ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆԸ ԱՊԱՀՈՎՎԵՑ ԱՌԱՋԻՆ ՄԵԴԱԼԸ ԱԱ֊ՈՒՄ
ՍպորտԴուբայում շարունակվող Բռնցքամարտի IBA ԱԱ֊ում, առաջին մեդալն արդեն ապահովված է, ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆԸ նվաճեց նաև կիսաեզրափակչի ուղեգիր, սա առաջինն է մեր երկրի համար։ Մեր մարզիկը շատ վստահ առավելության հասավ Լատվիան ներկայացնող Մաթեուս Պրոկուդինիսի նկատմամբ։
Առաջին երկու ռաունդներում ունենալով նկատելի առավելություն, երրորդ ռաունդում Բազեյանը գործեց հաղթողի դիրքից և գործը հասցրեց իր ավարտին։ Բազեյանը իր մարզական կարիերայի ընթացքում առաջին անգամ է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում լինելու։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
