Մեդվեդև. Կիեւի նարկոֆյուրերը պարզապես միջնամատ ցույց տվեց Սպիտակ տանը
Միջազգային«Կիեւի նարկոֆյուրերը պարզապես միջնամատ ցույց տվեց Սպիտակ տանը»։ Նման կարծիքի է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը` կապված հանրաքվե ենցկացնելու մասին Զելենսկու հայտարարության հետ:
Ըստ Մեդվեդեւի, Զելենսկին ցանկանում է օգտագործել հանրաքվեն բանակցությունները դանդաղեցնելու համար. «Բոլորը հասկանում են, որ Ուկրաինայում տարածքային հանրաքվեն կդանդաղեցնի բանակցությունները։ Հենց դա է փորձում անել Կիևի ծաղրածուն։ Որքա՞ն դեռ կհանդուրժես սա, Ամերիկա»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
