Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 1 միլիոն դոլար «Ոսկե քարտի» համար վճարելու դեպքում ԱՄՆ ներգաղթը այժմ հնարավոր կլինի Թաքեր Կարլսոնը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին անվանել է Դոնալդ Թրամփի հնարավոր իրավահաջորդ Ռուսական ուժերն ամբողջությամբ գրավել են Միրնոգրադը. Պոկրովսկ-Միրնոգրադի ճակատամարտն ավարտված է Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» եւ «Տարվա լավագույն մարզիչի» քվեարկությունր մեկնարկել է Նաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքն աճել է ՀՐԱՏԱՊ. Աշխարհի մասշտաբով բազմաթիվ կայքեր ժամանակավորապես կանգնել կամ դանդաղել են Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Հայտնի փաստաբանն արժանացավ մրցանակի Ադրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանը

Վրթանես սրբազանը ՊՆ-ից ստացած բնակարանի պատճառո՞վ է միացել տիրադավերին

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ ապստամբած, Նիկոլ Փաշինյանին միացած և դրանով «տիրադավ» անվանումը ստացած 10 բարձրաստիճան հոգևորականների թվում է նաև Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Մամուլում բազմիցս գրվել էր, որ նրանցից յուրաքանչյուրի հետ ուժային կառույցների աշխատակիցները «մանրամասն» աշխատանքներ են տարել՝ հիշեցնելով աշխարհիկ և ոչ աշխարհիկ «մեղքերը»։ Ու եթե նրանցից մեծամասնության պարագայում անակնկալ չէր «տիրադավ» դառնալու որոշումը, ինչպես, օրինակ, Նավասարդ Կճոյանի կամ Վազգեն Միրզախանյանի դեպքում, ապա Արցախի թեմի առաջնորդի պարագայում բոլորը շոկի մեջ էին՝ հաշվի առնելով թե’ իր նախկին ելույթները Նիկոլ Փաշինյանի և իշխանությունների դեմ, թե’ արցախցի լինելու հանգամանքը։

24News-ի աղբյուրները, սակայն, հայտնում են, որ Վրթանես եպիսկոպոսի պարագայում էլ նրա որոշումը պայմանավորված է եղել «այլ ազդակով»։ Այսպես, 2007-2021 թթ-ին Վրթանես սրբազանը եղել է ՀՀ Զինված ուժերի հոգեւոր առաջնորդ, ինչի շնորհիվ էլ ՊՆ-ից ստացել է բնակարան Երևանում։ Երբ Պարգև սրբազանի՝ ԱՄՆ հեռանալուց հետո 2021-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ, Վրթանես սրբազանը շարունակել է պահել ՊՆ-ից ստացած բնակարանը և օգտագործել այն, ամենայն հավանականությամբ հենց այդտեղ էլ բնակվում է։ Մեր աղբուրները պնդում են, որ հոգևորականին ուղիղ ասել են, որ եթե նա չմիանա Վեհափառի դեմ այս շարժմանը, ապա կզրկվի բնակարանից, ինչից հետո էլ նա հայտնվել է «տիրադավերի» շարքում։

24News-ն, իհարկե, փորձեց Վրթանես սրբազանից ճշտել այս տեղեկության իսկությունն ու իմանալ նրա կարծիքը, սակայն հոգևորականը ոչ մի զանգի չի պատասխանում։ Մենք նաև պաշտոնական հարցում ուղարկեցինք ՀՀ ՊՆ, սակայն այնտեղից մեզ տեղեկացրին, որ կպատասխանեն 30-օրյա ժամկետում։ Պատասխանը ստանալուց հետո մենք այն կրկին կհրապարակենք։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին1 միլիոն դոլար «Ոսկե քարտի» համար վճարելու դեպքում ԱՄՆ ներգաղթը այժմ հնարավոր կլինի Թաքեր Կարլսոնը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին անվանել է Դոնալդ Թրամփի հնարավոր իրավահաջորդՌուսական ուժերն ամբողջությամբ գրավել են Միրնոգրադը. Պոկրովսկ-Միրնոգրադի ճակատամարտն ավարտված էՀայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» եւ «Տարվա լավագույն մարզիչի» քվեարկությունր մեկնարկել էՆաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքն աճել էՀՐԱՏԱՊ. Աշխարհի մասշտաբով բազմաթիվ կայքեր ժամանակավորապես կանգնել կամ դանդաղել ենՇ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն ՔԲաքվում այսօր «վերջին խոսքով» հանդես են եկել գերեվարված արցախցի նախկին պաշտոնյաներԳետի ջրից ենք խմում, էն գետի, որով կանալիզացիայի ջրերն են հոսում. Նժդեհի բնակիչԵս նման ինֆորմացիա չունեմ. Սերժ Սարգսյան. ՏեսանյութՀայտնի փաստաբանն արժանացավ մրցանակիԼրագրողը Վլադիմիր Պուտինին հրավիրել է իր հարսանիքինԱդրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանըԼեւոն Արոնյանը` Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն...Բաքվում ավարտին է մոտենում Արցախի նախկին ղեկավարների գործով շինծու դատավարությունը44-օրյայի «հաղթում ենք»-ը հիշեք. Սերժ Սսրգսյան. ՏեսանյութԱդրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքըՄայր Աթոռի բակում տեղի ունեցածը հայրենադավություն էր, մեր հավատի նկատմամբ ոտնձգություն էր. Սերժ ՍարգսյանԸնթանում է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված