Ադրբեջանն ու Թուրքիան կամրապնդեն փոխադարձ ռազմական անվտանգությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության միջև փոխադարձ ռազմական անվտանգությունը կամրապնդվի։
Ըստ ԱՊԱ-ի, սա արտացոլված է «Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև փոխադարձ ռազմական անվտանգության ամրապնդման մասին փոխըմբռնման հուշագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծում, որը ներառված է դեկտեմբերի 16-ին կայանալիք Միլլի Մեջլիսի նիստի օրակարգում։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
