Ֆիդանը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին
ՄիջազգայինԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ելույթ ունենալով Թուրքիայի Ազգային ժողովում, խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։
Ըստ APA-ի թուրքական բյուրոյի՝ թուրք նախարարը հայտարարել է, որ այս գործընթացը 2025 թվականին իրականացվել է Ադրբեջանի հետ համակարգված կերպով և հաջորդ տարի խաղաղության ձեռքբերումը որակել է որպես «պատմական հնարավորություն»։
«Հարավային Կովկասում, որի հետ մենք պատմական և մշակութային կապեր ունենք, 2025 թվականին տեղի են ունեցել կարևոր իրադարձություններ։ Մեր եղբայրական և դաշնակից երկրի՝ Ադրբեջանի հետ մեր բարձր մակարդակի երկկողմ հարաբերությունները շարունակվում են բարձր մակարդակի փոխադարձ շփումների, մասնավորապես՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների այցելությունների շնորհիվ», - ասել է Ֆիդանը։
