ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ IBA -Ի ԱԱ֊Ի ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ 5 ՄԱՍՆԱԿԻՑ
ՍպորտԴուբայում շարունակվում է ընթանալ Բռնցքամարտի IBA Աշխարհի առաջնությունը, որտեղ արդեն հայտնի են կիսաեզրափակչի մասնակիցները։ Հայաստանի հավաքականից այս փուլի ուղեգիր է ձեռք բերել 5 բռնցքամարտիկ, ովքեր ապահովվել են առնվազն բրոնզե մեդալներ։ Քառորդ եզրափակչի փուլում հաղթանակ տոնեցին ՌՈՒԴՈԼՖ ԳԱՐԲՈՅԱՆԸ 51 կգ, ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆԸ 60 կգ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎԸ 67 կգ, ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ 86 կգ, ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ +92 կգ։ Կիսաեզրափակիչները կկայանան այսօր։ Հաջողություն մեր մարզիկներին։ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
