Էրդողանն իմ ընկերն է.Նա պինդ ընկույզ է.Թրամփ
ՄիջազգայինԿան երկրներ, որոնք դժվարություններ են ներկայացնում ՆԱՏՕ-ի համար։ Հարցն այն չէ, որ նրանք չպետք է լինեն։ Ըստ իս՝ լավ է, որ դրանք գոյություն ունեն։ Թուրքիան ձեզ օրինակ։ Էրդողանն իմ ընկերն է,- Politico-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Երբ նրանք խնդիր են ունենում Էրդողանի հետ, ինձ խնդրում են զանգահարել նրան, քանի որ չեն կարողանում նրա հետ խոսել։ Նա պինդ ընկույզ է։ Իրականում նա ինձ շատ է դուր գալիս։ Ըստ իս, գիտեք, նա կառուցել է ուժեղ երկիր, ուժեղ բանակ։ Բայց նրանք դժվարանում են շփվել նրա հետ, և ինձ խնդրում են զանգահարել նրան։ Եվ ես զանգահարում եմ նրան, և մենք միշտ միասին լուծում ենք բոլոր հարցերը», - նշել է ԱՄՆ նախագահը, ընդգծելով, որ ինքն Էրդողանի հետ հարցերը «ճիշտ» և «շատ արագ» լուծում է։
«Մենք ունեցել ենք մի քանի մարդ, որոնց նա ազատ է արձակել, որոնք ձերբակալվել են և անցել են տարիներ շարունակ դատական գործընթացների և այլնի միջով»։ Եվ ես ասացի՝ գիտեք, դուք պետք է ազատ արձակեք նրանց, և նա ազատ արձակեց»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հավելել է, որ Էրդողանը տարբերվում է շատ այլ առաջնորդներից, և որ շատերը դժվարանում են Էրդողանի հետ շփվել, թեև իրականում նրա հետ շփման դժվարություններ պետք է որ չլինեն:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
