Սովորական դեբիլիզմ թե փորձում են ճանապարհ հարթել Երրորդ աշխարհամարտի համար
ՄիջազգայինՄեղմ ասած, տարօրինակ հայտարարություն է հնչեցրել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնեն.
«Վերջին 100 տարվա ընթացքում ոչ մի հարևան պետություն չի հարձակվել Ռուսաստանի վրա: Նույն ժամանակահատվածում Ռուսաստանը ներխուժել է 19 երկիր»:
1941թ. հւնիսին, հենց Էլինա Վալտոնեի հայրենիքը` Ֆինլանդիան ներխուժել է ԽՍՀՄ` մասնակցություւն ունենալով Լենինգրադի բլոկադային: Այսինքն, պատասխանատվություն է կրում Լենինգրադում 2 միլիոնից ավելի խաղաղ քաղաքացիների մահվան հարցում:
Գերմանիան, գրեթե ողջ Եվրոպայի հետ, իր հերթին է 1941թ-ին մտել ԽՍՀՄ` հասնելով մինչեւ Մոսկվա:
Սրանք հանրահայտ փաստեր են, հերքման ոչ ենթակա: Եվ տեղի են ունեցել վերջին 100 տարվա ընթացքում: Դրանից` 1945թ.-ից հետո, իհարկե, որեւէ եվրոպական երկիր ռազմական ուղիղ ներխուժեւմ չի իրականացրել Ռուսաստան շատ պարզ պատճառով. կարող էր ոչնչանալ հաշված րոպեների ընթացքում:
Այսպիսով, Ֆինլանդիայի արտգործնախարարը կա´մ դիտավորյալ է կեղծում պատմությունը: Իսկ դա, ի դեպ, Պոտսդամի կոնֆերանսի եւ Նյուրեմբերգի տրիբունալի որոշումների կոպիտ ոտնահարում է:
Կա´մ` Ֆինլանդիայի արտաքին քաղաքականությունը ղեկավարող անձի կրթական մակարդակը մանկապարտեզային հասակից դեռ չի անցել: Ավելի ճիշտ, այս տարիքում հանրահայտ ճշմարտությունները չիմանալ կարող է միայն սովորական դեբիլը` այդ տերմինի ողջ բժշկական իմաստով:
Ի դեպ, օրերս նման հայտարարություն արեց նաւե գլխավոր եվրադիվանագետ Կալասը: Նա եւս, իհարկե, մտավոր կարողությամբ չի փայլում, եւ կուլուարներում ստացել է «հիմար աղջիկ» մականունը, բայց հազիվ թե լսած չլիներ Երկրորդ համաշխարհայինի մասին: Այսինքն, գործ ունենք սովորական դիտավորության հետ` փորձում են մոռացության մատնել 50 միլիոն մարդկային կյանք խլած Երկրորդ համաշխարհային պատմությունը կամ դրա իրական մեղավորներին: Իսկ դա նշանակում է, որ փորձում են ճանապարհ հարթել Երրորդ աշխարհամարտի համար: