Թրամփ. Զելենսկին պետք է իրատես լինի, ուկրաինացիների 82%-ը պահանջում է խաղաղություն
ՄիջազգայինԹրամփը հայտարարել է, որ Զելենսկին պետք է իրատես լինի։ Ուկրաինացիների 82%-ը պահանջում է խաղաղություն, նրանք կորցնում են հսկայական թվով մարդկանց։
ԱՄՆ նախագահը նշել է, որ եվրոպացի առաջնորդները ցանկանում են այս շաբաթավերջին հանդիպել ինձ հետ Եվրոպայում։ «Մենք ուզում ենք մի քանի բան իմանալ հանդիպումից առաջ։ Մենք չենք ուզում ժամանակ վատնել»։
«Զելենսկին պետք է իրատես լինի։ Ուկրաինայում վաղուց ընտրություններ չեն անցկացվել։ Նրանք կորցնում են հսկայական թվով մարդկանց։ Ուկրաինացիների 82%-ը պահանջում է համաձայնագիր։ Նրանք ուզում են համաձայնագիր։ Ես հասկանում եմ դա։ Նրանք ամեն շաբաթ կորցնում են հազարավոր մարդկանց։ Նրանք ուզում են, որ սա ավարտվի», - ասել է Թրամփը։
Որքա՞ն ժամանակ կպահանջվի Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար։ Ե՞րբ են ընտրությունները լինելու, հարցնում է ԱՄՆ նախագահը։
