Ժամանակն է, որ Խոյը գործի, իսկ Կշեռքը ստիպված կլինի ընտրություն կատարել. 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 25-ը ընկած շաբաթվա աստղագուշակը Գյումրին ձեր «Նիժնի Տաբրը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը». Գաստրոլյորներ, զգույշ եղեք. Առուշանյան Հոկտեմբերյան «ասուպային անձրևը» գագաթնակետին կհասնի այս գիշեր Հոկտեմբերի 19-25 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Միլանը որոշեց հետ չմնալ Փարիզից (Տեսանյութ) Ֆրանսիայում բողոքի ցույցերը չափազանց վատ նշան են Ուկրաինայի համար Լեգենդն ասում է, որ սա վատ նախանշան է Կատաստրոֆան մոտ է. Զելենսկու խորհրդական Թրամփը խոստացել է հակառուսական պատժամիջոցների «շատ լավ» լուծում «Փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր». Թրամփի նախկին խորհրդականը Զելենսկու մասին

«Մանկական Եվրատեսիլ 2025»-ին երեք երկիր կներկայացնեն հայազգի մասնակիցներ. նրանք այցելել են Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի

Մշակութային
2025 թվականի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը հյուրընկալում է 2024 թվականին «Մանկական Եվրատեսիլ»-ում հաղթանակած Թբիլիսին: Ուշագրավ է, որ երգի մրցույթի 18 մասնակցից երեքը հայազգի աստղեր են:
 
Դեկտեմբերի 11-ին, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի համագործակցությամբ, Թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում կայացավ հանդիպում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Ալբերտ Արմենակյանի, Ուկրաինայի Հանրապետությունը ներկայացնող Սոֆիա Ներսիսյանի եւ Վրաստանը ներկայացնող Անիտա Աբգարյանի հետ:
 
Երեք հայազգի աստղերի հետ հանդիպումը մեկնարկեց Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցի այցելությամբ, որտեղ արժանապատիվ քահանաներն ու բարեշնորհ սարկավագները դիմավորեցին երգի վարպետ կատարողներին, իսկ Արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հայրական բարեմաղթանքները, օրհնեց երեխաներին և նրանց բաժանեց հուշանվերներ:
 
Երկրպագուներով լեցուն Գալուստ Գյուլբենկյան դահլիճում «Մանկական Եվրատեսիլ»-ի երեք մասնակիցներին ողջունեցին եւ հաջողություններ մաղթեցին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Ուկրաինայի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչ Օլենա Հլադուշչենկոն և «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը:
 
«Մանկական Եվրատեսիլ-2025»-ի հայազգի մասնակիցներ Անիտա Աբգարյանը, Սոֆիա Ներսիսյանը և Ալբերտ Արմենակյանը կատարեցին հատվածներ իրենց մրցույթային ելույթներից:
 
Հանդիպումն ավարտվեց հայազգի մասնակիցներին Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի Հանրապետության դեսպանությունների կողմից հուշանվերների փոխանցմամբ և հաղթանակի հասնելու մաղթանքներով:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ