ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎԸ 5֊ՐԴ ԱՆԳԱՄ ՆՎԱՃԵՑ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ
ՍպորտԴուբայում շարունակվող Բռնցքամարտի IBA Աշխարհի առաջնությանը, մեր երկրի ներկայացուցիչ, անվանի բռնցքամարտիկ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎԸ, 67 կգ քաշային կարգում, կիսաեզրափակչում մենամարտեց ՌԴ ներկայացնող Եվգենի Կուլի հետ ու ափսոս զիջեց 2։5 հաշվով։ Բոլոր 3 ռաունդներում Բաչկովը վստահ մենամարտ էր վարում, գրոհներով ու հակագրոհներով պրեսինգի ենթարկում մրցակցին։ Սակայն, մրցավարները առավելությունը տալիս էին ռուս մրցակցին, ու ցավոք մրցավարները բացահայտ անարդար վարվեցին մեր մարզիկի հետ։ Բաչկովը, չթաքցրեց հուզմունքը, նա պարգևատրվեց բրոնզե մեդալով ու ռինգից հեռանալիս անմիջապես հետո հանեց բրոնզե մեդալը պարանոցից։ Նրա մենամարտին հետևում էր բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ IBA Ումար Կրեմլովը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
