Նիկո՛լ, բա դու ո՞ւմ համար ես նվեր․ Վահագն Չախալյան Ուկրաինական պատերազմը դեռ որքա՞ն է շարունակվելու Ինչ կնստի Հայաստանի վրա Ռուսաստանի հետ վերջնական թշնամանքը «ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆ Հայտնի է եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը Բա որ այդքան ուժեղ տղա էիր, այսքան մարդու ինչո՞ւ էիր բանտերը լցրել․ Վահագն Չախալյան (ԱՆՈՆՍ) Լուկաշենկոն ցույց տվեց, թե որտեղ պետք է կանգնի Փաշինյանը (Տեսանյութ) Ով եւ ինչ պայմանով կարող է ստանալ թաղման նպաստ Նեթանյահում կարծես թե մտածում է իշխանազավթման Զելենսկու սխեման կրկնօրինակել Եվրոպային այս ձմռանը սպասում է գազի դեֆիցիտ և կոմունալ ծառայությունների կտրուկ աճ. Politico

Փորձել են կյանքից զրկել լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպшնության գործով մեղադրյալին․ ով է նա

Քրեական

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ օրեր առաջ Դավիթ Բեկ փողոցում փորձել են սպանել հայտնի լեզվաբան, ԵՊՀ դասախոս Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով մեղադրյալ Արտաշես Չիչոյանին:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին։ Երևանում վիճաբանություն, ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի ժամանակ հնչել էին կրակոցներ: shamshyan.com-ը հայտնել էր, որ Դավիթ Բեկի փողոցում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ: Արդյունքում, մասնակիցներից մեկը իր մոտ եղած հրազենով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Ա. Չիչոյանը ոտքի հատվածում մարմնական վնասվածքներ է ստացել: Պարզվում են դեպքի հանգամանքներն ու մասնակիցների ինքնությունը։

Հիշեցնենք նաև, որ 58-ամյա Եղիշե Խաչատրյանը սպանվել էր 2016թ. հուլիսի 4-ին: Գործով մեղադրվում էին 5 անձ՝ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանը, Արթուր Զաքարյանն ու Յուրի Հակոբյանը: Եվ ահա հենց Դավիթ Բեկ փողոցում ցանկացել են սպանել Արտածես Չիչոյանին: Չիչոյանը մեկ տարի առաջ էր հայտնվել ազատության մեջ:

 

Իսկ թե ինչու են ցանկացել սպանել Արտաշես Չիչոյանին, ով կամ ովքեր են նրա հետ խնդիր ունեն, հուսանք հարցերի պատասխանը կտա քննությունը։

https://youtu.be/vZWf2X_fB_g?si=v-6vFZu1JMbhtx1L

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ