ՇՏԱՊ. Ռեժիմը որոշել է նոր գործեր կարել եւ կալանքի մեջ կրկին կալանավորել Վահագն Չախալյանին
ՆերքաղաքականԻմ կալանքի ընթացքում ինձ պատանդ վերցրած ռեժիմի կողմից մշտապես եղել են բազմատեսակ սադրանքներ, սակայն դրանք աննախադեպ բնույթ են ձեռք բերել ս.թ. դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած դատական նիստից հետո:
Մասնավորապես՝ այս 5 ամիսներին հնարավորինս պաշտպանել եմ սառնասրտությունս եւ ողջամտորեն կարողացել եմ խուսափել սադրանքների արդյունքում վրա հասնող հնարավոր հետեւանքներից:
Միեւնույն ժամանակ, գիտակցում եմ, որ եթե ռեժիմը որոշել է նոր գործեր կարել եւ կալանքի մեջ կրկին կալանավորել, ապա դա վերջինիս համար ամբողջապես իրագործելի է:
Գիտակցելով վերոնշյալը եւ չխորանալով մանրամասների մեջ՝ հրապարակային հայտարարում եմ՝
Հնարավոր նոր քրեական գործի դեպքում պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի վրա:
Հարգանքներով՝ Վահագն Չախալյան
«Նուբարաշեն» ՔԿՀ 12.12.2025
