Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ IBA ԱԱ. 6 ՀԱՂԹԱՆԱԿ ՄԵԿ ՕՐՈՒՄ

Սպորտ

Դուբայում շարունակվող Բռնցքամարտի IBA -ի Աշխարհի առաջնությունում, որին մասնակցում է 108 երկրի ներկայացուցիչներ, Հայաստանի հավաքականի 8 կաշվե ձեռնոցի մարտիկներից 6֊ը արդեն իսկ դուրս են եկել 1/4 եզրափակիչ։ 1/8 եզրափակչում իրենց մենամարտերը հաղթանակով ավարտեցին 48 կգ քաշային

ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, 60 կգ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆԸ,

67 կգ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎԸ,

80 կգ ԱՐՏՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ,

92 կգ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԸ և գերծանր քաշային ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ։

Նրանք դեկտեմբերի 10-ին կպայքարեն կիսաեզրափակչի ուղեգրի համար։ Նշենք, որ մրցավայրում մեր հավաքականի կողքին են նաև Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սամվել Գասպարյանը, անվանի կաշվե ձեռնոցի մարզիկներ, Եվրոպայի չեմպիոններ Սամսոն Խաչատրյանը, Մեխակ Ղազարյանը։ ԱԱ֊ում, Հայաստանն ունի նաև իր մրցավարը Բագրատ Ավոյանը, ով լավագույնս սպասարկում է ԱԱ֊ի մենամարտերը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ