Թրամփը կհանդիպի՞ Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ Հիասթափություն կա. Մխիթարյան Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Իտալական երեք թոփ ակումբ հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով Եկեղեցին պառակտելուց բացի մեկ մեկ հիշեք ձեր գործերի մասին Կարգալույծ եղած նիկոլական սարկավագն ընդդեմ իշխանության գրառում է արել, Լուսանկարներ Ի՞նչ արժե ամանորյա հանգիստը Հայաստանում և արտասահմանում․ ՀՀ քաղաքացիները ո՞րն են նախընտրում ՇՏԱՊ. Դիմում եմ ՀՀ իրավապահ մարմիններին՝ նախաձեռնելու քրեական վարույթ. Հայտնի փաստաբանի հայտարարությունը Բաքվի դատարանում շարունակվում է կեղծ դատավարությունը Նոյեմբերին շուրջ 5 հազար 200 կենսաթոշակառու և նպաստառու կանխիկից անցել է անկանխիկ վճարման տարբերակին

Հայաստանին պահում են աշխարհաքաղաքական մարտադաշտի դերում

Վերլուծություն

Եվ այս­պես. Ա­լիե­ւի օգ­նա­կան Հիք­մեթ Հա­ջիեւն օ­րերս օ­րա­կարգ բե­րեց թե­ման, որ Ադր­բե­ջա­նը դի­տար­կում է Հա­յաս­տան նավ­թի եւ նավ­թամ­թերք­նե­րի ար­տա­հան­ման հնա­րա­վո­րութ­յու­նը: Իսկ ա­հա հե­տա­գա զար­գա­ցում­նե­րը ե­կան հու­շե­լու, որ այդ գոր­ծըն­թա­ցը նոր չէ, այ­սինքն, ի­րա­կա­նաց­վում է հայ ժո­ղովր­դի թի­կուն­քում: Շատ պարզ պատ­ճա­ռով. ե­թե մեր երկ­րի հա­մար դա լի­ներ փայ­լուն գոր­ծարք, ա­պա հա­զիվ թե այդ մա­սին տե­ղե­կա­նա­յինք Հա­ջիե­ւից, այ­սինքն՝ նի­կոլ­յան թի­մը չշտա­պեց գլուխ գո­վել եւս մեկ «ան­նա­խա­դեպ հա­ջո­ղութ­յու­նով»:

ՀԻՄԱ ԷԼ ՎԱՌԵԼԻ՞ՔՆ ԵՆ ՆՎԻՐՈՒՄ ԹՈՒՐՔ-ԱԶԵՐԻՆԵՐԻՆ

Այն, որ այս գոր­ծըն­թա­ցը բա­վա­կա­նին ժա­մա­նակ է, որ ըն­թա­նում է, հաս­տա­տեց նույն Հա­ջիե­ւը՝ հայտ­նե­լով. «Վեր­ջերս Հա­յաս­տա­նի փոխ­վար­չա­պետն այ­ցե­լել էր Ադր­բե­ջա­նի Գա­բա­լա­յի շրջան… որ­տեղ նրանք հան­դի­պել են սահ­մա­նա­զատ­ման հանձ­նա­ժո­ղով­նե­րում։ Բա­ցի այդ՝ նրանք նաեւ քննար­կել են եր­կու երկր­նե­րի մի­ջեւ փո­խա­դարձ ա­ռեւտ­րի ո­րոշ ո­լորտ­ներ։ Ո­լորտ­նե­րից մե­կը, ո­րոնք մենք ներ­կա­յում դի­տար­կում ենք, նավթն է, նավ­թամ­թերք­նե­րի ար­տա­հա­նու­մը Ադր­բե­ջա­նից Հա­յաս­տան»: Մ­հեր Գ­րի­գոր­յանն այդ այ­ցը կա­տա­րել էր նո­յեմ­բե­րի վեր­ջե­րին, եւ մինչ Հա­ջիե­ւի հայ­տա­րա­րութ­յու­նը, բա­վա­կան ժա­մա­նակ կար, որ այդ քննար­կում­նե­րի մա­սին հենց հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յու­նե­րը պատ­շաճ տե­ղե­կութ­յուն փո­խան­ցեին հան­րութ­յա­նը: Ա­վե­լին, գոր­ծըն­թա­ցի ակ­տի­վութ­յան մա­սին է խո­սում նաեւ այն, որ այս ըն­թաց­քում հասց­րել են դի­մել նաեւ Վրաս­տա­նին՝ տրան­զի­տա­յին անց­ման հա­մար, եւ ստա­ցել են դրա­կան պա­տաս­խան:

Ի­հար­կե, կա­րե­լի է մտա­ծել, թե ի՞նչ վատ բան կա. ե­թե «հաշ­տութ­յուն», ա­պա ին­չո՞ւ Ադր­բե­ջա­նից նավ­թամ­թերք չգնենք: Ա­վե­լին, քա­նիցս նման հե­ռան­կա­րի մա­սին ՔՊ-ա­կան վեր­նա­խա­վի տար­բեր ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ են ե­րա­զան­քով խո­սել, թե, էս է, կհաշտ­վենք, կսկսենք ա­ռեւ­տուր ա­նել, վա­ռե­լիք կբե­րենք եւ այլն: Ամ­բողջ հարցն այն է, որ ե­թե մեզ հա­մար լավ, նաեւ՝ սպաս­ված գոր­ծար­քի մա­սին է խոս­քը, ին­չո՞ւ այդ մա­սին ժա­մա­նա­կին եւ պատ­շաճ կեր­պով չեն հայտ­նում: Ու հաշ­վի առ­նե­լով հին ի­րո­ղութ­յու­նը, որ հայ-ադր­բե­ջա­նա­կան ողջ գոր­ծըն­թա­ցը, այդ թվում, ինչ­պես օ­րերս ա­պա­ցուց­վեց, Ար­ցա­խի հետ կապ­ված Մինս­կի խմբի՝ մեզ հա­մար չա­փա­զանց ձեռն­տու ա­ռա­ջարկ­նե­րը հայ ժո­ղովր­դից գաղտ­նի պա­հե­լով, եր­կի­րը հասց­րել են ներ­կա վի­ճա­կին, կա­մա թե ա­կա­մա մտա­ծում ես, որ գործ ու­նենք նման մի նոր ի­րա­վի­ճա­կի հետ: Չ­նա­յած, այդ տրա­մա­բա­նութ­յու­նը նաեւ հիմ­քեր ու­նի:

Բայց նախ հաս­կա­նանք, թե ինչ է ի­րե­նից ներ­կա­յաց­նում նման գոր­ծար­քը, ե­թե դա տե­ղի ու­նե­նա: Այս հարցն ու­նի եր­կու բա­ղադ­րիչ՝ քա­ղա­քա­կան եւ տնտե­սա­կան:

Տն­տե­սա­կան ի­մաս­տով, թեեւ շատ բան ա­սել հնա­րա­վոր չէ, բայց մտա­ծե­լու հար­ցեր կան: Նախ, ի՞նչ գնով է Հա­յաս­տա­նին վա­ճառ­վե­լու այդ վա­ռե­լի­քը. այս մա­սին ո­րե­ւէ տե­ղե­կութ­յուն չկա: Բայց մտա­ծել, թե Ադր­բե­ջա­նը Հա­յաս­տա­նին նավ­թամ­թերք կվա­ճա­ռի շու­կա­յա­կա­նից շատ է­ժան գնե­րով, միամ­տութ­յուն կլի­ներ կամ առն­վազն հիմ­քեր չկան այդ­պես մտա­ծե­լու: Բայց ե­թե ըն­դու­նենք, որ վա­ճա­ռե­լու են շու­կա­յա­կան գնե­րով, ա­պա նման հա­կա­սութ­յան ենք բախ­վում: Ադր­բե­ջա­նա­կան վա­ռե­լի­քը կա­րող է Հա­յաս­տան մտնել միայն ԵԱՏՄ մաք­սա­տուր­քե­րով, ո­րը, ի դեպ, այս ապ­րան­քա­տե­սա­կի մա­սով բա­վա­կա­նին բարձր է: Այն է՝ շու­կա­յա­կան գնե­րին պետք է ա­վե­լաց­նենք նաեւ մաք­սա­տուր­քե­րը: Այն դեպ­քում, երբ Հա­յաս­տա­նի պա­հան­ջար­կի 90 տո­կոսն ա­պա­հո­վում է Ռու­սաս­տա­նը, ո­րը նախ՝ մեր երկ­րին սահ­ման­ված չա­փա­քա­նա­կով վա­ռե­լիք է վա­ճա­ռում էա­կան զեղ­չե­րով, այ­սինքն՝ շու­կա­յա­կա­նից բա­վա­կա­նին է­ժան, գու­մա­րած՝ ԵԱՏՄ-ի մաք­սա­տուր­քե­րը չկան: Այ­սինքն, ա­մեն մի ող­ջամ­տութ­յուն հու­շում է, որ ադր­բե­ջա­նա­կան վա­ռե­լի­քը Հա­յաս­տա­նում ա­վե­լի թանկ է լի­նե­լու, քան ռու­սա­կա­նը:

Ե­թե միայն Ադր­բե­ջա­նը Հա­յաս­տա­նին վա­ռե­լիք չտա շու­կա­յա­կա­նից էա­կա­նո­րեն ցածր գնե­րով, որ մաք­սա­տուր­քերն ու մնա­ցած բա­նե­րը գու­մա­րե­լով, ա­վե­լի է­ժան լի­նի ռու­սա­կա­նից: Սա, ի­հար­կե, հնա­րա­վոր տար­բե­րակ է, ե­թե են­թադ­րենք, որ Բա­քուն ցան­կա­նում է հա­յաս­տան­յան վա­ռե­լի­քի շու­կան խլել Մոսկ­վա­յից: Եվ այս դեպ­քում ար­դեն թե­ման տնտե­սա­կա­նից տե­ղա­փոխ­վում է քա­ղա­քա­կան դաշտ:

Ե­թե ըն­դու­նենք, որ ի­րոք Ադր­բե­ջա­նը ծրագ­րում է խլել հա­յաս­տան­յան շու­կան ռուս­նե­րից, ա­պա փաս­տը, որ Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յու­նն­երը մտել են այդ խա­ղի մեջ, եր­կու բա­ցատ­րութ­յուն կա­րող է ու­նե­նալ՝ հեր­թա­կան դա­վա­ճա­նութ­յու­նը, կամ ո­մանք այս­տեղ փոր­ձում են մեծ փո­ղեր աշ­խա­տել: Չ­նա­յած, եր­կու տար­բե­րակ­նե­րը հա­մա­տե­ղե­լի են: Ի­հար­կե, դա կփոր­ձեն ար­դա­րաց­նել, թե ի՞նչ վատ բան կա, ե­թե ա­վե­լի է­ժան ապ­րանք ենք բե­րում, Հա­յաս­տա­նում բո­լո­րին դա ձեռն­տու է: Կ­տան նաեւ գե­ղե­ցիկ «փա­թե­թա­վո­րում», թե դի­վեր­սի­ֆի­կաց­նում ենք մեր վա­ռե­լի­քի շու­կան: Բայց ան­գամ այդ դեպ­քում ո՞րն է ե­րաշ­խի­քը, որ հա­յաս­տան­յան շու­կան ի­րե­նով ա­նե­լուց հե­տո` այդ վա­ռե­լի­քը կտրուկ չի թան­կա­նա: Կամ կդառ­նա սո­վո­րա­կան մա­հակ՝ սա-սա չա­րե­ցիք, կթան­կա­նա: Ա­մե­նա­կա­րե­ւո­րը. ո­րե­ւէ մե­կը, ա­սենք մի քա­նի տա­րի ա­ռաջ ընկ­նե­լով, գո­նե հաշ­վար­կե՞լ է, թե Հա­յաս­տա­նի հա­մար ինչ է նշա­նա­կում իր վա­ռե­լի­քի շու­կան Ադր­բե­ջա­նին նվի­րե­լը:

ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ

Ու այս­տեղ գա­լիս ենք մի փոքր այլ թե­մա­յի: Այ­սինքն, այն խո­սակ­ցութ­յուն­նե­րին, որ Կա­րա­պետ­յա­նից խլված ՀԷՑ-ը, շատ հա­վա­նա­կան է, որ միջ­նոր­դա­վոր­ված կամ նույ­նիսկ ու­ղիղ ձե­ւով կա­րող է բա­ժին հաս­նել ինչ-որ թուրք-ա­զե­րիա­կան ըն­կե­րութ­յան: Այ­սինքն, ե­թե այս բո­լոր մտա­վա­խութ­յուն­նե­րը հաս­տատ­վեն, ա­պա կնշա­նա­կի, որ թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մը փոր­ձում է վե­րահս­կո­ղութ­յան տակ վերց­նել հա­յաս­տան­յան ողջ վա­ռե­լի­քաէ­ներ­գե­տիկ հա­մա­կար­գը, ո­րը, ի­հար­կե, մեր եր­կի­րը մանկ­լա­վի­կա­յին վի­ճա­կի մեջ պա­հե­լու ի­րենց հա­մար լա­վա­գույն սխե­ման կա­րող է լի­նել:

Ա­ռա­վել եւս, ե­թե այս ա­մե­նին գու­մա­րում ենք կո­մու­նի­կա­ցիոն՝ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» թե­ման, որն ա­ռանց թաքց­նե­լու եւ հայ­կա­կան կող­մի ո­րե­ւէ հա­կա­ճառ­ման բա­ցա­կա­յութ­յամբ ա­ռաջ են տա­նում թուրք-ա­զե­րի­նե­րը: Ի­հար­կե, այս­տեղ էլ գե­ղե­ցիկ «փա­թե­թա­վո­րու­մը» կա՝ «Թ­րամ­փի ու­ղի»:

Բայց ան­գամ այս­քա­նով ա­մեն բան չի սահ­մա­նա­փակ­վում: Վեր­ջերս նի­կո­լա­կան թի­մը հպար­տո­րեն խո­սում է նաեւ տեխ­նո­լո­գիա­կան ո­լոր­տում ԱՄՆ-ից սպաս­վող մեծ ներդ­րում­նե­րի եւ հա­յաս­տան­յան այդ ուղ­ղութ­յու­նը «ճախ­րան­քի» տա­նե­լու ծրագ­րե­րի մա­սին: Իսկ ա­հա Մոսկ­վա­յում այդ գոր­ծըն­թա­ցի մա­սին ստեղծ­վել է այս­պի­սի պատկ­ե­րա­ցում. «Հա­յաս­տա­նը մտնում է խո­րը կա­ռուց­ված­քա­յին վե­րա­կա­ռուց­ման փուլ, որ­տեղ տեխ­նո­լո­գիա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րը դառ­նում են նոր ար­տա­քին կա­ռա­վար­ման մի­ջու­կը: Միաց­յալ Նա­հանգ­նե­րը հան­րա­պե­տութ­յու­նում կա­ռու­ցում է է­ներ­գե­տիկ ցանց եւ թ­վա­յին ցանց, ո­րոնք ստեղ­ծում են ամ­բողջ կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նի ռազ­մա­վա­րա­կան հսկո­ղութ­յան հար­թակ: Ար­հես­տա­կան ​​բա­նա­կա­նութ­յան կլաս­տեր­նե­րը եւ խո­շոր տվյալ­նե­րի կենտ­րոն­նե­րը, ո­րոնք ներ­կա­յաց­ված են որ­պես նո­րա­րա­րա­կան տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի նա­խագ­ծեր, արդ­յու­նա­վե­տո­րեն ծա­ռա­յում են որ­պես հե­տա­խու­զա­կան կենտ­րոն­ներ: Դ­րանց մի­ջո­ցով Միաց­յալ Նա­հանգ­նե­րը ձեռք է բե­րում կենտ­րո­նաց­ված կեր­պով հա­վա­քե­լու, պահ­պա­նե­լու եւ վեր­լու­ծե­լու հսկա­յա­կան քա­նա­կութ­յամբ տվյալ­ներ՝ տե­ղե­կատ­վա­կան հոս­քեր, ցան­ցա­յին գոր­ծու­նեութ­յուն, տնտե­սա­կան ազ­դան­շան­ներ եւ քա­ղա­քա­կան մի­տում­ներ Հա­րա­վա­յին Կով­կա­սում…»:

Ի­րա­կա­նում այդ մե­խա­նիզ­մի օգ­տին են աշ­խա­տում հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը, թե՝ ոչ, խնդիրն ար­դեն ան­գամ դա չէ: Այլ որ Մոսկ­վա­յում, փաս­տո­րեն, ե­կել են այն վերջ­նա­կան հա­մոզ­մա­նը, որ հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը, կա­մա թե ա­կա­մա, վերջ­նա­կա­նա­պես են փո­խում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեկ­տո­րը: Իսկ դա Մոսկ­վա­յի աչ­քին ու­նի ողջ հա­րավ­կով­կաս­յան տի­րույ­թը վերջ­նա­կա­նա­պես Ռու­սաս­տա­նից պո­կե­լու գոր­ծըն­թա­ցի տեսք, ո­րը կստա­նա պա­տաս­խա­նը: Արդ­յուն­քում, ըստ նույն ռու­սա­կան աղբ­յու­րի. «Նոր ռազ­մա­վա­րա­կան կարգ է ձեւա­վոր­վում. Հա­յաս­տա­նը դառ­նում է ա­մե­րիկ­յան հսկո­ղութ­յան եւ­ ազ­դե­ցութ­յան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի հիմ­նա­կան տարր։ Հան­րա­պե­տութ­յան հա­մար գի­նը ար­տա­քին կախ­վա­ծութ­յան աճն է եւ­ երկ­րի վե­րա­ծու­մը աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մրցակ­ցութ­յան հար­թա­կի, որ­տեղ յու­րա­քանչ­յուր քայլ կու­նե­նա եր­կա­րա­ժամ­կետ հետ­եւանք­ներ»:

Այս­պի­սով, նո­րից գա­լիս ենք մեր երկ­րին միայն մռա­յել հե­ռան­կար­ներ խոս­տա­ցող հար­ցադ­րում­նե­րի: Մի կող­մից, Հա­յաս­տա­նը, նման է, որ մին­չեւ վերջ են ներ­քա­շում թուրք-ա­զե­րիա­կան խա­ղե­րի տի­րույթ, որն ար­դեն իսկ ոչ մի լավ բան չի խոս­տա­նում: Մ­յուս կող­մից, կան ռուս-ա­մե­րիկ­յան (չնա­յած, այս­տեղ նաեւ այն մեծ հարցն է, թե ա­մե­րիկ­յան որ թե­ւի մա­սին է խոս­քը) հա­կա­սութ­յու­ննե­րի ոչ թե հան­դար­տեց­ման, այլ ընդ­հա­կա­ռա­կը՝ հե­տա­գա խո­րը սրա­ցում­նե­րի հե­ռան­կար­ներ եւ է­լի կի­զա­կիտ­ված մեր երկ­րի տա­րած­քում: Կարճ ա­սած, բո­լոր ի­մաստ­նե­րով, մնում ենք իս­կա­կան մար­տա­դաշ­տի դե­րում, ընդ ո­րում՝ «եր­կա­րա­ժամ­կետ հետ­եւանք­ներն» աչք­նե­րիս ա­ռաջ ու­նե­նա­լով: Իսկ թե այդ մեծ կռվից հե­տո ինչ կմնա Հա­յաս­տա­նից, դա ե­րե­ւի ա­մե­նամ­տա­հո­գիչ հարցն է:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ՆԱՏՕ-ում հույս ունեն հաջորդ տարի համաձայնեցնել ՀՀ-ի հետ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը Թրամփը կհանդիպի՞ Պուտինի հատուկ ներկայացուցչի հետՄահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Անատոլի Լոբոցկին ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազությունՀիասթափություն կա. Մխիթարյան Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Իտալական երեք թոփ ակումբ հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով Եկեղեցին պառակտելուց բացի մեկ մեկ հիշեք ձեր գործերի մասինԿարգալույծ եղած նիկոլական սարկավագն ընդդեմ իշխանության գրառում է արել, ԼուսանկարներԻ՞նչ արժե ամանորյա հանգիստը Հայաստանում և արտասահմանում․ ՀՀ քաղաքացիները ո՞րն են նախընտրումՇՏԱՊ. Դիմում եմ ՀՀ իրավապահ մարմիններին՝ նախաձեռնելու քրեական վարույթ. Հայտնի փաստաբանի հայտարարությունըԲաքվի դատարանում շարունակվում է կեղծ դատավարությունըՆոյեմբերին շուրջ 5 հազար 200 կենսաթոշակառու և նպաստառու կանխիկից անցել է անկանխիկ վճարման տարբերակինՋեքփոթը Հրե Ձիու տարում. Արևելյան Աստղագուշակ 2026 թվականի համարԱմենահզոր բույսը քաղցկեղի դեմ պայքարում և ոչ միայնԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըԼոս Անջելեսի դատարանը Անջելինա Ջոլիին պարտավորեցրել է Բրեդ Փիթին փոխանցել գինեգործարանի գործին վերաբերող մի քանի գաղտնի անձնական հաղորդագրություններԴեկտեմբերի 20-ի տարադրամի փոխարժեքըԱդրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերությունըԲագրատ և Արշակ սրբազանների հայտարարությունը կալանավայրից

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված