Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ) Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Վերլուծություն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։

 

– 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվեց Ղարաբաղի վրա։ Շատ հայերի համար ցնցող էր այն, որ Ռուսաստանը չաջակցեց իր դաշնակցին։ Այնուհետև՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, Փաշինյանը Շառլ Միշելի և Մակրոնի ընկերակցությամբ ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք։ 2023 թվականի սեպտեմբերին Բաքուն հարձակվեց Արցախի վրա, ադրբեջանցիները սպանեցին ռուս խաղաղապահների, խոցեցին ուղղաթիռ՝ և այս ամենը մնաց անպատիժ։ Շառլ Միշելն ու Մակրոնը հեռու են, և նրանք շատ բաների վրա թքած ունեն։ Բայց Ռուսաստանը չգիտե՞ր, որ Արցախի հանձնմանը կհաջորդի ցեղասպանություն, որից բնակչությունը փախավ։ Մի՞թե Ալիևի և Փաշինյանի քաղաքական ուժն այնքան մեծ էր, որ Ռուսաստանը այդքան հեշտությամբ ընդունեց իր հեղինակության կորուստը՝ փաստացի խոստովանելով, որ ինքը Արցախի և Հայաստանի պաշտպանը չէ։

– Դուք ասում եք, որ Ռուսաստանը պաշտպան չէ՝ դրանով իսկ Փաշինյանի արտաքին քաղաքական մանկամտության մեղքը բարդելով Ռուսաստանի վրա, իբր ինչո՞ւ չպաշտպանեց պատերազմում պարտությունից և Ղարաբաղի կորստից։ Սա ինձ հիշեցնում է մի բարեպաշտ քրիստոնյայի մասին առակը, որը մոտեցող ջրհեղեղի առջև կանգնած՝ մերժում է փրկության մի քանի փորձեր՝ ամեն անգամ փրկողներին ասելով, թե Աստված կփրկի իրեն։ Վերջիվերջո, նա խեղդվում է ջրհեղեղի մեջ և Աստծո առջև գանգատվում է, թե ինչո՞ւ իբր չփրկեց իրեն։ Աստված պատասխանում է, որ մի քանի անգամ փրկարարների է ուղարկել, բայց մարդը հրաժարվել է։ Ուրիշ էլ ի՞նչ փրկության էր նա սպասում։

Հայաստանի պարագայում նույնը եղավ։ Դիմենք փաստերին. 2020 թվականի սեպտեմբերի 1-ին՝ 44-օրյա պատերազմը սկսվելուց 26 օր առաջ, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը պաշտոնական նամակ է ուղարկել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։ Նամակում մանրամասն նկարագրվել է մոտեցող պատերազմի սցենարը, շարադրվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում և, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության շուրջ ընդհանուր մարտավարական և ռազմավարական իրավիճակը։ ՀԱՊԿ-ն առաջարկել է սեպտեմբերի 15-ին անցկացնել կանխարգելիչ զորավարժություններ։ Հայկական կողմը անտեսել է նախազգուշացումը։

Եթե ​​զորավարժություններն անցկացվեին, դրանք կկարողանային սառեցնել Բաքվի տաք գլուխները։ Հայաստանի իշխանություններին զգուշացվել էր, որ ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ էլ Ռուսաստանը որևէ իրավական հիմք չունեն միջամտելու չճանաչված ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև զինված հակամարտությանը։ Նույնիսկ հայկական կողմից մասնակցում էին միայն կամավորները, ոչ թե կանոնավոր բանակը։ Հիմա Փաշինյանը ամեն գնով փորձում է ղարաբաղյան հակամարտությունում իր պարտությունը ներկայացնել որպես Հայաստանի համար անկախության ձեռքբերում։ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և, անշուշտ, չի ներառել Ղարաբաղը իր սահմանների մեջ։ Նշանակում է՝ այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, Հայաստանի հետ իրավական կապ չուներ, այդ պատճառով Ռուսաստանին մեղադրել այն բանի համար, որ նա չի կռվել Ղարաբաղի տարածքում, անհեթեթություն է։

Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների սկսվելուց հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկու անգամ (հոկտեմբերի 7-ին և 19-ին) փորձել է համաձայնության գալ հրադադարի շուրջ՝ ադրբեջանական բանակի առաջխաղացմանը զուգընթաց Երևանի համար գնալով վատթարացող պայմաններում: Փաշինյանը պատերազմին կարծես թե չէր մասնակցում, բայց բանակցություններ էր վարում և մերժեց հրադադարը՝ հույսը ապարդյուն դնելով արևմտյան տերությունների միջամտության վրա, մինչև որ համաձայնվեց (նոյեմբերի 9-ին) կապիտուլյացիային մոտիկ պայմաններին: Արժե հարց ուղղել՝ ուրիշ էլ ի՞նչ փրկության էր նա սպասում:

44-օրյա պատերազմի ընթացքում սոցիալական ցանցերում տարածվում էին մեղադրանքներ Ռուսաստանի հասցեին, թե ինչու նա չի ուղարկել իր թեկուզ 100,000 զինվորների Ղարաբաղում կռվելու համար։ Սա այն դեպքում, երբ Երևանը պաշտոնապես հեռու քաշվեց հակամարտությունից, և ավելին՝ ոչ մի հայ պաշտոնատար անձ այդպես էլ հանդես չեկավ հակառուսական քարոզչության մերժմամբ կամ դատապարտմամբ։ Նույնիսկ կարծես թե ռուսամետ կեցվածք դրսևորող ընդդիմությունը հակահարված չտվեց չճանաչված հանրապետության նկատմամբ Ռուսաստանի պայմանական չեզոք դիրքորոշման դեմ հարձակումներին (Ռուսաստանը շարունակում էր զենք մատակարարել Ղարաբաղին՝ Իրանի միջոցով, քանի որ Վրաստանը փակել էր սահմանը)։ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը չէր պահանջում Արցախի ճանաչում և կանոնավոր զորքերի լայնածավալ ներգրավվածություն։ Եթե հասարակությունը թույլ էր տալիս նման պասսիվություն, նշանակում է՝ դրա  համար կային հիմնավոր պատճառներ։

– Ալեքսա՛նդր Վասիլևիչ, այնուամենայնիվ, գոյություն ուներ Մինսկի խմբի ձևաչափը, որտեղ Ռուսաստանը համանախագահ էր, և այս խմբի որոշումները մերժում էին խնդիրների լուծումը ռազմական ճանապարհով։

– Միանգամայն ճիշտ է։ Մինսկի խումբը (ՄԽ) ստեղծելու որոշումը կայացրել է ԵԱՀԿ-ն (այն ժամանակ՝ ԵԱՀԽ)՝ առանց Հայաստանի և Ադրբեջանի խնդրանքի։ Հետևաբար, խումբը լուծարելու որոշումը նույնպես պետք է հիմնված լինի ոչ թե հակամարտությանը մասնակից երկրների խնդրանքի, այլ ՄԽ աշխատանքի արդյունքների վերլուծության վրա։ Սակայն, եթե ՄԽ-ն սկսեր ամփոփել իր արդյունքները, ապա կբացահայտվեին Ադրբեջանի կողմից պարտավորությունների բազմաթիվ խախտումներ։ Այսպես, Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանությունը ճանաչվել է ԵԱՀԽ-ի կողմից 1992 թվականին՝ պայմանով, որ նրանք ընդունեն Լեռնային Ղարաբաղի պատկանելության շուրջ տարաձայնությունների գոյության փաստը և համաձայնվեն, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը կորոշվի միջազգային համաժողովում՝ ԵԱՀԽ-ի հովանու ներքո։ Երկու պետություններն էլ տվեցին այդ համաձայնությունը՝ պարտավորվելով լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով, սակայն Բաքուն հենց այդ ժամանակ խախտեց իր միջազգային պարտավորությունները՝ փորձելով ուժով գրավել Ղարաբաղը։ Իսկ Հայաստանը, ի դեմս Փաշինյանի, խախտել է իր պարտավորությունները 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ ճանաչելով Ղարաբաղը որպես ադրբեջանական՝ առանց քննարկելու ԵԱՀԿ հովանու ներքո համաժողովի շրջանակներում։

ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ Երևանի համաձայնությունը նշանակում է, որ Հայաստանը ընդունել է ոչ միայն խնդրի բացակայությունը, այլև դրա այսօրվա արդարացի լուծումը։ Այլ խոսքով՝ դա նշանակում է, որ Հայաստանի հանձնումով միջազգային հանրությունը ճանաչել է Ադրբեջանի բոլոր գործողությունների օրինականությունը՝ թե՛ 2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ, թե՛ 2023 թվականին տարածաշրջանի էթնիկ զտումների ժամանակ։ Բայց սրանից հետևում է, որ հենց Հայաստանն է ագրեսոր պետություն, և ճիշտ է Ալիևի թեզը՝ «Ադրբեջանի տարածքի 20 %-ի երեսունամյա օկուպացիայի» մասին։

Մինսկի խմբի փակվելով Ադրբեջանի առաջ ճանապարհ է բացվում Հայաստանին օկուպանտ հայտարարելու և պահանջելու բազմամիլիարդ դոլարի փոխհատուցում պատճառված վնասի համար, ինչպես նաև Ալիևի պահանջով 300,000 ադրբեջանցի փախստականների Սյունիք վերադարձի համար։

Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Ջերմուկ քաղաքի շրջակայքում 2022 թվականին և ՀԱՊԿ-ի դիրքորոշումը այս հարցում։

– Վերջերս Փաշինյանը հայտարարեց. «Երբ 2022 թվականին մենք հասկացանք, որ ՀԱՊԿ-ը չի կատարել, չի կատարում և չի կատարելու մեր նկատմամբ իր պարտավորությունները, այդ պահին մենք դարձանք անկախ»։ Ըստ երևույթին, նա նկատի ուներ 2022 թվականի սեպտեմբերը, երբ Ադրբեջանը հատեց Ջերմուկի մոտ գտնվող շփման գիծը և 140 քառակուսի կիլոմետր առաջ եկավ Հայաստանի տարածքում (ի դեպ, այդ նույն ժամանակ ուկրաինական զորքերը կարճատև հակահարձակման անցան. կարծես բանակները կառավարվում էին միևնույն շտաբից)։ Որպեսզի ՀԱՊԿ-ը միջամտեր հակամարտությանը Հայաստանի կողմից, հանրապետության ղեկավարությունից պահանջվում էր միայն հայտարարել ռազմական դրություն և զորահավաք։ Հայաստանի իշխանությունների անգործությունը ցույց տվեց, որ նրանք իրավիճակը ընկալում էին ոչ թե որպես «հանրապետության վրա զինված հարձակում», այլ պարզապես որպես սահմանային հակամարտություն։ Բայց դրա հետ մեկտեղ նրանք պահանջեցին հենց այդպիսի քաղաքական գնահատական և ռազմական օգնություն Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ի մյուս անդամներից։ Սակայն ՀԱՊԿ-ի դաշնակիցները արագ լուծված սահմանային հակամարտությունը չընկալեցին որպես զինված հարձակում։ Հարկ է նշել, որ ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանը նույն կարծիքն էր հայտնել այս դրվագի առնչությամբ. եթե դու ինքդ չես պայքարում քո հողի համար, ոչ ոք դա չի անի քեզ համար։

Իսկ ՀԱՊԿ-ը գործեց արագ ու արդյունավետ։ Այսպես, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը և միացյալ շտաբի ղեկավարը անմիջապես մեկնեցին էսկալացիայի շրջան։ Առաջատար խմբին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում հենց հաջորդ օրը։ Ստուգման արդյունքների հիման վրա անհապաղ պատրաստվեցին առաջարկություններ՝ Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ-ի դիտորդների մոնիտորինգային առաքելություն ուղարկելու, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ։ Մնում էր միայն, որ ՀԱՊԿ-ը նախագահող երկիրը (իսկ 2022 թվականին նախագահում էր հենց Հայաստանի Հանրապետությունը) հրավիրի Հավաքական անվտանգության խորհուրդ՝ այս որոշումն ընդունելու համար։ Սակայն, Հայաստանի ղեկավարությունը՝ որպես ՀԱՊԿ-ի նախագահող երկիր, դա չարեց, քանի որ կուլիսների հետևում այդ ժամանակ արդեն պայմանավորվել էր Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի մաս (համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում) և ընդունել ԵՄ քաղաքացիական առաքելությանը՝ ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելության փոխարեն։

Հետագայում Ռուսաստանի նախաձեռնությամբ ՀԱՊԿ-ը մի քանի անգամ կոնկրետ օգնության առաջարկություններ է արել Հայաստանին: Հայաստանի ղեկավարությունը մերժել է բոլոր առաջարկները՝ իր դիրքորոշումը պատճառաբանելով նրանով, որ Ռուսաստանի ցանկացած ներկայություն հանրապետության համար կստեղծի անվտանգային խնդիրներ: Այսպիսով, եթե հետադարձ հայացք գցենք, հեշտությամբ կարելի է հանգել ակնհայտ եզրակացության. այն ժամանակ Արևմուտքի աջակցության դիմաց Երևանը աստիճանաբար հրաժարվեց Ղարաբաղից, նվազեցրեց շփումները ՀԱՊԿ-ի հետ և միաժամանակ փորձեց շինծու կերպով արդարացնել երկրի դուրս գալը սույն կառույցից:

 Սակայն ուկրաինական հարձակումը կասեցվեց, իսկ ադրբեջանական զորքերի առաջխաղացումը դադարեցվեց Մոսկվայից հեռախոսազանգով։

– Եվ այնուամենայնիվ, ինչո՞ւ հայերը լքեցին Ղարաբաղը, և ո՞վ էր ներգրավված։

Հայ բնակչության արտագաղթը Ղարաբաղից տեղի ունեցավ ոչ միայն այն պատճառով, որ Բաքուն (իհարկե, օգտվելով հատուկ ռազմական գործողությունից) որոշեց թույլ չտալ անորոշ ժամանակով հակամարտության կրկին սառեցում, այլև այն պատճառով, որ Երևանը պաշտոնապես հրաժարվեց ոչ միայն Ղարաբաղի՝ որպես ինքնորոշվող տարածշրջանի նկատմամբ ունեցած պահանջներից, այլև հայ բնակչության համար իր տարածքում երաշխիքների մշակումից։ Այսօր Հայաստանի իշխանությունները նախընտրում են չհիշել այս փաստի և մերժված այլ առաջարկների մասին՝ ամբողջ պատասխանատվությունը բարդելով Ռուսաստանի վրա։

Ղարաբաղի հարցը փաստացի դուրս եկավ Փաշինյանի և Ալիևի համատեղ ջանքերով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետի կողմից Արցախից հրաժարվելուց հետո մեկ տարվա ընթացքում։

Հիշեցնեմ, որ այս իրադարձությունների միջև տեղի է ունեցել Լաչինի միջանցքի շրջափակումը, որը, հավանաբար, կազմակերպել էին բրիտանական հատուկ ծառայությունները, իսկ Փաշինյանն ու Ալիևը ջանասիրաբար իրականացրին։

Բրիտանական «խաղի» նպատակն էր ստիպել ռուս խաղաղապահներին հակամարտության մեջ մտնել Ադրբեջանի հետ։ Փաշինյանը Ալիևի հետ տանդեմով խաղալով՝ պահանջեց Մոսկվայից ուժ կիրառել Լաչինի միջանցքը ապաշրջափակելու համար և հրաժարվեց բացել իր տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան հաղորդակցությունները։ Սակայն Փաշինյանի կողմից Ղարաբաղը որպես ադրբեջանական ճանաչվելուց և նրա պաշտոնական այն հայտարարությունից հետո, թե Հայաստանը հրաժարվում է Ղարաբաղին աջակցելուց, հակամարտությունը ձևական առումով դարձավ զուտ Ադրբեջանի ներքին գործը, և խաղաղապահների միջամտությունը կհանգեցներ նրան, ինչին ձգտում էին բրիտանացիները՝ երկրորդ ճակատի բացմանը։ Շատ դժվար է, երբ դաշնակիցը սկսում է գործել թշնամու կողմից։ Այն փաստը, որ Բաքուն ու Երևանը համակարգված են գործել Լաչինի միջանցքի շրջափակման ժամանակ, ապացուցում է վերջերս Երևանում տեղի ունեցած «բնապահպան ակտիվիստ» Դիլարա Էֆենդիևայի պատվավոր ընդունելությունը, որը գլխավոր դերերից մեկն է խաղացել միջանցքի փակման գործում։ Սույն թվի հոկտեմբերի 21-22-ին նա Ադրբեջանի կառավարության կողմից մասնակցում էր երկկողմ կլոր սեղանին և ընդունվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կողմից։

Այնինչ ես այս մասին գրել եմ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության ամսագրում (https://interaffairs.ru/news/show/38381) 2022 թվականի դեկտեմբերին, հենց որ սկսվեց շրջափակումը: Ահա այդ հոդվածից մի կոնկրետ մեջբերում. «Երկու հակամարտող երկրներում էլ համերաշխ ուժերը փորձում են ազդել հասարակական կարծիքի վրա այնպես, որ ռուս խաղաղապահները դիտարկվեն ոչ թե որպես կարգավորման պայման, այլ որպես խոչընդոտ»: Ցավոք սրտի, նույնիսկ ընդդիմադիր հայկական լրատվամիջոցները պատշաճ ուշադրություն չդարձրին իմ նախազգուշացմանը, ինչը թույլ տվեց, որ Հայաստանում տարածվի ռուսատյացության նոր ալիք, երբ սեփական պարտության մեղքը բարդվում է Ռուսաստանի վրա: Այնուամենայնիվ, լրատվական դաշտում արագ տարածվում է Փաշինյանի այն մեկնակերպը (վերսիա), թե պարտությունը հաղթանակ է: Ավա՜ղ, այս ամբողջը ըստ Ջ. Օրուելի պատկերածի է: Մնում է հուսալ, որ համարժեք իշխանության գալու դեպքում հասարակությանը կներկայացվի օբյեկտիվ պատկերը, որում պարտությունը պարտություն է, իսկ հաղթանակը հաղթանակ: Ոչ թե հակառակը:

Հարցազրույցը վարեց ԱՐԵՆ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ, Երևան

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարինԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. ՓաշինյանՔացով Էջմիածնի Մայր տաճարի դուռը խփողներն ու՞ր են, ինչու՞ ձերբակալված չեն. ՄարուքյանՄիանում եմ խղճի կալանավոր Միքայել Սրբազանի խնդրանքին՝ ուղղված Վեհափառին, որ անսասան մնա. Ռուբեն վարդապետ ԶարգարյանՄխիթարյանը` Ինձագիիհետ աշխատելու և նրա հեռանալու մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված