Ուկրաինական պաշտպանությունը Սեւերսկում փլուզվել է. Ռուսական բանակն ավարտում է քաղաքի ամբողջական գրավումը
ՄիջազգայինՌուսական հեղինակավոր ռազմական աղբյուրներից մեկը հայտնում է, որ ուկրաինական պաշտպանությունը Սեւերսկում փլուզվել է, եւ ռուսական բանակը ավարտում է Ուկրաինայի զինված ուժերի ջախջախումն այդ քաղաքում։
«Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի ամենահզոր ամրություններից մեկը փլուզման եզրին է։ Ռուսական զորքերը նախ Սևերսկի կենտրոնում երեկ ճեղքել են թշնամու պաշտպանությունը, ապա այսօր, անցնելով Բախմուտկա գետը, գրավել քաղաքի արևմտյան մասում գտնվող Ուկրաինայի զինված ուժերի մի շարք ամրություններ։ Թշնամին պահում է ընդամենը մի քանի փողոց»։
Ուկրաինացի ռազմական վերլուծաբանները ուշացումով ընդունում են Ռուսաստանի զինված ուժերի հաջողությունները.
«Սևերսկում ռուսական զորքերը գրավել են քաղաքի արևելյան և կենտրոնական մասերը։ Մարտերը շարունակվում են երկաթուղու երկայնքով և արևմուտքում։ Թշնամին նաև փորձում է անցնել Բախմուտկա գետը և դիրքեր գրավել բնակելի թաղամասերում»,- գրում են ուկրաինական աղբյուրները՝ նվազեցնելով ռուսական զորքերի հաջողությունները։ Բայց սա էլ բավական է հասկանալու համար, որ Սեւերսկին իրոք անցնում է ռուսական ամբողջական վերահսկողության տակ:
