Նիկո՛լ, բա դու ո՞ւմ համար ես նվեր․ Վահագն Չախալյան Ուկրաինական պատերազմը դեռ որքա՞ն է շարունակվելու Ինչ կնստի Հայաստանի վրա Ռուսաստանի հետ վերջնական թշնամանքը «ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆ Հայտնի է եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը Բա որ այդքան ուժեղ տղա էիր, այսքան մարդու ինչո՞ւ էիր բանտերը լցրել․ Վահագն Չախալյան (ԱՆՈՆՍ) Լուկաշենկոն ցույց տվեց, թե որտեղ պետք է կանգնի Փաշինյանը (Տեսանյութ) Ով եւ ինչ պայմանով կարող է ստանալ թաղման նպաստ Նեթանյահում կարծես թե մտածում է իշխանազավթման Զելենսկու սխեման կրկնօրինակել Եվրոպային այս ձմռանը սպասում է գազի դեֆիցիտ և կոմունալ ծառայությունների կտրուկ աճ. Politico

25 տարի իրավաբանության առաջնագծում.«Լեվ Գրուպ»-ում այսօր տոն է

Իրավական

Դեկտեմբերի 12-ը «Լեւ Գրուպ» ընկերության համար տոնական է, 25 տարի առաջ այս օրը ծնվեց տասնյակ հազարավոր անձանց իրավունքներ վերականգնած, պրոֆեսիոնալ թիմով բազում նախադեպային վճիռներ արձանագրած, ՄԻԵԴ-ում իր հետքը թողած «Լեւ Գրուպ» ընկերությունը։

«Լեվ Գրուպ»-ի և «Իրավունք մեդիայի» համագործակցությունը քսան տարվա պատմություն  ունի։ Այդ տարիների ընթացքում բազմիցս փորձ է կատարվել փակել «Իրավունք» թերթը, թերթի խմբագրի, լրագրողների նկատմամբ փորձ են կատարել հաշվեհարդար տեսնել, ընդհուպ, մահափորձ, հարյուրավոր հայցերով մտել են դատարան, որպեսզի ֆինանսական պահանջներով սնանկացնեն իրավունք մեդիային։ Մեդիայի համար ծանր այդ իրավիճակներում «Լեվ Գրուպ»-ի փաստաբանները ոչ միայն կանգնած են եղել իրավունքի կողքին, այլ հարուցված բոլոր վարույթներով կամ գործերը կարճվել են հանցակազմի բացակայության հիմքով, կամ դատարաններն արձանագրել են, որ  «Իրավունքի» լրագրողներն իրենց լրագրողական իրավունքներն իրականացրել են օրենքի տառին համապատասխան։ Ավելին «Իրավունք» թերթի դատական ակտերի ուժով , ի նպաստ ողջ լրատվական դաշտի համար այս տարիների ընթացքում ձևավորվեցին լրագրողներիս համար բարենպաստ դատական նախադեպեր։

«Իրավունք Մեդիա» հոլդինգի ղեկավարությունը, «Իրավունքի» լրագրողներն ու ողջ անձնակազմի շնորհավորում է Լեվ Գրուպի ողջ թիմին։ Մաղթում ենք էլ ավելի մեծ հաջողություններ իրավական ոլորտում, վստահ ենք, որ «Լեվ Գրուպ»-ի հիմնադիր, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանի ջանքերով արդարադատությունը իսկապես կծառայի ի նպաստ ՀՀ քաղաքացու։

Առանձնահատուկ շնորհավորում ենք ընկերության հիմնադիր աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանին։ Վստահ ենք, որ Ձեր մասնագիտական հեղինակության ու փաստաբանության նկատմամբ վստահությանը ամենաբարձր նշաձողը սահմանող Ձեր տեսակով շարունակելու եք Ձեր պատասխանատու աշխատանքը պետության իրավական անվտանգության երաշխիքները ապահովել բոլոր ժամանակներում:

Հարգարժան պարոն Բաղդասարյան, Դուք Ձեր տեսակով եկել եք ապացուցելու, որ որքան պաշտպանված ու անկախ է փաստաբանը, այնքան բարձր է իրավունքների պաշտպանության որակն ու արդյունավետ` արդարադատության համակարգը:

Լավագույն ցանկություններով «Իրավունք Մեդիա» հոլդինգի խմբագրակազմ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ