Ալիևը՝ Թրամփին.Ես վստահ եմ, որ մեր գործընկերությունը կնպաստի մեր երկրներում և դրանից դուրս խաղաղության, անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը
ՄիջազգայինՀակամարտությունների կարգավորմանը Ձեր անսասան նվիրվածությունը, երկխոսության խթանմանը Ձեր անձնական ներգրավվածությունը և աշխարհի տարբեր մասերում լարվածության նվազեցման գործում Ձեր ներդրումը, իմ խորին համոզմամբ, լիովին արժանի են բարձրագույն միջազգային ճանաչման, այդ թվում՝ Նոբելյան խաղաղության մրցանակի։ Այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակում։
Ես վստահ եմ, որ մեր գործընկերությունը՝ շարունակական երկխոսության և համագործակցության միջոցով, կնպաստի մեր երկրներում և դրանից դուրս խաղաղության, անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը», - ասված է նամակում։
Ավելի վաղ Թրամփը շնորհակալություն էր հայտնել Ալիևին և Նիկոլ Փաշինյանին՝ իրեն Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու համար։

