Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Առաջիկա 50 տարում, եթե ոչ ավելի, բացառվում է Հայաստանի ԵՄ անդամ դառնալը. Գարիկ Քեռյան

Ներքաղաքական

Համբուրգում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԵԱՏՄ–ից դուրս գալը նպատակ չէ, սակայն  մյուս կողմից Եվրամիության անդամ դառնալը նպատակ է։ Թե իրականում ինչ է ցանկանում սրանով ասել Փաշինյանը, «Իրավունք»-ը պարզել է ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻՑ:

— Նիկոլ Փաշինյանը պետության ղեկավար է, եւ նա շփվում է ե՛ւ Եվրասիական տնտեսական միության ղեկավարների հետ, ե՛ւ ռուսական իշխանությունների հետ միաժամանակ: Ինչպես նաեւ շփվում է Եվրամիության ու բրյուսելյան ԵՄ ղեկավար կենտրոնների հետ եւ շատ լավ պատկերացնում է, որ Եվրոպական միություն Հայաստանը մտնելու ոչ մի շանս չունի:

Եվրոպական միության պաշտոնական ռազմավարությունն  ընդլայման առայժմ միայն մեկ տարածաշրջանում ծրագրեր ունի, դա արեւմտյան երկրներն են, օրինակ՝ Կոսովոն, Մակեդոնիան, Սերբիան, Բոսնիա-Հերցեգովինան, Ալբանիան: Այս երկրները, անդամագրվելով Եվրոպական միությանը, նոր Եվրամիությունը կարող է ասել, որ ամբողջ Եվրոպան ընդգրկել է իր տնտեսական կառույցում: Այս երկրներին էլ հիմա ընդգրկելը շատ լուրջ խնդիր է, եւ արդեն 4-5 տարի է, նրանք այդ հարցը չեն կարողանում լուծել:

Հետխորհրդային երկրներից Եվրամիության անդամ դառնալու թերեւս ամենամոտ շանսերն ունեն Ուկրաինան, Վրաստանը: Բայց տեսանք, թե Ուկրաինայում ինչ տեղի ունեցավ, Իսկ Վրաստանում՝ կասեցվեց: Նրանք այդ ուղին բռնել են արդեն 20-25 տարի, եւ զրո արդյունք: Հիմա նայում ենք ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ աշխարհաքաղաքական իրողություններով ու փաստում, որ առաջիկա 50 տարում, եթե ոչ ավելի, բացառվում է Հայաստանի Եվրամիության անդամ դառնալը: Մենք անգամ չգիտենք էլ, 50 տարի հետո միջազգային այդ տնտեսականությունից որը կմնա, որը կցրվի: Սա ասում են նաեւ շատ-շատերը՝ ե՛ւ փորձագիտական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ քաղաքագիտական շրջանակներում: Ինձանից լավ գիտի նաեւ հանրապետության վարչապետը, որն ավելի մեծ ինֆորմացիայի է տիրապետում:

Այն արտահայտությունը, որ Եվրամիության անդամ դառնալը նպատակ է, բայց Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը նպատակ չէ, սա, պարզապես, մի ձեւակերպում է, որը փորձում է միջանկյալ արդարացում տալ Հայաստանի այդ եվրաինտեգրման հայտարարված կուրսին, Եվրաինտեգրման ցանկության մասին այդ օրենքի ընդունմանը, բանակցություններին, բաժակաճառերին, ձեռքսեղմումներին, եւ տարբեր տեսակի միջոցառումներին, որոնք իրականում հստակ ոչ մի ծրագիր չունեն:

Եթե Թուրքիայի նման պետությունը, որը G-20-ի անդամ է եւ արդեն 30 տարի պայքարում է Եվրամիության անդամ դառնալու համար, դեռ թեկնածուի կարգավիճակ չունի, ինչպե՞ս կարող է Հասյաստանը, որը Եվրամիության ոչ մի երկրի հետ սահման չունի եւ խրված է բազմաթիվ խնդիրների մեջ, հայտնվի Եվրոպական միությունում: Եթե նույնիսկ մենք տեղափոխենք մեր ենթակառուցվածքները՝ տնտեսական ոլորտը, քաղաքական հարաբերությունները, պետական կառավարման մակարդակը, հակակոռուպցիոն միջոցառումները կարողանանք ավարտել, բանակը կարողանանք վերակառուցել՝ եվրոպական պահանջներին համահունչ, դա կպահանջի տասնյակ տարիներ: Հետեւաբար, խոսել այն մասին, որ մենք դուրս ենք գալիս ԵԱՏՄ-ից եւ մտնում ենք ԵՄ, ուղղակի, անհասկանալի խոսույթ է:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված