ԵԱՏՄ երկրները փաստացի անցում են կատարել ազգային արժույթներով հաշվարկների.Օվերչուկ
ՄիջազգայինԵվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրները փաստացի անցում են կատարել ազգային արժույթներով հաշվարկների, լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Մոսկվայում անցկացված ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստում Օվերչուկը նշել է, որ Միությունը զարգանում է, աճում է երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը։
«Ինչը հատկապես կարևոր է՝ փաստացի մենք անցել ենք ազգային արժույթներով հաշվարկների։ Մեր երկրների միջև կատարվող փոխհաշվարկների ավելի քան 93%-ը կատարվում է ազգային արժույթներով, հիմնականում, իհարկե, ռուսական ռուբլով»,– ասել է Օվերչուկը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

