Մխիթարյանը` «Լիվերպուլից» կրած պարտության մասին
ՍպորտԻնտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամփոփել է «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրի հանդիպումը (0-1), հաղորդում է Sky Sports-ը:
«Կարող էինք ավելի լավ խաղալ ու ավելի շատ պահեր ստեղծել: Կարծում եմ՝ խաղը պետք է ոչ-ոքի ավարտվեր: 11-մետրանոցը հորինեցին. ես այնտեղ խախտում չեմ տեսել: Եթե յուրաքանչյուր հպումից հետո 11-մետրանոց նշանակվի, ո՞ւր կհասնի ֆուտբոլը:
Մենք պատրաստ էինք թե՛ Սալահի ներկայության, թե՛ բացակայության պայմաններում խաղալուն: Առանց Սալահի էլ «Լիվերպուլը» շատ լավ խաղաց: Պետք է գլուխներս բարձր պահենք: Սա, իհարկե, մեր լավագույն խաղը չէր, բայց չմոռանանք, որ Եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկի դեմ էինք խաղում»,- ասել է 36-ամյա կիսապաշտպանը:
