեցում պատարագ մատուցվեց, աղոթք բարձրացվեցՀամբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիաՔՊ֊ն հարգող, կարգալույծ եղած սարկավագը նիկոլականներին քլնգող գրառում է կատարելԱնխափան աշխատանք եւ անձնական երջանկություն հարգելի գործընկերՌուսական ուժերը նոր ճակա՞տ են բացումՈւկրաինան 90 միլիարդ եվրոն կվերադարձնի ԵՄ-ին միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի փոխհատուցումՖրանսիան հրաժարվել է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ»-ը՝ ֆինանսական պատճառներովՎրաստանն ու Ադրբեջանը քննարկել է նոր անցակետի կառուցման հարցըԱրագածոտնի թեմի եկեղեցիներում կիրակնօրյա պատարագներ կմատուցվեն․ ժամանակացույցՈւկրաինան կրիտիկական կախվածություն ունի ԱՄՆ-ից.Կիրիլ ԲուդանովԿիրկորովը արձագանքել է Պուգաչովայի խոսքերինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր ազդանշան է հղել ԱրևմուտքինԻնչպես է կեղծվել Եզրաս Սրբազանի մասին КГБ-ի տեղեկանքը. Գեղամ Մանուկյան Եգիպտոսի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական ճգնաժամի լուծման ջանքերին ՆԱՏՕ-ում հույս ունեն հաջորդ տարի համաձայնեցնել ՀՀ-ի հետ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը Թրամփը կհանդիպի՞ Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված