Իբրահիմ Ռաիսին սպանվել է Մոսսադի կողմից. ինչ դեր է ունեցել Ալիեւը
ՄիջազգայինՎերջերս հրատարակված «Մահվան հոտը. Մոսսադի Իրանի ներսում իրականացվող ավերիչ գործողությունների ուղեցույց» վերնագրով աշխատության մեջ սիոնիստ հեղինակ Իցհակ Գոլդշտեյնը պնդում է, որ Ռաիսիի մահը ուղղաթիռի սովորական վթար չէր, այլ Մոսսադի գործողության արդյունք։
Գրքում նշվում է, որ չնայած պաշտոնական Թեհրանը ողբերգությունը վերագրում է «անբարենպաստ եղանակային պայմաններին», հեղինակը կարծում է, որ դա սխալ է և մեջբերում է նոր մանրամասներ, որոնք, նրա պնդմամբ, վկայում են դիտավորյալ սպանության մասին։ 2024 թվականին Արևելյան Ադրբեջանի մառախլապատ լեռներում ուղղաթիռ է վթարի ենթարկվել, որի հետևանքով զոհվել են նախագահ Իբրահիմ Ռաիսին, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և այլ պաշտոնյաներ։
Նաև նշվում է, որ իրենց վերջին հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևն անձամբ պնդել է, որ Իբրահիմ Ռաիսին այցելի սահմանային տարածաշրջան։
