Երևանի մանկապարտեզներում այսօր բացակայել է 8300 երեխա՝ 30%-ը․ ինչպիսին է ընդհանուր պատկերը
ԱռողջապահականԵրևանի մանկապարտեզներում այսօր բացակայել է 8300 երեխա, այսինքն՝ մոտ 30%-ը: 24News-ն այս մասին տեղեկացավ Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում նշեց, որ սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված՝ եթե որևէ խմբում բացակայությունների թիվը գերազանցում է 20%-ը, ապա մանկապարտեզը կարող է դիմել լիազոր մարմնին և փակել այն:
Նա նաև տեղեկացրեց, որ 2025թ-ի դեկտեմբերի 4-ի տվյալներով ՍՇՎ-ով պայմանավորված հիվանադացության ցուցանիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատ գրեթե նույն մակարդակին է:
ՍՇՎ-ով հիվանդացությունը բարձր է հատկապես Արարատում, Արմավիրում, Կոտայքում ու Երևանում:
Նշենք, որ այս օրերին ՀՀ-ում մեծ տարածում են գտել հատկապես ռինովիրուսը, բոկավիրուսը, ադենովիրուսները, պարագրիպի հարուցիչները և A(H3N2) տիպի վիրուսները:

