«Իրավունք». Ի՞նչ է ասել Նարեկ Սրբազանը մտերիմ շրջապատում
Մամուլի տեսություն«Իրավունք» թերթը գրում է. «Արթիկի թեմի առաջնորդ Նարեկ սրբազանը շարունակում է կրավորական կեցվածք ընդունել՝ «ոչ տեսել եմ, ոչ` լսել» տրամաբանությամբ։
Թե ինչու, նա այդպես էլ չի կարողանում հստակ կարծիք հայտնել: Սրբազանին մոտ կանգնած աղբյուրները ասում են. «Կոմպրոմատների պատերազմում Սրբազանն էլ անմասն չի մնացել, բայց ասել է, որ չի ենթարկվել ու որեւէ ճնշման, չի կարող Կաթողիկոսի արածը ջուրը լցնել:
«Որդու պես է վերաբերվել Վեհափառը, ախր ես ոնց ուրանամ»,-նեղսրտած ասել է Նարեկ սրբազանը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
