Պուտինը Կրեմլում «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել կապիտան Սերգեյ Թերզիյանին
ՄիջազգայինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում «Ոսկե աստղ» մեդալներ է հանձնել զինծառայողներին՝ շնորհավորելով բոլոր ռուսաստանցիներին Հայրենիքի հերոսների օրվա կապակցությամբ։
«Այստեղ՝ Կրեմլի Սուրբ Գեորգիևյան դահլիճում, շարունակելով Եկատերինա Մեծի կողմից հաստատված ավանդույթները, խոնարհվելով հերոսների բոլոր սերունդների առջև, մենք հաստատում և ընդգծում ենք մեր երկրի հազարամյա պատմության շարունակականությունը», - ասել է նա արարողության ժամանակ։
Հաղորդվում է, որ «Ոսկե աստղ» մեդալով է պարգևատրվել նաև կապիտան Սերգեյ Թերզիյանը, ում շնորհիվ ոչնչացվել է 8 տանկ, 5 ՀՄՄ, 6 զրահամեքենա, ավելի քան 150 միավոր ավտոտեխնիկա, ԱԹՍ-ների կառավարման կետեր և այլն։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

