Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

Մամուլի տեսություն

«Իրավունք» թերթը գրում է.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները իրենց հայտարարության մեջ մասնավորապես նշել են. «Շատ ենք ցավում վերջին ամիսներին մեր Եկեղեցու ներսում եւ մեր Եկեղեցու շուրջ առկա անառողջ մթնոլորտի համար, որ փոթորկում է մեր բոլորի հոգիները։ Այս ամենը գուցե չլիներ, եթե արդար, առանց ահաբեկումների լիներ 1999թ. Կաթողիկոսական ընտրությունը»:

 

Ըստ էության, սա հայտարարություն է այն մասին, որ 1999թ. Հոկտեմբերի 27-ին գործող Կաթողիկոսի ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել ահաբեկումներ, որոնք ուղղված էին գործող Կաթողիկոսի ընտրվելու արդյունքի վրա: Արդյոք վերը նշված հայտարարության հիման վրա հարուցվե՞լ է քրեական վարույթ՝ պարզելու համար ահաբեկումներ եղե՞լ են, ու դրանք պատվիրած անձանց շրջանակը:

 

Նույն հարցն ուղղել էինք ե´ւ դատախազությանը, ե´ւ Քննչական կոմիտեին: Երկու տեղից արձագանքել են, որ նշված հայտարարությունը չի ուսումնասիրվել այս պահին իրենց կողմից՝ հավելելով, որ ուսումնասիրվելու դեպքում կանդրադառնան մեր հարցին:

 

Հետաքրքիր բան է ստացվում: Երբ ընդդիմադիր ուղղվածության հոգեւորականները հրապարակային խոսքով մի թեթեւ «կճմթում» են իշխանություններին, իրավապահների կողմից «ուսումնասիրելն» ու իրար հետեւից չորս սրբազանի բանտտանելը չի հապաղում: Իսկ այս դեպքում, 10 սրբազանով գրավոր հայտարարություն են արել պետական մասշտաբի հանցագործության մասին:

 

Ու պարզվում է, որ դա անգամ «չի ուսումնասիրվել»: Լավ, հուսանք, որ հիմա գոնե կուսումնասիրե՞ն»։

Մանրամասները կարդացեք «Իրավունք» թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ