Զելենսկի.Ուկրաինան նախատեսում է խաղաղության ծրագիրը ներկայացնել ԱՄՆ-ին․ այն այժմ վերջնական մշակման փուլում է
ՄիջազգայինՈւկրաինան նախատեսում է խաղաղության ծրագիրը ներկայացնել ԱՄՆ-ին, այն այժմ վերջնական մշակման փուլում է մեր եվրոպացի գործընկերների հետ, այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Խաղաղության համաձայնագրին վերաբերող երեք փաստաթուղթ կա՝ առաջինը 20 կետից բաղկացած փաստաթուղթն է, որը անընդհատ փոփոխվում է։ Երկրորդը վերաբերում է անվտանգության երաշխիքներին, որոնք պետք է քննարկվեն «կամավորների կոալիցիայի» հետ։ Երրորդը վերաբերում է պատերազմից հետո մեր երկրի վերականգնմանը»,-նշել է նա։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

