Երևանը դեռևս պատրաստ չէ մեկնաբանել Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը․ Ալեն Սիմոնյան
ՆերքաղաքականՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասել է, որ այս փուլում պատրաստ չէ մեկնաբանել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, քանի որ չի ցանկանում որևէ գնահատական տալ՝ առանց այն իր գործընկերների հետ քննարկելու: Նա ասել է, որ արտաքին գործերի նախարարությունը կմեկնաբանի ավելի ուշ:
Սիմոնյանը, սակայն, չի կարծում, որ այս փաստաթուղթը կարող է դանդաղեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը։ Բաքվի հետ աշխատանքը շարունակվում է բոլոր ճակատներում։
Հիշեցենենք, որ Բաքուն հայտարարել էր, որ ԵՄ-Հայաստան փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին

