ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ IBA ԱԱ. ԲԱՉԿՈՎԸ, ՉԱԼՈՅԱՆԸ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵՎՍ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԵՆ
ՍպորտԴուբայում շարունակվող Բռնցքամարտի IBA ԱԱ֊ում մեր երկրի ներկայացուցիչները նվաճեցին ևս երեք կիսաեզրափակչի ուղեգիր։ 4 տարի անց Գյումրեցի անվանի մարզիկ, ՕԽ մասնակից ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ կրկին կլինի պատվո հարթակին։ 2021֊ի Աշխարհի փոխչեմպիոնը, նկատելի առավելությամբ հաղթանակի հասավ բռնցքամարտում հարուստ ավանդույթներ ունեցող Ղազախստանի ներկայացուցչի դեմ։ Մեր մյուս անվանի կաշվե ձեռնոցի մարտիկ ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, շատ ծանր մենամարտում հաղթեց Էկվադորի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Մեր մյուս անվանի, ամենատիտղոսակիր մարզիկ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎԸ ևս փայլուն հաղթանակ տոնեց Բելառուսի ներկայացուցչի հանդեպ։ Բաչկովը, իրեն հատուկ ոճով ուժգին հարվածների տարափ հասցրեց, սակայն մրցակիցը ևս ամրակազմ էր ու արժանի պայքար մղեց։ Բաչկովի փորձը հնարավորություն տվեց նվաճել ԱԱ֊ի կիսաեզրափակչի ուղեգիր։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
