ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ IBA ԱԱ. ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆՆ ՈՒ ՌՈՒԴՈԼՖ ԳԱՐԲՈՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐ
ՍպորտԲռնցքամարտի Աշխարհի փոխչեմպիոն, Փարիզի ՕԽ մասնակից,անվանի մարզիկ, Գյումրեցի ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ պարտվեց Դուբայում անցկացվող IBA Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում և բավարարվեց բրոնզե մեդալով։
Ցավոք, մրցավարները բացահայտ անարդար վարվեցին մեր մարզիկի հանդեպ։ +92 կգ /գերծանր /քաշային կարգում, Չալոյանը մենամարտեց ուզբեկ Արման Մախանովի հետ ու զիջեց 2։5 հաշվով։ Մենամարտի առաջին երկու ռաունդներում Չալոյանը ռինգի կենտրոնից էր աշխատում ու գրոհների նախաձեռնությունն իր ձեռքում էր պահում, սակայն Չալոյանը բաց մենամարտ էր վարում և մրցակցի հարվածները հեշտությամբ հասնում էին նպատակին։ Այս ռաունդներում մրցավարները 2։3 հաշվով հաղթանակը շնորհեցին ուզբեկ մարզիկին։
Երրորդ ռաունդում, Արման Մախանովը գրեթե մենամարտ չանցկացրեց, նա հիմնականում վազում էր ռինգում և փախչում Չալոյանի գրոհներից, ժեստերով ցույց տալով իր արդեն հաղթած դիրքը։ Չալոյանն էլ հետապնդում էր մրցակցին։ Այդ ընթացքում ռինգի մրցավարը որևէ նկատողություն չարեց ուզբեկ բռնցքամարտիկին ոչ սպորտային պահվածքի համար ու մենամարտից փախչելու համար։
Մրցավարները հաղթանակը շնորհեցին Արման Մախանովին։ Դավիթ Չալոյանը պարգևատրվեց բրոնզե մեդալով, բայց հենց ռինգում նա հանեց մեդալը պարանոցից, ցուցադրելով մրցավարների որոշման հետ իր անհամաձայնությունը։ 51 կգ քաշային մեր մյուս Գյումրեցի կաշվե ձեռնոցի մարտիկ ՌՈՒԴՈԼՖ ԳԱՐԲՈՅԱՆԸ նույնպես բրոնզե մեդալ նվաճեց, նա կիսաեզրափակչում 0։5 հաշվով պարտվեց ուզբեկ Հասանրոյ Դուսմատովին։ ՌՈՒԴԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ գլխավորած հավաքականը ԱԱ֊ում ավարտեց իր մրցելույթները 5 բրոնզե մեդալով։
Ավելի վաղ բրոնզե մեդալ էին նվաճել ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆԸ 60 կգ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎԸ 67 կգ և ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ 86 կգ։
Նշենք, որ մրցավարները բացահայտ անարդար վարվեցին նաև մեր մյուս անվանի մարզիկ, Եվրոպայի գավաթակիր ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ հանդեպ, քանի որ նա բացահայտ հաղթում էր իսպանացի մրցակցին, Նարեկը ավելի ակտիվ էր ողջ մենամարտի ընթացքում ու հուժկու հարվածներ էր հասցնում մրցակցին, ցավոք մրցավարները կույր ձևացան ու հաղթանակը շնորհեցին իսպանացի մարզիկին։ Երբեք չի կարելի անարդար լինել մարզիկների հետ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
