Եկեղեցին պառակտելուց բացի մեկ մեկ հիշեք ձեր գործերի մասին Կարգալույծ եղած նիկոլական սարկավագն ընդդեմ իշխանության գրառում է արել, Լուսանկարներ Ի՞նչ արժե ամանորյա հանգիստը Հայաստանում և արտասահմանում․ ՀՀ քաղաքացիները ո՞րն են նախընտրում ՇՏԱՊ. Դիմում եմ ՀՀ իրավապահ մարմիններին՝ նախաձեռնելու քրեական վարույթ. Հայտնի փաստաբանի հայտարարությունը Բաքվի դատարանում շարունակվում է կեղծ դատավարությունը Նոյեմբերին շուրջ 5 հազար 200 կենսաթոշակառու և նպաստառու կանխիկից անցել է անկանխիկ վճարման տարբերակին Ջեքփոթը Հրե Ձիու տարում. Արևելյան Աստղագուշակ 2026 թվականի համար Ամենահզոր բույսը քաղցկեղի դեմ պայքարում և ոչ միայն Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Լոս Անջելեսի դատարանը Անջելինա Ջոլիին պարտավորեցրել է Բրեդ Փիթին փոխանցել գինեգործարանի գործին վերաբերող մի քանի գաղտնի անձնական հաղորդագրություններ

ԵՎՐՈՊԱՆ ՍԿՍԵԼ Է ԹՐԱՄՓԻՑ ՀԱՐՎԱԾՆԵՐ ՍՏԱՆԱԼ ԱՄԵՆՕՐՅԱ ՌԵԺԻՄՈՎ

Վերլուծություն

­Մինչ Նի­կոլ Փա­շին­յա­նը ջեր­մո­րեն հան­դի­պում էր Ս­պի­տակ տան «աչ­քի գրո­ղը» դար­ձած Մեր­ցի հետ (Տես նաեւ https://iravunk.com/?p=330115&l=am") Թ­րամ­փը հասց­րեց «քյու­ֆուր-քյա­ֆար­նե­րի» հեր­թա­կան խմբա­քա­նակն ու­ղար­կել նրան է´լ, Մակ­րոն-Ս­թար­մե­րին է´լ, եվ­րաա­ռաջ­նորդ Ուր­սու­լա­յին է´լ, դե, Զե­լենս­կին էլ ար­դեն ան­պա­կաս է: Բայց որ նրանց հա­մար ա­մե­նա­վատն է, այդ ցու­ցադ­րա­կան ողջ դժգո­հութ­յու­նը Թ­րամ­փը հա­մե­մեց միան­գա­մայն խոր­քա­յին եւ լուրջ գոր­ծո­ղութ­յուն­նե­րով, ո­րոնց հան­դեպ եվ­րո­պա­ցի­նե­րը հաս­տատ չեն կա­րող ան­տար­բեր մնալ:

­Նախ, բուն եվ­րո­պա­կան հար­թա­կում, երբ «կաշ­վից դուրս են գա­լիս», թե ինչ­պես խլեն ռու­սա­կան սա­ռեց­ված փո­ղե­րը, որ Զե­լենս­կուն գո­նե մեկ-եր­կու տա­րի էլ կտվե­լու հնա­րա­վո­րութ­յուն տան (մին­չեւ կմո­տե­նան ա­մե­րիկ­յան նոր ընտ­րութ­յուն­նե­րը), Բել­գիան, ո­րը միշտ էլ շատ լավ է հաս­կա­նում, թե ու­ժա­յին բա­ղադ­րի­չը որ­տեղ է, հասց­րեց հեր­թա­կան «թի­կուն­քից հար­վա­ծը»: Նախ, Բել­գիա­յի վար­չա­պե­տը Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վի ա­ռա­ջար­կը՝ ռու­սա­կան ակ­տիվ­նե­րը Ուկ­րաի­նա­յի հա­մար օգ­տա­գոր­ծե­լու մա­սին, ան­վա­նել է գո­ղութ­յուն։ Խոս­քը նոր պլա­նի մա­սին է, ո­րով փոր­ձում են ա­ռանց ԵՄ երկ­րե­րի ո­րոշ­ման, ինչ-որ սո­ղան­ցքով հենց Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վի մի­ջո­ցով լու­ծել այդ հար­ցը՝ պարտ­քա­յին բե­ռը թող­նե­լով ողջ Եվ­րոպա­յի վրա: Եվ ա­հա, Բել­գիա­յի կա­ռա­վա­րութ­յան ղե­կա­վա­րը սպառ­նում է Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վի դեմ դա­տա­կան ​​հայց ներ­կա­յաց­նե­լը, ե­թե ռու­սա­կան ակ­տիվ­նե­րի օգ­տա­գործ­ման վե­րա­բեր­յալ հնա­րա­վոր ո­րո­շու­մը չներ­կա­յաց­վի եվ­րո­պա­կան երկր­նե­րի հաս­տատ­մա­նը: Իսկ ներ­կա­յաց­նե­լու դեպ­քում, բո­լո­րը վստահ են, որ առն­վազն վար­չա­պետ Օր­բա­նը վե­տո կկի­րա­ռի: Նույն ո­ճի մեջ էր նաեւ բել­գիա­կան Euroclear-ի (որ­տեղ պահ­վում է սա­ռեց­ված մի­ջոց­նե­րի մեծ մա­սը) ղե­կա­վար Ուր­բե­նը՝ ռու­սա­կան ակ­տիվ­նե­րի օգ­տա­գոր­ծու­մը հա­մա­րե­լով ա­նօ­րի­նա­կան, եւ այդ փո­ղե­րը վերց­նե­լը՝ բռնագ­րավ­ման մի ձեւ։ «Սա խա­թա­րում է Եվ­րո­պա­յի նկատ­մամբ վստա­հութ­յու­նը եւ կ­հան­գեց­նի ԵՄ բո­լոր երկր­նե­րի ֆի­նան­սա­վոր­ման տո­կո­սադ­րույք­նե­րի բարձ­րաց­մանը»,- ա­սել է Ուր­բե­նը:

Այդ ուղ­ղութ­յամբ հեր­թա­կան շատ հստակ մե­սի­ջը ե­կավ նաեւ ԱՄՆ-ից՝ այդ փո­ղե­րը պետք է օգ­տա­գործ­վեն Ուկ­րաի­նա­յի վերա­կանգն­ման հա­մար, եւ չփոր­ձեք ձեռք տալ:

­Բայց, թե­րեւս, Եվ­րո­պա­յի հա­մար շատ ա­վե­լի լուրջ ազ­դակ էր լու­րը, որ հան­րա­պե­տա­կան ​​կոնգ­րե­սա­կան Թո­մաս Մաս­սին ներ­կա­յաց­րել է օ­րի­նա­գիծ՝ ԱՄՆ-ի ան­դա­մակ­ցութ­յու­նը ՆԱՏՕ-ին դա­դա­րեց­նե­լու մա­սին: «Սա­ռը պա­տե­րազ­մի ա­վար­տից ի վեր դա­շին­քը կորց­րել է իր ար­դիա­կա­նութ­յու­նը։ Միաց­յալ Նա­հանգ­նե­րը պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից եւ­ այդ գու­մարն օգ­տա­գոր­ծի մեր եր­կի­րը պաշտ­պա­նե­լու հա­մար»,- բա­ցատ­րում է իր ա­ռա­ջար­կը Մաս­սին: Չ­նա­յած, ի­րա­կա­նութ­յու­նը ե­րե­ւի մի փոքր այլ է: Մաս­սին Թրամ­փի գա­ղա­փա­րա­կան թի­մա­կիցն է՝ ու­նե­նա­լով մո­տա­վո­րա­պես նման դեր՝ անհ­րա­ժեշ­տութ­յան պա­հին պաշ­տո­նա­կան տեսք տալ այն գա­ղա­փար­նե­րին, ո­րը Ս­պի­տակ տու­նը կցան­կա­նար ոչ ու­ղիղ իր մի­ջո­ցով օ­րա­կարգ պա­հել: Դա, ի­հար­կե, հաս­կա­նում են նաեւ Եվ­րո­պա­յում՝ սկսե­լով մտա­ծել, որ երբ, ինչ­պես լոն­դոն­յան աղ­մուկ հա­նած հան­դի­պում էր, «ճա­կա­տա­յին գրո­հի» են գնում Թ­րամ­փի դեմ, հե­տե­ւան­քը կա­րող է դառ­նալ նրա այդ միջ­նոր­դա­վոր­ված սպառ­նա­լի­քի ի­րա­կա­նա­ցու­մը: Այ­սինքն, շա­րու­նա­կե­լո՞ւ են պայ­քա­րել Թ­րամ­փի ուկ­րաի­նա­կան ծրագ­րի դեմ, ի­րենց ո­րո­շե­լիքն է, բայց նաեւ, որ դրա պա­տաս­խա­նը գնա­լով միայն ա­վե­լի է սրվե­լու, եւ ով ի­մա­նա, ծայ­րա­հեղ նյար­դայ­նութ­յան պա­հին ԱՄՆ նա­խա­գա­հը ի­րոք չի՞ ո­րո­շի դուրս գալ ՆԱՏՕ-ից: Մեկ է, դրա­նից հե­տո էլ ԱՄՆ-ն­ իր եվ­րո­պա­կան բա­զա­նե­րի հիմ­նա­կան մա­սը, ո­րոնք երկ­կող­մա­նիութ­յան սկզբուն­քով են գոր­ծում, կպա­հի: Բայց ա­հա, ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գա­լը կդառ­նա այդ կա­ռույ­ցի վեր­ջը, եւ է­լի ստիպ­ված են լի­նե­լու վա­զել Թ­րամ­փի մոտ՝ ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն խնդրե­լու, միայն թե ա­մեն մեկն իր հա­մար:

Էլ ա­վե­լի ա­ռաջ գնաց Politico-ն՝ տե­ղե­կաց­նե­լով Թ­րամ­փի մեկ այլ միան­գա­մայն հնա­րա­վոր դար­ձած հա­վա­նա­կան քայ­լի մա­սին: Այն է՝ ԱՄՆ-ն­ ար­դեն այս պա­հին է քննար­կում G7-ին այ­լընտ­րանք ստեղ­ծե­լու գա­ղա­փա­րը։ Այն է՝ ստեղ­ծել Core 5 (C5, մի­ջուկ 5) կա­ռույց՝ հինգ երկր­նե­րից բաղ­կա­ցած հա­մա­կարգ՝ Ռու­սաս­տա­նի, ԱՄՆ-ի, Չի­նաս­տա­նի, Հնդ­կաս­տա­նի եւ Ճա­պո­նիա­յի (որ­տեղ վար­չա­պետն ար­դեն Թ­րամ­փի հա­մա­խոհն է) մաս­նակ­ցութ­յամբ: Ե­թե նման մի բան լի­նի, ա­պա դա ոչ թե պար­զա­պես G7-ին, այլ նույ­նիսկ՝ ՄԱԿ-ի Անվ­տան­գութ­յան խորհր­դին այ­լընտ­րանք, ա­վե­լին՝ փո­խա­րի­նող կա­րող է դառ­նալ: Ընդ ո­րում, սա շատ ա­վե­լի ռեալ կար­տա­հայ­տի աշ­խար­հում ստեղծ­ված ի­րա­կան ու­ժա­յին բա­լան­սը: Այս հնգյա­կը, ի­հար­կե, ռազ­մա­քա­ղա­քա­կան եւ տնտե­սա­կան ի­մաս­տով ներ­կա աշ­խար­հի ան­վի­ճե­լի ա­ռա­ջա­տարն է, որն այդ հաշ­վին, ի տար­բե­րութ­յուն ՄԱԿ-ի ոչ ֆունկ­ցիո­նալ դար­ձած ԱԽ-ի եւ ողջ ՄԱԿ-ի, ի­րա­կա­նում «հարց լու­ծող» հա­մա­կարգ կա­րող է դառ­նալ՝ ա­պա­հո­վե­լով գլո­բալ կա­յու­նութ­յուն:

Ու եվ­րո­պա­ցի­նե­րի հա­մար ա­մե­նա­վատն այն է, որ ինչ­պես ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի հնա­րա­վոր դուրս գա­լու, այն­պես էլ նոր գլո­բալ իշ­խող հա­մա­կարգ ստեղ­ծե­լու սխե­մա­ներն ամե­նե­ւին էլ ֆան­տաս­տի­կա­յի ժան­րից չեն: Դեռ հա­զիվ էր Թ­րամփն իշ­խա­նութ­յան ե­կել, որ ծա­վալ­վե­ցին Վա­շինգ­տոն-Մոսկ­վա-­Պե­կին եռ­յա­կի կող­մից նոր «Պոտս­դա­մի կոն­ֆե­րան­սի» անց­կաց­ման թե­ման: Հե­տո խո­սակ­ցութ­յուն­ներ ե­ղան նաեւ, որ գի­գան­տի վե­րած­ված Հնդ­կաս­տա­նը չի կա­րող ան­մասն լի­նել: Դե, ե­թե կա Հնդ­կաս­տա­նը, ու­րեմն, մի­գու­ցե նաեւ կենտ թվի հա­մար պետք է նաեւ գու­մա­րել Թ­րամ­փի ներ­կա մեր­ձա­վոր­նե­րից մե­կին՝ ի դեմս տնտե­սա­կան ծան­րակ­շիռ դիր­քե­րը պահ­պա­նած Ճա­պո­նիա­յի: Ն­ման է, որ այդ­պի­սի հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րի հա­վա­նա­կա­նութ­յու­նը գնա­հա­տում է նաեւ Եվ­րո­պան՝ հաս­կա­նա­լով լի­դե­րա­յին դիր­քե­րը կորց­նե­լու վտան­գը: Բայց նաեւ, ա­ռանձ­նա­պես, Թ­րամ­փի ա­սա­ծով, «լավ խա­ղաթղ­թեր» պար­զա­պես չու­նեն. ան­գամ սե­փա­կան երկր­նե­րում 15-20 տո­կո­սա­նոց վար­կա­նիշ ու­նե­ցող Ս­թար­մե­րի, Մակ­րո­նի եւ Մեր­ցի պո­տենց­իալն ի­րոք փոքր է, ե­թե ան­գամ բազ­միցս կո­ռուպ­ցիոն մե­ղադ­րանք­ներ ստա­ցած Ուր­սու­լան նրանց կող­քին կանգ­նի:

Չ­նա­յած, ե­թե Նի­կոլն ու­զում է ԵՄ մտնել, դա ե­րե­ւի նրանց փրկութ­յո՞ւնն է, ով ի­մա­նա:

Տես նաեւ https://t.me/iravunk/62026 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Եկեղեցին պառակտելուց բացի մեկ մեկ հիշեք ձեր գործերի մասինԿարգալույծ եղած նիկոլական սարկավագն ընդդեմ իշխանության գրառում է արել, ԼուսանկարներԻ՞նչ արժե ամանորյա հանգիստը Հայաստանում և արտասահմանում․ ՀՀ քաղաքացիները ո՞րն են նախընտրումՇՏԱՊ. Դիմում եմ ՀՀ իրավապահ մարմիններին՝ նախաձեռնելու քրեական վարույթ. Հայտնի փաստաբանի հայտարարությունըԲաքվի դատարանում շարունակվում է կեղծ դատավարությունըՆոյեմբերին շուրջ 5 հազար 200 կենսաթոշակառու և նպաստառու կանխիկից անցել է անկանխիկ վճարման տարբերակինՋեքփոթը Հրե Ձիու տարում. Արևելյան Աստղագուշակ 2026 թվականի համարԱմենահզոր բույսը քաղցկեղի դեմ պայքարում և ոչ միայնԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըԼոս Անջելեսի դատարանը Անջելինա Ջոլիին պարտավորեցրել է Բրեդ Փիթին փոխանցել գինեգործարանի գործին վերաբերող մի քանի գաղտնի անձնական հաղորդագրություններԴեկտեմբերի 20-ի տարադրամի փոխարժեքըԱդրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերությունըԲագրատ և Արշակ սրբազանների հայտարարությունը կալանավայրիցԹրամփը պետք է բանակցի, գործարք կնքի ինքն իր հետ, եւ ինքն իրեն մեկ միլիարդ վճարիՁմեռային արևադարձ․ ցերեկվա տևողությունը կկազմի ընդամենը 9 ժամ 19 րոպե1 միլիոն դոլար «Ոսկե քարտի» համար վճարելու դեպքում ԱՄՆ ներգաղթը այժմ հնարավոր կլինի Մայամիում Ուկրաինայի հետ ամերիկացիների հանդիպումը ռեալ արդյունք չի տվելՔրիս Ջենները բացահայտել է, որ իր թոռը` Թեյթումը անսովոր կապ ունի իր նախկին ամուսնու հանգուցյալ Ռոբերտ Քարդաշյանի հետՊուգաչովայի նոր երգն անվանել են «Ռուսաստանին ուղղված ևս մեկ մարտահրավեր»Աստղագուշակ դեկտեմբերի 20-ի համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված