ԱՄՆ-ն այլևս Եվրոպայի դաշնակիցը չէ. Ամերիկյան փորձագետ
ՄիջազգայինԱՄՆ ռազմական հակահետախուզության նախկին հատուկ գործակալ Դեյվիդ ԴեԲատտոնի կարծիքով, ԱՄՆ-ի այլևս Եվրոպայի դաշնակիցը չէ.
«Այս ամենը հնչեց ինչպես ապտակ, ինչպես սառը ջրի դույլ, ինչպես որովայնին հարված. այդ նկարագրություններից ցանկացածը կհամապատասխաներ։ Սա, անշուշտ, այն չէ, ինչ Եվրոպան ուզում էր լսել հիմա։
Ես չգիտեմ, թե ՆԱՏՕ-ի և ԵՄ առաջնորդներն ինչ էլ պետք է լսեն այս վարչակազմից՝ հասկանալու համար, որ սա այլևս այն Ամերիկան չէ, որի հետ նրանք մեծացել են։ Սա այն Ամերիկան չէ, որը ի հայտ եկավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և օգնեց ստեղծել այսօրվա դաշինքները։
Թրամփի վարչակազմը հետաքրքրված է միայն այն ֆինանսական շահույթով, որը կարող է ստանալ։ Նրան չի հետաքրքրում ժողովրդավարությունների, խոսքի ազատության, մարդու իրավունքների կամ միջազգային իրավունքի աջակցությունը։
ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն, իհարկե, չեն կարող հրապարակայնորեն դատապարտել Դոնալդ Թրամփին և նրա վարչակազմին, բայց կուլիսներում նրանք պետք է նրան անտեսեն։ Այսինքն՝ նրանք պետք է անտեսեն Ամերիկային որպես դաշնակից, և եթե դեռ չեն արել դա, անմիջապես սկսեն մտածել, թե ինչպես պաշտպանվել և զարգացնել սեփական պաշտպանությունն ու տնտեսությունը «հետամերիկյան» շրջանում։
