Ամենահզոր բույսը քաղցկեղի դեմ պայքարում և ոչ միայն Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Լոս Անջելեսի դատարանը Անջելինա Ջոլիին պարտավորեցրել է Բրեդ Փիթին փոխանցել գինեգործարանի գործին վերաբերող մի քանի գաղտնի անձնական հաղորդագրություններ Դեկտեմբերի 20-ի տարադրամի փոխարժեքը Ադրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերությունը Բագրատ և Արշակ սրբազանների հայտարարությունը կալանավայրից Թրամփը պետք է բանակցի, գործարք կնքի ինքն իր հետ, եւ ինքն իրեն մեկ միլիարդ վճարի Ձմեռային արևադարձ․ ցերեկվա տևողությունը կկազմի ընդամենը 9 ժամ 19 րոպե 1 միլիոն դոլար «Ոսկե քարտի» համար վճարելու դեպքում ԱՄՆ ներգաղթը այժմ հնարավոր կլինի Մայամիում Ուկրաինայի հետ ամերիկացիների հանդիպումը ռեալ արդյունք չի տվել

«Վայոց ձորի» բկ-ն քայլում է ժամանակին համահունչ

Տարեմուտին ընդառաջ  « progressarmenia.com»  լրատվական կայքն  ավանդական դարձած  իր հանդիպումներն է  անցկացնում հանրապետության տարբեր ոլորտները ներկայացնող կազմակերպություններին, հիմնարկներին , տեղական արդյունաբերողներին ինչպես նաև առողջապահական կլինիկաներին:

Կառավարության  նպատակային առողջապահական զարգացման տեսլականներից է առաջիկայում մարզային կլինիկաների կենտրոնացումը: Այդ ծրագրին ընդառաջ նախորդ տարի Վայաց ձորի   մարզային  բժշկական կենտրոնները միավորվեցին և  պիլոտային մեկնարկով 2024 թվականին Եղեգնաձորում բացվեց ժամանակակից սարքավորումներով հագեցած նոր բժշկական կենտրոն:

Այն բարձր սեյսմակայունությամբ, միջազգային չափանիշներով կառուցված 5 մասնաշենքով հիվանդանոց է, որտեղ գործում  են արյան փոխներարկման բաժանմունք/արյան բանկ/, անհետաձգելի բուժօգնության սրահ ինչպես նաև  այլ ծառայություններ։ Կառույցը ՀՀ Կառավարությանն ու  Համաշխարհային բանկի համար արժեցել է շուրջ  2,67 մլրդ դրամ:

Համաշխարհային բանկը ՀՀ –ում համատեղ ծրագրերով կառուցել է շուրջ 21 բժշկական կենտրոններ , որի նպատակն է Հայաստանում բժշկությունը որակյալ և հասանելի դարձնել հատկապես  մարզերի շահառուների համար: Այդ նպատակով թերևս նախադեպային է «Վայոց ձորի»   ՓԲԸ  շինության համար նախատեսած

Ուղղաթիռի  հրապարակը:

Եվ այսպիսով  «Վայոց ձորի»   բժշկական կենտրոնը  նախորդ տարի հանձնվեց  ազգաբնակչությանը ինչպես   վարչապետն էր նշել այն մեծ  պատասխանատվություն է մեր հարկատուների համար, որոնց  միջոցներով  ստեղծվում են  բժշկական  ինչպես նաև կրթական օջախներ:

Այսպիսի  առողջապահական մարզային կենտրոնների զարգացման ծրագրերը միտված են մայրաքաղաք բուժառուների հոսքը   նվազագույնին հասցնելու/ առանձին նեղ մասնագիտական ծառայություններից բացի/խնդրին: Ամրապնդվելով  վստահության  մեծացումը կնպաստի  համայնքային տնտեսակայն կյանքի որակի բարձրացմանն ու բուժառուների   մարզային բկ –ի  հետ կապի ամրապնդմանը:

Հանրապետություն  մարզային  դեռևս միակ  կենտրոնացած ՝ «Վայոց ձորի»   բկ ղեկավարը progressarmenia.com-ի հետ զրույցում  արձանագրեց կենտրոնի ներկա ձեռքբերումների , ներդված ծրագրերի արդյունքների,  ինչպես նաև սպասվող   անելիքները:

ԽՈՐԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ  մարզում և  նրա սահմաններից դուրս շատերն են ճանաչում, որպես երկարամյա  փորձառու  վաստակաշատ բժշկի:Այդ են փաստում մարզում նրա շուրջ 25 տարվա բժշկի աշխատանքային փորձն ու  հմտությունները, որոնք արագ  են տարածվում  մարզում , որպես մասնագետի մասին համբավ ու կարծիք:Գաղտնիք չէ , որ համայնքներում շատ արագ են ճանաչում բժիշկներին նրանց կատարած աշխատանքի արդյունքով էլ   ձևավորվում է  բուժառուների վստահությունը բժշկի նկատմամբ:

-Պարոն Նազարյան Ձեր մասնագիտական երկարամյա փորձը ո՞րքանով է  Ձեզ օգնում  արդեն որպես  կենտրոնի ղեկավարի:

-Ես  շուրջ 25 տարի  աշխատում եմ  իմ մասնագիտությամբ , որի  առաքելությանը համարում եմ մարդկանց կյանքի որակի բարձրացումը: Աշխատանքային տարիների փորձառությունը ձևավորվել է  ամբուլատոր,  ստացիոնար ոլորտներում , որտեղ բժշկի որակավորումից բացի շատ առանձհահատուկ  եղավ կառավարչական հմտությունների հետ համատեղումը իմ փորձն ու գիտելիքները գեներացնել   առողջապահական կենտրոնի  ենթակառուցվածքների , յուրաքանչյուր նրբությունների , բուժական աշխատանքներից մինչև տնտեսական ոլորտի արմատական  խնդիրների և դրանց հնարավոր լուծումների  առաջարկումը:

-Ի՞նչպիսի արդյունավերություն ունի մարզի միասնական բժշկական կենտրոնը , ա՞րդյոք ունեք վիճակագրություն:

-Ինչպես գիտեք «Վայոց ձորի»  բժշկական կենտրոնը  բացվեց  նախորդ տարի , սակայն ես որպես տնօրենի պաշտոնակատար  սկզբում  նշանակվեցի   /ԺՊ/ 2023 թվականին  և  այդ ընթացքում հետևել եմ կենտրոնի շինարարության ընթքացքին և կարիքի դեպքում տվել եմ իմ կարծիքն ու որպես բժիշկ հիվանդանոցի համար ամենակարևոր հաճախ չնկատվող մանրուքների վերաբերյալ: Իմ մասնագիտական  պատկերացումներին համապատասխան շտկում էինք այն թերությունները ,որոնք կարող էին խախտել հիվանդանոցի  նախագծած կառուցմանը:Արդյունքում մենք այսօր ունենք  մայրաքաղաքի կլինիկաներին  հավասար պայմաններով բուժսարքավորումներ, հիվանդասենյակներ կահավորված տեխնիկայով /թթվածնի մատակարարման հնարավորությումբ/ տաք ու սառը ջրով սանհանգույցներ/, հագեցած բոլոր անհրաժեշտ պայմաներով, որոնք կբարելավեն հիվանդի հոգևիճակն ու կյանքի որակը:Մարզային կլինիկաների խոշորացումը  մեզ հնարավորություն է տալիս , որ բոլոր բուժառուները այլևս իրազեկվեն, մարզային  կլինիկա  դիմեն: Որն ունի առավելություններ ՝  ֆինանսները տեղում են  ծախսվում և վերջապես  բոլոր մեր հիվանդների պատմություններին  մենք ծանոթանում ենք  գրանցումից մինչև վերջնարդյունք:

-Կառավարության ներդրումը ո՞րքանով է  նպատակային  մարզային կլինիկաներում բուժառուների դիմելիության քանակի ավելացման հետ կապված:

-Ճիշտ նկատեցիք: Ես համարում եմ, որ մեր կառավարությունն  այդ նպատակի համար բոլոր միջոցները տրամադրում է, որպեսզի մեր  մարզերի ազգաբանկչությունը տեղում որակյալ և մատչելի բուժօգնություն ստանա  առանց մայրաքաղաք մեկնելու: Նախկինում տիպային կլինիկաներ էին և որակապես զիջում էին  ժամանակակից  տեխնիկակական միջոցներով հագեցածներին և բնականաբար մարզերից հոսքը զգալի մեծ էր: Սակայն ի շնորհիվ մեր կառավարության այսօր մեր հիվանդները տեղում բուժում ստանալու լավ հնարավորություն է ստեղծվել թե պետպատվեր շրջանակների և թե վճարունակ մեր քաղաքացինիերի համար:Ես շնորհակալ եմ  առողջապահության նախարար տիկին Ա. Ավանեսյանին, կառավարութայն  առողջապահության քաղաքականությունը մարզերում ճիշտ կազմակերպելու համար , տիկին նախարարը բազմիցս եկել է մեր կերնտրոն և հետևել է շինարարության ողջ ընթացքնին և ճիշտ նկատառումներ կատարել շինարարության շուրջ: Եվ այսօր ի ուրախություն մեր բուժառուների ունեք տեխնիկապես  բարձր հագեցվածությամբ բժշկական մարզային կենտրոն, որը հանրապետությունում դեռևս միակն է , որն ունի  41 մահճակալներով  ստացիոնար բուժում  ստացողների ընդունման հնարավորություն և կարող է սպասարկել  շուրջ 48 հազար  մարզում գրանցված քաղաքացիների:

-Պարոն Նազարյան բուժառուները ի՞նչու պիտի դիմեն   Կենտրոնը, ո՞րն  է առավերլությունները և ի՞նչ բաժանմունքներ և ծառայություններով է հագեցած այն:

-Շատ կարևոր հարց տվեցիք: Կենտրոնը  կառուցվել է  նպատակադրված , որ մեր բուժառուները  տեղում հնարավորություն  ունենան  ստանալու որակյալ բժշկական ծառայություններ:Մեր կառավարության և  համաշխարհային բանկի   միջոցներով կարողացանք այդ  բարձր չափանիշներով   անհրաժեշտ բաժանմունքներով և ծառայություններով  ստացիոնար և ամբուլատոր կերտրոն  ստեղծել:Այսօր  գործում  է՝ վիրաբուժական բաժանմունքը, որտեղ իրականացվում են վնասվացքաբանության,  լապորոսկոպիկ, ճողվածքի,  ուռուցքային գոյացությունների, ուռոլոգիական և մի շարք այլ  վիրահատական  ծառայություններ:

Վիրաբուժական ծառայություններ մատուցվում է նաև մանկաբարձության և  գինեկոլոգիական բաժանմունքներում, պլաստիկ ՝ դիմածնոտային, քթի կոսմետիկ վիրաբուժական էնդոսկոպիկ, անոթային/վարիկոզ/  և այլ  վիրահատություններ, որոնք կատարվում են լավագույն մասնագերտների կողմից  և  ծառայությունները բավական մատչելի են մայրաքաղաքի շատ կլինիկաների կողքին:

Ինչպես նաև վերջին շրջանում ավելացել է ևս երեք   բժշկական ծառայություններ՝  մանկական  վիրաբուժության, քիմաթերապիայի և օրթոպեդիան:

Հիվանդանոցն ունի  ընդունարան/առաջին օգնություն/, լօռ բժշկի ծառայություններ, մանկական թերապիա, ինֆեկցիոն բաժանմունք, հեմոդիալեզի բաժանմունք , ինտենսիվ թերապիայի բաժանմունք  և արյան բանկ մեր սեփական լաբորատորիայով , որն էլ իր հերթին  կահավորված է ժամանակակաից սարքավորումներով:

Կամավորության սկզբունքով մեր հայերնակիցներն արյան դոնոր են դառնում գիտակցելով նրա կարևորության աստիճանը  բուժառուների համար: Բացի թվարկվածները մեր բժշկական կենտրոնն ունի մի շարք առավելություններ , որոնք հասանելի են միայն մեր տարածաշրջանի ազգաբնակչության համար, մեր բժիշկների զգալի մասը իր աշխատանքը համատեղում է  Երևանի կլինիկաների հետ, սակայն մեզ մոտ ինչպես ասացի բոլոր ծառայությունները մատչելի են սակայն հիվանդանոցային պայմաններն ու սարքավորումները չեն զիջում մայրաքաղաքի կլինիկաներին, տեղում ստանալով մատչելի կամ պետպատվերի շրջանակներում ծառայություններ մեր հիվանդները բոլոր բուժանձնակազմին գրեթե ճանաչում են դեմքով կամ շփվում են անձամբ դա ավելի է ամրապնդում վստահությունը բժշկի նկատմամբ:

Բացի այդ  /Կարմիր Խաչի/ միջոցներով մեր կենտրում  բացվեց 2 նոր վիրահատարան և վերակենդանացման /ռեանիմացիա/ բաժանմունք և բոլորը կահավորված ժամանակակից  սարքավորումներով:

-Պարոն Նազարյան ինչ եք կարծում ո՞րն է Ձեր  հաջողության գրավականը որպես բժիշկ և բկ ղեկավար:

-Անկեխծ ասած կարծում եմ ՝ բկ ղեկավարները ցանկալի է , որ  ունենան բժշկի մասնագիտություն, որը շատ  կարևոր է ղեկավարման ընթացքը ճիշտ պատկերացնելու,  խնդիրները և դրանց լուծման ուղիները հարթելու համար:Առհասարակ կենտրոնի ենթակառուցվածքի ադմինիստրատիվ ղեկավարը պետք է նաև մասնագետ լինի:Իսկ իմ դեպքում կարող եմ ասել հետևյալը՝ ես իմ առջև  խնդիր եմ դրել , որ «Վայոց ձորի»   բժշկական կենտրոնը պետք է հասցնեմ այն մակարդակի ,  իմ պատկերացումների համապատասխան, որ մեր ազգաբնակչությունն այնքան վստահ լինի մեր կենտրոնի նկատմամբ , որ ձևավորված վստահության արդյունքում այլ կենտրոններ չմեկնեն՝ մեր կենտրոնը հեղինակություն ունենա բուժառուների շրջանում:

-Ի՞նչպիսի կադրերով եք համալրում կենտրոնը:

-Ինչպես արդեն ասացի  հիվանդանոցը համալրվում է  հանրապետության կլինիկաներում աշխատող լավագույն բժիշկներով ՝ նրանց փորձն ու հմտությունը մեր բուժառուներին արդեն  իսկ ծանոթանում են: Սակյան մենք դեռ շարունակում ենք կադրերի համլրումը բաժանմունք-ծառայությունների ավելացմանը զուգահեռ:Ես յուրաքանչյուր բժշկի կողքին եմ իմ փորձով ու գիտելիքով , որպեսզի մեր հիվանդանոցը իր առաքելությունը կատարի մեր բուժառուների համար:

-Պատմեք խնդրեմ այս ընթացքում Ձեր մասնագիտական փորձով ի՞նչ  հիշարժան դեպքեր եք հիշում:

– Բժշկի իմ մասնագիտական աշխատանքները ձևավորվել են Վայքի բկ-ում, որտեղ շատ փորձություններով եմ  կերտվել  իբրև բժիշկ: Ես մի դեպք եմ հիշում , որ երիտասարդ տղամարդու մոտ սրտի կանգ էր գրանցվել՝   երբ նրան շտապօգնությունը  հիվանդանոց բերեց, մեր բժիշկները սրտի մերսում/ տեխնիկական/կատարեցին, բայց սրտի կանգ արձանագրեց սարքը, սակայն ես որ ներկա էի պրոցեսին ՝ չհանձնվեցի…բժիշկների հետ միասին շուրջ 1 ժամ մերսումը շարունակեցինք և /մահացածը / վերակենդանացավ , նա այսօր մեր հետ միասին ապրում է: 2023 թվականի ադրբեջանական  զինված ուժերի հարձակաման հետևանքով Ջերմուկից մեր կերնտորն հոսպիտալացվեց 95 զինվորներ, որոնցից  չորս զինվորների վիահատեցինք/բեկորային վնասվածքներ/և  մեզ մոտ բոլորը ստացան անհարաժեշտ բժշկական միջամտություն և որևէ զոհ չի եղել:

-Ո՞րքան  ազգաբնակչություն է կենտրոնի սպասարկման տիրույթում և Ձեր հնգամյա զարգացման ծրագրով ի՞նչ աշխատանքներն եք արդեն իրականացրել:

-Ըստ պաշտոնական տվյալների Վայոց ձորը 48 հազար ազգաբանկչություն ունի և մեր բժշկական կենտրոնը իր առջև դրված խնդիրն իրականություն է դարձրել և մենք կարող ենք սպասարկել մեր ազգաբնակչությանը: Իսկ  զարգացման ծրագիրը շարունակական է և իմ ծրագրի նպատակներից մեկն արդեն իրականացվել է ՝ կառուցեցինք արևային կայան 140 կվ. հզորությամբ:Ծրագրի շրջանակներում ներդրել ենք  վիրահատարաններ ինչպես նաև հեմոդիալեզի կենտրոն և այն հանրապետության այն բուժհաստատությունն է, որտեղ իմ պատկերացրած  կենտրոնը  կիրականացնի  կառավարության կողմից ներդրված բոլոր ծրագրերը և մեր   բժշկական կենտրոնը հանրապետության մարզային այն  բուժհաստատությունն է, որտեղ հիվանդը կգնտնի տեխնիկապես հագեցած, բժշկական լավագույն մասնագետներով հաստատուն և  ծառայություններով լիարժեք նորարժեք կենտրոն:

Հարցազրույցը ՝ Կարինե Սարգսյանի

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ամենահզոր բույսը քաղցկեղի դեմ պայքարում և ոչ միայնԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըԼոս Անջելեսի դատարանը Անջելինա Ջոլիին պարտավորեցրել է Բրեդ Փիթին փոխանցել գինեգործարանի գործին վերաբերող մի քանի գաղտնի անձնական հաղորդագրություններԴեկտեմբերի 20-ի տարադրամի փոխարժեքըԱդրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերությունըԲագրատ և Արշակ սրբազանների հայտարարությունը կալանավայրիցԹրամփը պետք է բանակցի, գործարք կնքի ինքն իր հետ, եւ ինքն իրեն մեկ միլիարդ վճարիՁմեռային արևադարձ․ ցերեկվա տևողությունը կկազմի ընդամենը 9 ժամ 19 րոպե1 միլիոն դոլար «Ոսկե քարտի» համար վճարելու դեպքում ԱՄՆ ներգաղթը այժմ հնարավոր կլինի Մայամիում Ուկրաինայի հետ ամերիկացիների հանդիպումը ռեալ արդյունք չի տվելՔրիս Ջենները բացահայտել է, որ իր թոռը` Թեյթումը անսովոր կապ ունի իր նախկին ամուսնու հանգուցյալ Ռոբերտ Քարդաշյանի հետՊուգաչովայի նոր երգն անվանել են «Ռուսաստանին ուղղված ևս մեկ մարտահրավեր»Աստղագուշակ դեկտեմբերի 20-ի համար«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է հարբած գրոհայինների ուղարկել Մարյ աթոռ«Ժողովուրդ». Եզրաս արքեպիսկոպոսը իշխանություններչի հիմնական թիրախներից է դարձելԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսական սավառնող ավիառումբը Նովոպիդգորոդնոյում ոչնչացրել է ուկրաինական ողջ հենակետը (Տեսանյութ)Թաքեր Կարլսոնը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին անվանել է Դոնալդ Թրամփի հնարավոր իրավահաջորդՌուսական ուժերն ամբողջությամբ գրավել են Միրնոգրադը. Պոկրովսկ-Միրնոգրադի ճակատամարտն ավարտված էՀայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» եւ «Տարվա լավագույն մարզիչի» քվեարկությունր մեկնարկել է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված