Միշտ մտածում եմ, որ եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ Մխիթարյան Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փաշինյանը ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին «Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Երեւանի տոնի կապակցությամբ Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ինչպիսի՞ ձմեռ է սպասվում այս տարի Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել ՌԴ-ն կարող է խափանել Մասի Starlink-ն առանց արբանյակները ոչնչացնելու. Reuters Ռուսաստանը և Իրանը Կասպից ծովում բեռնատար նավերի թիվը կկրկնապատկեն՝ ընդդեմ ԱՄՆ-ի բլոկադայի

Քա­նի՞ պատ­վի­րան մնաց, որ խախ­տի Վազ­գեն ե­պիս­կո­պո­սը. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ՀՀ նա­խա­գահ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ, ո­րը եր­բե­ւէ ո­րե­ւէ օ­րա­կար­գա­յին հար­ցով աչ­քի չի ըն­կել դիր­քո­րո­շում հայտ­նե­լով, հի­մա դաշ­նա­մուր նվա­գե­լուց եւ թա­ղում­նե­րին սե­լիֆ ա­նե­լուց զատ՝ սկսել է նկա­տել, թե ինչ է կա­տար­վում իր շուր­ջը: ՀՀ պե­տա­կան մար­մին­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ա­ռա­ջին հա­մա­ժո­ղո­վին՝ պա­նե­լա­յին քննարկ­ման ժա­մա­նակ վեր­ջինս ո՛չ ա­վել, ո՛չ պա­կաս ընդգ­ծել է, թե տար­բեր մի­ջազ­գա­յին ին­դեքս­նե­րի եւ հա­մաթ­վե­րի եր­կա­րա­ժամ­կետ դի­տար­կում­ներ է ա­նում, եւ ըստ դրանց` նշմար­վում են Հա­յաս­տա­նի եր­կու հիմ­նախն­դիր­նե­րը: «Ա­մե­նա­վատ ցու­ցա­նիշ­ներն օ­րեն­քի գե­րա­կա­նութ­յան, ար­դա­րա­դա­տութ­յան կամ ար­դա­րութ­յան ո­լոր­տում է, երկ­րոր­դը՝ պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րի արդ­յու­նա­վե­տութ­յան: Այս եր­կու ցու­ցա­նիշ­ներն են, մնա­ցած տե­ղե­րը, որ­տեղ խոս­քը վե­րա­բե­րում է ֆի­նան­սա­կան կա­յու­նութ­յա­նը, տնտե­սա­կան ա­զա­տութ­յա­նը, ար­տա­քին առևտ­րին՝ ու­նենք զգա­լի ա­ռա­ջըն­թաց»,- ար­ձա­նագ­րել է Խա­չա­տուր­յա­նը: Դե որ «դու­խը» հե­րի­քեր, ե­րե­ւի, կա­սեր, թե ով է թիվ մեկ մե­ղա­վորն ու պա­տաս­խա­նա­տուն, որ Հա­յաս­տա­նում օ­րեն­քի գե­րա­կա­յութ­յուն չկա, ար­դա­րա­դա­տութ­յու­նը կա­ղում է, պե­տա­կան ինս­տի­տուտ­ներն էլ ա­մուլ են: Չ­նա­յած՝ այս ա­մենն առ ո­չինչ են, ե­թե ի պաշ­տո­նե երկ­րում սահ­մա­նադ­րա­կա­նութ­յան պահ­պան­ման ե­րաշ­խա­վոր Խա­չա­տուր­յա­նը սկսի դի­տար­կում­ներ ա­նել, թե Սահ­մա­նադ­րութ­յան քա­նի՞ հոդ­ված է խախ­տել Նի­կոլ Փա­շին­յանն իր քթի տակ:

Ինչ­պես նշում է Շի­րա­կի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի պատ­մութ­յան եւ փի­լի­սո­փա­յութ­յան ամ­բիո­նի դա­սա­խոս, քա­ղա­քա­գետ Գա­գիկ Համ­բար­յա­նը, նի­կո­լա­կան ԶԼՄ֊-նե­րով դե­գե­րող Տ. ՎԱԶԳԵՆ ե­պիս­կո­պոս ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԸ՝ Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Բալթ­յան երկր­նե­րի հա­յոց թե­մի ա­ռաջ­նոր­դը, ստել է Հան­րա­յի­նի ե­թե­րում՝ նշե­լով, որ Կի­լի­կիո թե­մի ե­կե­ղե­ցի­նե­րում Գա­րե­գին Երկ­րոր­դի ա­նու­նը չեն տա­լիս... «Կի­լիկ­յան թե­մե­րի ե­կե­ղե­ցի­նե­րում Սուրբ Պա­տար­գի ժա­մա­նակ հնչում է նախ Ա­մե­նայն Հա­յոց կա­թո­ղի­կո­սի եւ ա­պա Մե­ծի Տանն Կի­լի­կիո կա­թո­ղի­կո­սի ա­նուն­նե­րը», - վե­րա­հաս­տա­տել է քա­ղա­քա­գետ Ռո­բերտ Մար­գար­յա­նը։Այս­քա­նից հե­տո հարց է ծա­գում՝ էլ քա­նի՞ պատ­վի­րան մնաց, որ խախ­տի Վազ­գեն ե­պիս­կո­պո­սը, որ Փա­շին­յան Նի­կո­լը գո­հա­նա: Այ­լա­պես ինչ­քան նա խո­սում է, այն­քան վի­րա­հա­յերն ա­վե­լի շատ են հի­շում նրա խայ­տա­ռակ պատ­մութ­յուն­նե­րը, երբ Վի­րա­հա­յոց թե­մի ա­ռաջ­նորդն էր, էլ չա­սենք, որ մի մեղ­քը կոծ­կե­լու հա­մար՝ Միր­զա­խան­յա­նը մե­կը մյու­սից ա­վե­լի մեծ մեղ­քի տակ է ընկ­նում: 

­Հուն­գա­րիա­յում 2004 թվա­կա­նին ՆԱՏՕ-ի «Գոր­ծըն­կե­րութ­յուն հա­նուն խա­ղա­ղութ­յան» ու­սում­նա­կան ծրագ­րի ժա­մա­նակ հայ սպա Գուր­գեն Մար­գար­յա­նին քնած ժա­մա­նակ կաց­նա­հա­րած ադր­բե­ջան­ցի զին­վո­րա­կան ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻ զին­վո­րա­կան կո­չու­մը բարձ­րաց­վել է։ Այս մա­սին հայտ­նում են ադր­բե­ջա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը: Փոխգն­դա­պե­տի կո­չում ու­նե­ցեղ Ռա­միլ Սա­ֆա­րո­վի շնորհ­վել է գնդա­պե­տի կո­չում։ Հի­շեց­նենք՝ 2006 թվա­կա­նին Բու­դա­պեշ­տի քա­ղա­քա­յին դա­տա­րա­նը Սա­ֆա­րո­վին դա­տա­պար­տել էր ցմահ ա­զա­տազրկ­ման, 30 տա­րով ա­ռանց ներ­ման ի­րա­վուն­քի։ Սա­կայն, 2012 թվա­կա­նի օ­գոս­տո­սի 31-ին Հուն­գա­րիան Սա­ֆա­րո­վին ար­տա­հանձ­նեց Բաք­վին, որ­տեղ Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիե­ւի հրա­մա­նագ­րով նրան նույն օ­րը նե­րում շնորհ­վեց, Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րութ­յան կող­մից նա մա­յո­րի կո­չում ստա­ցավ, ինչ­պես նաեւ բնա­կա­րան եւ ֆի­նան­սա­կան վար­ձատ­րութ­յուն։ Ա­հա այս­պի­սի ազ­դակ­ներ է հղում Ադր­բե­ջա­նը Հա­յաս­տա­նին, որ­տեղ իշ­խա­նութ­յու­նը հա­մո­զում է, թե խա­ղա­ղութ­յան դա­րաշր­ջա­նը մեկ­նար­կել է:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ