Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Ատոմ Մխիթարյան. «Գիտությունը դժվար է ստեղծելը, բայց հեշտ է ոչնչացնելը»

Հարցազրույց ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, դոցենտ, ՀՀ գիտությունների ակադեմիայի միջազգային գիտակրթական կենտրոնի դեկան և գիտության կազմակերպման փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ։ 

– Դուք ներկայացնում եք ՀՀ գիտությունների ակադեմիայի կրթական կենտրոնը, որը նախկինում չկար։ Ավելի շատ ընդունված է խոսել այն մասին, որ գիտությունը պետք է համալսարաններ տեղափոխվի, քան հակառակը։

– Սա բուհ չէ ընդունված սովորական հասկացողությամբ։ Մենք ունենք 500 մագիստրոս և 250 ասպիրանտ։ Մեր միջազգային գիտակրթական կենտրոնը հետազոտական ​​համալսարան է, որն ապահովում է երկրորդ (մագիստրատուրա) և երրորդ (ասպիրանտուրա) աստիճանների բարձրագույն կրթություն։ Դասախոսները հիմնականում ՀՀ գիտությունների ակադեմիայի գիտահետազոտական ​​ինստիտուտների աշխատակիցներ են։ Այսինքն՝ միախառնվում են դասավանդողական և հետազոտական ​​աշխատանքները։ Կենտրոնի ամբիոնները նույնպես ցրված են ակադեմիական ինստիտուտներով մեկ։

– Դուրս է գալիս, որ եթե Արևմուտքում գիտությունը հիմնականում կենտրոնացված է համալսարաններում, ապա մեզանում հակառակն է՝ կրթությունը մտել է ակադեմիական գիտության մեջ։

– Աշխարհում կա երկու համակարգ՝ անգլոսաքսոնական և մայրցամաքային եվրոպական։ Մայրցամաքայինը զարգացած է Գերմանիայում, Ֆրանսիայում, զարգացել է նաև Ռուսաստանում և փոխանցվել մեզ։ Այս համակարգում գիտությամբ զբաղվում են նաև համալսարաններում, բայց ավելի շատ գիտությունների ակադեմիայի գիտահետազոտական ​​ինստիտուտներում։ Այս մայրցամաքային մոդելները՝ հիմնված ձևավորված ավանդույթների վրա, ներդրվեցին նաև Հայաստանում։ Ավելին, ամերիկյան մոդելը, որը գիտությունը կենտրոնացնում է համալսարաններում, հիմնականում ֆինանսավորվում է բիզնեսի կողմից, այլ ոչ թե պետ​​բյուջեի։ Իսկ մայրցամաքային մոդելում գիտության և կրթության հիմնական պատվիրատուն պետությունն է։ Եվ այստեղ տարբերությունը ոչ միայն ձևավորված ավանդույթների, այլև մոտեցումների փիլիսոփայության մեջ է։

ԱՄՆ-ն այնքան շատ փող ունի, որ կարող է ոչ միայն ֆինանսավորել իրեն անհրաժեշտ նախագծերը, այլև «գնել» ամբողջ աշխարհից գիտնականների՝ տրամադրելով նրանց ապահովված կյանք և հնարավորություն՝ զբաղվելու գիտությամբ այն ծավալով, որը նրանք չէին ունենա իրենց պատմական հայրենիքում։ Նույնիսկ եվրոպացի գիտնականները, չկարողանալով դիմադրել ամերիկյան գայթակղություններին, տեղափոխվում են ԱՄՆ։ Եվ այնպես է ստացվել, որ ամերիկյան լաբորատորիաներում դժվար է դարձել գտնել բնիկ ամերիկացու։ Հնդիկներ են, չինացիներ, ռուսներ…

– Այնուամենայնիվ, Հայաստանը, նույնիսկ խորհրդային տարիներին, ունենալով ականավոր գիտնականներ, չի ունեցել զարգացած գիտություն, և գիտությունն այստեղ զարգանում էր խորհրդային գիտական ​​կենտրոնների հետ կապերի հիման վրա։ Որքան ուժեղ էին կապերը, այնքան ավելի զարգացած էր գիտությունը։ Եվ գիտության մեջ որոշակի հարաբերակցություն ձևավորվեց գիտությամբ զբաղվելու ունակ և ոչ ունակ մարդկանց միջև։  Ճնշող մեծամասնությամբ վերջիններս էին։

– Խորհրդային տարիներին Հայաստանում մոտավորապես 30,000 մարդ զբաղվում էր գիտությամբ։ Ներկայիս իշխանությունների յոթ տարիների ընթացքում բոլոր 60 բուհերի (որոնցից 23-ը պետական ​​են) հարյուր հազար ուսանողներից մնացել են 75 հազարը։ Հասկանալի է, որ կրթության որակը բուհերում տարբեր է, բայց կարևոր է այստեղ այն, որ կրթության նկատմամբ ձգտումը նվազում է։ Օրինակ՝ Լիտվայում ուսանողների թիվը չի փոխվել. ինչպես եղել է 100 հազար, այնպես էլ մնացել է։ Բայց շատ ավելի վատ է պատկերը գիտնականների քանակի առումով։ Խորհրդային ժամանակների 30,000 գիտնականներից այսօր գիտության մեջ մնացել են ընդամենը 3,100-ը, այսինքն՝ տասնապատիկ քիչ։ Հայաստանի մեկ միլիոն բնակչի հաշվով կա 1,040 գիտնական, Ադրբեջանում՝ 1,680, Վրաստանում՝ 1,750, Թուրքիայում՝ 2,400, Ռուսաստանում մոտավորապես 3,000, ԱՄՆ-ում 4,800, իսկ Դանիայում այն անցնում է 8,000-ից։ Լավ մասնագետները դրսևորվում են այնտեղ, որտեղ դա ապահովված է այդ տեսակի գործունեությամբ զբաղվող մարդկանց քանակով։

Իսկ մեզանում իշխանությամբ օժտվածները հայտարարում են, որ գիտնականների հիմնական զբաղմունքը սուրճ խմելն է, ուստի պետք է նրանց կրճատել։ Եվ կրճատելու այս ցանկությունը հանգեցրել է աղետի, որը հատկապես պարզ կերևա տարեվերջին։ Ակադեմիական ինստիտուտները կմիավորվեն համալսարանների հետ՝ հաստիքների կրճատմամբ։ Պատմության ինստիտուտում, օրինակ, նախատեսվում է 20 % կրճատում։ Իսկ գիտությունը կարող է զարգանալ միայն այն ժամանակ, երբ կա գիտնականների մեծաքանակ զանգված։ Մեր հաշվարկներով՝ դա 8000 է՝ ներկայիս 3100-ի փոխարեն, որոնք հետագայում էլ կենթարկվեն կրճատումների։ 8000-ը գիտության գոյատևման մակարդակն է, զարգացման համար հաստիքները պետք է ավելացվեն։ Գիտությունը ֆինանսավորվում է դրամաշնորհներով. մեկը դրամաշնորհի հայտ է ներկայացնում, մեկ ուրիշն էլ պետք է կարծիք հայտնի այդ դրամաշնորհի  առնչությամբ։ Այսպիսով, նրան, ով պետք է կարծիք հայտնի, դուք պարզապես չեք կարող գտնել։ Եվ կրկին գիտության ֆինանսավորման մասին ընդհանրապես։ Մեզանում այդ նպատակով հատկացվում է ՀՆԱ-ի 0,35 %-ը, Իսրայելում և Հարավային Կորեայում՝ ավելի քան 4 %-ը։ 2023 թվականին գիտության համար հատկացվել է 30 միլիարդ դրամ՝ մոտավորապես 75 միլիոն դոլար, բայց քանի որ մեր գիտնականները քիչ են, նույնիսկ այդ գումարը չկարողացան ծախսել, ծախսեցին 23 միլիարդ դրամ, մնացածը վերադարձրել են պետբյուջե։

– Չի եղել որևէ իշխանություն, որը չփորձեր լուծել գիտության խնդիրը թեկուզ օրենսդրական մակարդակով՝ փորձելով ընդօրինակել զարգացած գիտություն ունեցող երկրներին։

– Փորձեր եղել են, բայց այսօր գիտության վերաբերյալ մեր ​​օրենսդրությունը հիշեցնում է կարկատանների պարկ, որտեղ ամեն մի կարկատան ինչ-որ խնդիր լուծելու փորձ է նշանակում: Համակարգային մոտեցում չկա, և խնդիրներ ծագելու դեպքում կարկատաններ են դրվում դրանք ​​լուծելու համար: Բնականաբար, ճեղք է առաջանում մեկ այլ տեղում, և դրա վրա էլ է կարկատան դրվում: Կարկատված նման պարկը անխուսափելիորեն ծվեն-ծվեն կլինի, և 2025 թվականի հոկտեմբերի 20-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը նախատեսված է այն ամբողջությամբ ոչնչացնելու համար:

Մենք ժառանգում ենք գիտության և կրթության խորհրդային համակարգը, և խզելով կապերը նրանց հետ, ովքեր պահպանել են այդ համակարգը, մենք կարծանում ենք երկուսն էլ։ Մենք նամակ ուղարկեցինք ՀՀ նախագահին՝ խնդրելով չստորագրել այդ օրենքը, քանի որ, բացի նրա կործանարար ուժից, այն պարունակում է նաև սահմանադրական նորմերի խախտումներ, բայց ապարդյուն անցավ։ Նա նույնքան է գլուխ հանում գիտության ​​կազմակերպման հարցերից, որքան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ ներկայացված խորհրդարանական մեծամասնությունը, որտեղ որոշիչ է թերուս ուսանող Փաշինյանի կարծիքը։

Օրինակ, ըստ օրենքի՝ ջնջվում է դոկտորների և գիտությունների թեկնածուների միջև եղած սահմանը՝ գիտությունների թեկնածուները մեքենայաբար դառնում են դոկտոր՝ համաձայն եվրոպական և ամերիկյան չափանիշների։ Սա նորմալ է ԱՄՆ-ի համար. այնտեղ կա պրոֆեսորական կոչումների աստիճանավորում, որը գիտնականներին բաժանում է տարբեր մակարդակների, բայց մեր երկրում սա կհանգեցնի նրան, որ դոկտորական ատենախոսություն պաշտպանելու, այսինքն՝ իրեն որպես ակտիվ գիտնական հայտարարելու խթան արդեն չի լինի։

Նոր իշխանության սխալները սկզբում ինձ փորձի պակասի հետևանք էին թվում։ Բայց փորձ ձեռք բերելուն զուգընթաց աճում է նրանց սխալների գինը, իսկ դա արդեն փորձի պակաս չէ, դա ավելի ու ավելի վնասաբեր որոշումներ ընդունելու միտում է։ Զարգացած գիտություն ունեցող երկիր լինելու հավակնությունները վաղուց արդեն մարել են, և Հայաստանին հատկացվել է մի երկրի ճակատագիր, որն առաջարկում  է հյուրանոցների, ռեստորանների և զբոսաշրջային մակարդակի սպասարկման ծառայություններ։

– Այս նախագիծը ի հայտ եկավ անկախություն ձեռք բերելու հետ՝ շեշտը դնել սպասարկման վրա։ Սակայն պետք է ընդունել, որ ՏՏ ոլորտով զբաղվելու իրավունքը պահպանվեց, քանի որ այդ ժամանակ ձևավորվեցին դեռևս խորհրդային ավանդույթների վրա հիմնված ՏՏ ընկերություններ, որոնք կատարում էին արտասահմանյան պատվերներ, քանի որ մեր պատվերները քիչ էին, և մտավոր աշխատանքը Հայաստանում անհամեմատ ավելի էժան էր, քան Արևմուտքում։

– Այժմ այս նախագիծը վերջնական ուժի մեջ է մտել։ Գիտության մեջ շատ կարևոր է ժառանգորդությունը, սակայն գիտության նկատմամբ արհամարհանքը մեր երկրում հանգեցրել է սերունդների միջև խզման։ Մի տարիքային խմբում 50 տարեկանից բարձր մարդիկ են, մյուսը ներկայացված է մինչև 35 տարեկան երիտասարդներով։ Երիտասարդներից նրանք, ովքեր արդեն գիտական աստիճան են ստացել, կա՛մ փոխում են իրենց ունակությունների կիրառման ոլորտը, քանի որ գիտությամբ զբաղվելը չի ​​ապահովում արժանավայել կյանք, կա՛մ իրենց մասին հայտարարելով՝ հեռանում են երկրից։ Եվ դուրս է գալիս, որ մենք սնուցում ենք ոչ թե մեր գիտական ​​դպրոցները, այլ օտարներինը։ Դրա հետևանքով ամենաարգասավոր գիտական ​​տարիքը՝ 35-ից 50-ը, այստեղ ներկայացված չէ։ Երբ ազգային կողմնորոշմամբ իշխանություն գա, անհրաժեշտ կլինի ավելացնել գիտության ֆինանսավորումը՝ կադրերը պահպանելու և նորերին ներգրավելու համար։ Մեր ներկայիս աբսուրդն այն է, որ որոշում կայացնողները չափազանց հեռու են խնդիրները հասկանալուց, բայց դրա հետ մեկտեղ այնքան ինքնահավան են, որ իրենց արժանապատվությունից ցածր են համարում լուծումների մշակման գործում մասնագետներին ներգրավելը։ Եվ խնդիրն այն է, որ որոշում կայացնողներին հարկավոր է փոխարինել  համապատասխան մասնագետներով։

Դուք դնում եք բնական ընտրության հարցը։ Մեր պայմաններում դա որոշ իմաստով անբնական է, երբ գիտակ լինելը պետք է գերակշռություն ունենա տգիտության նկատմամբ։ Որտեղի՞ց մեզ այդքան գրագետ մարդիկ։

– Այդ ճանապարհը հեշտ չէ, և կառուցվածքային փոփոխություններն այստեղ անխուսափելի են։ Օրինակ, խորհրդարանը պետք է ունենա երկրորդ պալատ, անվանենք այն սենատ, որը պետք է ստորին պալատի որոշումների համար զտիչ (ֆիլտր) լինի։ Իռլանդիայում, օրինակ, խորհրդարանի մեկ տասներորդը նշանակվում է Ազգային համալսարանի և Դուբլինի քոլեջի կողմից, որոնք ներկայացնում են Իռլանդիայի լավագույն ուսումնական հաստատությունները։ Մեր երկրում այդ պալատը կարող են ձևավորել Երևանի պետական ​​համալսարանը և ՀՀ գիտությունների ակադեմիան՝ եկեղեցու ներգրավմամբ, որպեսզի ապահովվի նաև ընդունվող որոշումների հոգևոր ներգրավվածությունը։ Ճիշտ մոտեցմամբ այդ պալատը կարող է զգալիորեն բարձրացնել ընդունվող որոշումների որակը։

Նոր օրենքով նախատեսվում է գիտության կենտրոնացում որոշակի աշխարհագրական վայրում։ Նույնիսկ ԱՄՆ-ում իր համալսարանական քաղաքներով նման բան չկա։ Խորհրդարանն առա՞ջ է ընկել, թե՞, ընդհակառակը, որոշել է ազգի ինտելեկտը կենտրոնացնել մեկ վայրում, որպեսզի ավելի հեշտ  լինի նրան կառավարելը։

– Այդ աշխարհագրական «գոտին» կոչվում է «ակադեմիական քաղաք» և գրանցված է նոր օրենքում։ Ես ուսումնասիրեցի զարգացած գիտություն ունեցող հիսուն երկրների օրենսդրությունը և դրան նույնիսկ մոտիկ որևէ բան ոչ մի տեղ չհայտնաբերեցի։ Ավելին, ոչ մի գիտական ​​հաստատություն չի կարող մասնաճյուղեր ունենալ նշանակված տարածքի սահմաններից դուրս. դա Երևանից մոտավորապես 30 կիլոմետր հեռավորությունն է։ Եվ եթե մեկը գիտությամբ զբաղվի նշանակված տարածքի սահմաններից  դուրս, նա կխախտի օրենքը։ Այս հանցագործության համար պատիժները դեռևս սահմանված չեն, բայց մարդիկ բանտ են ընկնում ավելի թեթև արարքների համար, իսկ այստեղ օրենքն է, և գնա պարզիր՝ մարդը պարզապես գի՞րք էր կարդում, թե՞ գիտությամբ էր զբաղված։ Կարելի է ասել, որ գիտության կամ ընդհանրապես կառավարման հետ որևէ կապ չունեցող մարդկանց փողոցային պատկերացումները բարձրացվել են օրենքի մակարդակի։ Եվ նրանց իրավունք է տրվել օրենքներ գրել։

Այստեղ դժվար է թաքցնել ազգային ինտելեկտը ոչնչացնելու միտումը։ Որքան հիմար է ընտրազանգվածը, այնքան հեշտ է նրան մանիպուլացնելը։

– Եվ այս միտումների օրենսդրական ընդլայնման տեմպը արագանում է։ Եվ այդ պատճառով ինձ թվում է, որ ներկայիս իշխանությունը չի կարողանա վերարտադրվել ընտրություններում։ Ես ծանրակշիռ փաստարկներ չունեմ, բայց հավատում եմ մեր ներքին ուժին։ Հնարավոր չէ մեզ կառավարել միայն մանիպուլյացիաներով։ Եվ եթե նախկինում կրթությունը համարվում էր արժեք, ապա հիմա կրթված մարդը պետք է կա՛մ արտագաղթի, կա՛մ գնա սպասարկման ոլորտ։ Սա վերջն է, և ես կարծում եմ, որ մարդիկ սկսել են սա հասկանալ։ Ես ինքս էլ իմ պարտքն եմ համարում մասնակցել երկրի փրկության գործին։ Հասկանալի է, որ միայն ելույթներով շատ բանի չես հասնի։ Ես ընտրվել եմ «Հայաքվե» միավորման կառավարման խորհրդում, որտեղ շատ համախոհներ ունեմ։ Մեր ընդհանուր խնդիրն է թե՛ բացատրական աշխատանքով և թե՛ կրթության միջոցով բարձրացնել հասարակության քաղաքական գրագիտության մակարդակը, որտեղ գիտության և բարդ արդյունաբերությունների աստիճանական անկման պատճառով կտրուկ ընկել է մտավոր մակարդակը։ Իսկ ներկայիս ընդհանուր անկայունության և թշնամական միջավայրի պայմաններում, երբ մտավոր մանիպուլյացիայի տեխնոլոգիաները մեծապես աճել են, դա կարող է կործանել երկիրը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված